Եվրոպան քննադատում է ԱՄՆ-ի կամայականությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգայնամետ քաղաքականությունների շարունակվելը զայրացրել է ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին և բողոքի ալիք է բարձրացրել աշխարհում: Նրանք զգուշացրել են Թրամփի «Նախ Ամերիկան» կարգախոսի ու քաղաքականության հետևանքների կապակցությամբ:
Փարիզի խաղաղության համաժողովում ունեցած ելույթում, նշելով, որ չպիտի աշխարհում ավելի շատ պատերազմների շարունակման ականատեսը լինել, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է կարճատես ու կարծր ազգայնականության և ԵՄ-ի համար դրա հետևանքների կապակցությամբ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նշելով, որ համաշխարհային կայունությունը հայտնվել է ազգայնականության ու ցեղապաշտության սպառնալիքի տակ, կոչ է արել աշխարհոմ վերջ դնել բռնությանն ու տիրակալությանը:
Եվրոպացի պաշտոնտարներն այն պայմաններում են նման զգուշացումներ կատարում, երբ Թրամփը «Նախ Ամերիկան ու իր շահերը» կարգախոսսով մտադիր է ոչ միայն ապահովել իր երկրի շահերը, այլև իր գործընկերներից ևս պահանջում է համագործացել այդ հարցում:
Թրամփն իշխանության հասնելուց հետո անտեսել է մի քանի միջազգային համաձայնություններ, այդ թվում ՀԳՀԾ-ն և կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան համաձայնագիրը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում, Թրամփն ասել է.«Մենք դեմ ենք համաշխարհայնացմանը և կողմ ենք հայրենասիրության սկզբունքին»:
Թրամփի նախագահությունից երկու տարի անցնելով, մեծացել է ԱՄՆ-ի և միջազգային հանրության պահանջների միջև տարածությունը: Այդ հարցը ոչ միայն զայրույթ է պատճառել Վաշինգտոնի դաշնակիցներին, այլև դժգոհություն է առաջացրել ԱՄՆ-ի պշտոնատարների ու միջազգային կառույցների մոտ:
Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Կարլ Բիլթն ասում է.«Թվում է, թե ազգային ինքնիշխանությունը և երկրների անկախությունը Թրամփի համար նշանակում է, որ ԱՄՆ-ը կարող է անտեսելով այլ երկրների շահերը ցանկացած քայլի դիմել: Իրականում Թրամփն այդ քայլերով անտեսում է եվրոպական պետությունների ինքնիշխանությունը, ինչն անընդունելի է եվրոպացիների կողմից:
Թրամփի այդ քաղաքականությունը խիստ մտահոգություն է պատճառել Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին: Երոպացիների կարծիքով, Թրամփի կողմնորոշումները ոչ միայն մերժում են բազմակողմանիության սկզբունքը, այլև լուրջ վտանգ են ներկայացնում աշխարհում, հատկապես Եվրոպայում ազգայնամետության քաղաքականությունը տարածելու համար:
Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը վտանգավոր համարելով ազգայնականության տարածվելը, ասել է.«Հայրենասիրությունը ազգայնականության հակառակն է: Ազգայնականությունը դավաճանություն է»:
Թրամփի այս քաղաքականություններին եվրոպացիների ընդդիմանալն ապացուցեց, որ նման մոտեցումները շարունակվելով, ոչ միայն սրվելու է Վաշինգտոնի ու իր դաշնակիցների միջև տարաձայնությունը, այլև Վաշինգտոնը մեկուսացվելու է: ուստի թվում է, թե Թրամփի «Նախ Ամերիկան» քաղաքականությունն աշխարհում մեկուսացնում է այդ երկրին: