ԱՄՆ-ի կամայականությունը սպառնում է միջազգային համագործակցությանն ու բազմակողմանիությանը
Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները, որոնց երկրորդ փուլը մեկնարկեց նոյեմբերի 4-ից, արժանացել է համաշխարհային քննադատության: Պատճառն այն է, որԱՄՆ-ի միակողմանի ու անպատասխանատու քաղաքականությունները հակասում են օրենքի իշխանությանը, ՄԱԿ-ի հռչակագրի կանոններին և բազմակողմանիությանը:
ՄԱԿ-ի պատմության ընթացքում առաջին անգամ, անվտանգության խորհրդի մշտական անդամ ԱՄՆ-ը ժողովուրդներին պատժում է ոչ թե այդ խորհրդի մի բանաձևը խախատելու, այլ՝ դրան հետևելու պատճառով:
ԱՄՆ-ի կամայական ու եսասիրական այս մոտեցումը համաշխարհային սպառնալիք է համարվում: Այսօր ԱՄՆ-ի քաղաքատնտեսական բոլոր տեղաշարժերը կամայականության շրջանակում են տեղի ունենում:
Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, այդ կազմակերպությունում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ասել է.«ԱՄՆ-ի կամայական քաղաքականություններն ու միակողմանի քայլերը վտանգել են միջազգային համագործակցության ու բազմակողմանիության հիմքերը»:
Հարց է ծագում թե արդյոք միջազգային հանրությունը հաջողել է կատարել իր հանձնառությունները Վաշինգտոնի միակողմանի քայլերի դիմաց:
ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է.«Մեծացել են ՀԳՀԾ-ի և Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների պահպանման ուղղությամբ ջանքերը»:
Այս բոլորն այն դեպքում, երբ SWIFT համակարգը հայտարարել է, որ կտրելու է այս համակարգի հետ որոշ իրանական բանկերի կապը: Հարկ է նշել, որ Իանի հետ առևտուրը շարունակելու համար ֆինանսական հատուկ մեխանիզմ ստեղծելու մասին Եվրամիության տված խոստումը դեռ անորոշ վիճակում է:
Քննադատելով Եվրոպայի քայլերը, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սեյեդ Քամալ Խարազին ասել է.«Եվրամիության կողմից մշակվող ձևաչափերը դանդաղ են ընթանում և դրանց չիրագործվելը խնդիրներ կառաջացնի, որոնցից առաջին հերթին տուժելու են Միջին Արևելքն ու եվրոպան և ապա՝ աշխարհը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և շրջափակումների վերսկսումն Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի բացահայտ խախտում է և հակասում է միջազգային իրավունքներին:
Շաբաթ օրը, Թեհրանում կայացած Իրանի եռյակ իշխանությունների համատեղ նիստի ավարտին, նախագահ Ռոհանին ասել է.«Ամերիկացիները հակաիրանական անհարկի ու սխալ պատժամիջոցներով, թիրախ դարձնելով Իրանի բանկային համակարգը, նավթի արտահանումները և երկրից որոշ ապրանքների արտահանումները, փորձում են բացասաբար ազդել ժողովրդի կենցաղային պայմանների վրա: Իրանի ժողովուրդը սակայն իր դիմադրությամբ ու դիմացկունությամբ չեզոքացրել է ամերիկացիների սադրիչ քայլերը: Նրանք կարծում էին, որ նոյեմբերի 4-ն իրենց սխալ ցանկություններն իրականացնելու սկիզբն է»:
Իրանի պատմությունն ապացուցել է, որ իրանցիները երբեք գործարք չեն կնքում իրնց անկախության թեմայով և դիմակայելու են օտարների բռնություններին ու միջամտություններին: