Մամուլի տեսություն 31-10-2018
Եվրոպայից ամեն օր տարբեր ձայն է լսվում:
Ջավան
Եվրոպայի նոր խաղը SWIFT-ի այլընտրանքի հետ
Եվրոպայից ամեն օր տարբեր ձայն է լսվում: Մի օր ԱՄՆ-ին ընդդիմանալով հավակնում է, թե մինչև նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլի գործադրման հանձնվելը ֆինանսական համաշխարհային ներկա համակարգի՝ SWIFT-ի մրցակիցը շահագործման հանձնելու մասին, իսկ մի ուրիշ օր պատրվակներ է ներկայացնում, որոնցից վերջինն այն է, որ ԵՄ-ի անդամ որևէ երկիր չի ցանկանում հյուրընկալել ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նպատակով Իրանի հետ ֆինանսական փոխանակումների համար այդ միության նոր մեխանիզմի գրասենյակը:
Բրիտանական «Ֆայնանշալ Թայմզ»-ը հղում կատարելով եվրոպացի դիվանագետների տեղեկացրել է, որ ԵՄ-ի անդամ որևէ պետություն չի ցանկանում հյուրընկալելով միջազգային ներկա ֆինանսական համակարգի այլընտրանքը համարվող ֆինանսական նոր մեխանիզմը շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները: Եվրոպական մամուլն ավելի վաղ հղում կատարելով դիվանագետներին հայտարարել էր, որ ֆինանսական մեխանիզմը խորհրդանշական ու սիմվոլիկ կերպով շահագործման կհանձնվի նախքան Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների գործադրումը, սակայն դրա իրագործումը տևելու է մինչև ընթացիկ տարվա ձմռան սկիզբը: «Ֆայնանշալ Թայմզ»-ը դիվանագետներին հղում կատարելով հաղորդել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակադարձելու համար պատրաստվելու նպատակով անցած շաբաթ Եվրոհանձնաժողովում գումարված նիստերում քննարկվել է այն հարցը, որ որևէ պետություն պատրաստ չէ հյուրընկալել ֆինանսական այս մեխանիզմի վարչական գրասենյակը:
Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժեռարդ Առոն երկուշաբթի օրը «Հուդսոն» հետազոտական կենտրոնում պատասխանելով Իրանի դեմ մոտ օրերս գործադրվող պատժամիջոցների հանդեպ Բրյուսելի դիրքորոշման մասին հարցումին, ասել է. «Մենք միջուկային համաձայնության հետ կապված սկզբունքային տարաձայնություն ունենք ԱՄՆ-ի հետ: Հարցը ոչ թե առևտրական, այլ քաղաքական է: Պիտի անդրադառնանք այս թեմային: Մեր համոզմամբ միջուկային համաձայնությունը լքելու ԱՄՆ-ի որոշումը մեծ սխալ էր»:
Նա ազդարարելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հետևանքների մասին ասաց. «Մենք շարունակ ասել ենք ու ամերիկացիներին նույնն են հիշեցնում, որ եթե իրանցիները լքեն համաձայնությունը, հետո ի՞նչ ենք անելու: Երբ այս համաձայնությունը ստորագրեցինք նպատակն այն է, որ խուսափենք Իրանին ռմբակոծելու և ռումբին Իրանի հասանելիության միջև ընտրություն կատարելու պարտադրանքից»:
«Չգիտեմ պատժամիջոցների վերականգնումից հետո իրանցիներն ինչպես կվարվեն, բայց եթե հանկարծ նրանք որոշեն մեծ մասշտաբով վերսկսել ուրանի հարստացումը, հետո մենք ի՞նչ են անելու: Սա կարևոր հարց է: Առայժմ իրացիներին համոզել ենք ու նրանց հետ սեղմ բանակցություններ ենք վարում»,-հավելել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը:
Ջոմհուրի Էսլամի
Չի կարելի Իրանի նավթի արտահանման առաջն առնել. «Ռոյտերզ»
Բրիտանական «Ռոյտերզ» լրատվական գործակալությունն անդրադառնալով ԱՄՆ նախագահի հավակնությանն այն մասին, թե Վաշինգտոնը ցանկանում է Իրանի նավթի արտահանման առաջն առնել, գրեց. «Չի կարելի Իրանի նավթի արտահանման առաջն առնել և ամեն դեպքում Թեհրանը կարտահանի իր նավթը»:
«Ռոյտերզ»-ն այս թեմային շուրջ վերլուծական մի հոդվածում գրեց. «Իրանի անմշակ նավթի արտահանման հստակ չափերի, նաև Իրանի անմշակ նավթը փոխադրող նավթատարների մասին վիճակագրական հստակ թվերը առեղծված են դարձել: Թրամփի վարչակազմ իր ամբողջ ջանք ի գործ է դնում, որպեսզի մինչև նոյեմբերի 4-ը դադարեցնի Իրանի նավթի արտահանումը ու դրան զուգահեռ նավթի համաշխարհային գինը հավելում չկրի: Բայց այստեղ հիմնական մի խնդիր գոյություն ունի: Եթե Իրանին հաջողվի իր նավթն արտահանել, այդ մասին թափանցիկ տեղեկատվություն չի լինելու: Հետևաբար ՕՊԵԿ-ի մյուս անդամները չեն կարող իմանալ, որ արդյոք Իրանի նավթի հանվել է շուկայից, թե՝ ոչ»:
ԻԻՀ-ն ասում է, որ Արաբիայի և կամ որևէ այլ երկրի նավթը չի կարող շուկայում փոխարինել Իրանի նավթին: Իրանն ասում է, որ պատժամիջոցներից պարագայաբար կատարվող բացառումներն Իրանին թույլատրում են շարունակել անմշակ նավթի վաճառքը: Իրանական տեղյակ աղբյուրներ ասում են. «Նման բացառումներ լինելու են և Արաբիան կամ Ռուսաստանը չեն կարող փոխարինել Իրանի նավթը»:
Ալիք
Վարդան Ոսկանյան. «Իրանի դիրքորոշումների փոփոխության վերաբերյալ խոսելն անտեղի է»
Մեր իրանագետ գործընկերներից Artyom Tonoyan-ն արդեն գրառում է արել առ այն, որ Ստամբուլում արտգործնախարարների մակարդակով կայացած Թուրքիա-Իրան-Ադրբեջան 6-րդ եռակողմ հանդիպման հայտարարության մեջ արցախյան հիմնախնդիրն վերաբերող հատվածն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում անցյալ տարեվերջին Բաքվում նույն ձևաչափի շրջանակներում այդ երկրների ԱԳ նախարարների տարածած համատեղ հայտարարության տեքստից։
Հետևաբար, իրանական դիրքորոշումների փոփոխության վերաբերյալ խոսելը, կարծում եմ՝ անտեղի է։ Այս հանգամանքը սակայն դեռևս ինքնին չի նշանակում, որ պետք է հանգստանալ և դադարել նոր ուղղություններ փնտրել Իրանի հետ Հայաստանի գործակցության տիրույթում՝ թեկուզ հաշվի առնելով միայն այն, որ նման հանդիպումների փաստը ադրբեջանական կողմը զանազան մեքենայություններով, պետք է խոստովանել, բավական գրագետ օգտագործում է մեզ վրա քարոզչական ճնշում գործադրելու նպատակով։
Այս համատեքստում կուզենայի հիշեցնել, որ ժամանակին գոյություն ուներ Հայաստան-Իրան-Հունաստան բավական հետաքրքիր համագործակցության ձևաչափ, որի փաստացի վերակենդանացման ցանկության մասին դեռևս 2016թ․ հայտարարել էր նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Պակաս կարևոր չի լինի նաև Հայաստան-Վրաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան-Իրան, Հայաստան-Թուրքմենստան-Իրան հնարավոր համագործակցության ձևաչափերի ստեղծումը, ինչը մեր պետության արտաքին քաղաքականությանը կարող է հաղորդել բոլորովին նոր լիցքեր և միևնույն ժամանակ ամրապնդել մեր դերակատարությունը ողջ տարածաշրջանում։
Ի վերջո, ըստ իս, պետք է հաղթահարել մեր շուրջ տեղի ունեցող զարգացումներին, թող ներվի ասել, «բերանը բաց դիտորդի» կարգավիճակով հետևելու մտայնությունը և հանդես գալ որպես առավել նախաձեռնողական և հանդուգն խաղացող։
Ժամանակ
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել. Խուճապ՝ կուսակցություններում
«Ժամանակ» թերթը գրում է. «Կուսակցությունների մեծամասնության մոտ խուճապային տրամադրություններ են: ԸՕ փոփոխությունների տապալումը էականորեն դժվարացնելու է նրանց մասնակցությունը առաջիկայում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եթե ԸՕ փոփոխություններով հավանական էր 2 տոկոս հավաքած կուսակցության խորհրդարանում հայտնվելը, հիմա արդեն դա անհնար է:
Բացի այդ, կուսակցությունների մեծամասնությունը չունի համապատասխան թվով ռեյտինգային թեկնածուներ, և այդ հանգամանքը էականորեն նվազեցնում է ընտրություններին մասնակցելու նրանց հնարավորությունը:
Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՕԵԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգությունում» և բազմաթիվ այլ քաղաքականապես ակտիվ կուսակցություններում»:
Հրապարակ
Հավաքվեք հրապարակ եւ ոտքով հետ քայլեք Գյումրի. Փաշինյանը հանդիմանել է պաշտոն ակնկալող ՔՊ-ականներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրություններին եւ նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։
Այս տրամադրությունները չեն վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․ «Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են ու պետք է պաշտոն ստանան, ապա հավաքվեք Հանրապետության հրապարակ եւ կրկին ոտքով հետ քայլեք Գյումրի»։