Մամուլի տեսություն 13-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100655-Մամուլի_տեսություն_13_11_2018
Սաուդացիների դիմակները մեկը մյուսի հետևից պատռվում են և երևան է գալիս միջազգային ահաբեկչության կազմակերպիչների լիարժեք դեմքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2018 08:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-11-2018

Սաուդացիների դիմակները մեկը մյուսի հետևից պատռվում են և երևան է գալիս միջազգային ահաբեկչության կազմակերպիչների լիարժեք դեմքը:

Էըթեմադ

Գահաժառանգի խափանարարության կոմիտեն

 

Սաուդացիների դիմակները մեկը մյուսի հետևից պատռվում են և երևան է գալիս միջազգային ահաբեկչության կազմակերպիչների լիարժեք դեմքը: Այս անգամ հերթը Մոհամմեդ Բեն Սալմանի մերձավոր գեներալ Ահմեդ Աըսիրինն էր, որ իրանցի պաշտոնատարների դեմ մահափորձ իրականացնելու համար արտասահմանցի վարձկանների ծառայության վերցնելու նրա ջանքերի մասին տեղեկություններ հրապարակվի: Այս հաղորդումը մերկացնում է Թրամփի մերձավոր առևտրականների մաֆիոզ ցանցի մասին, որը ցանկացել է Իրանում խափանարարության ու խռովության հրահրման դիմաց թանկարժեք նախագծեր ստանալ Սաուդյան Արաբիայից: Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին ամիսներին հրաժարվելով ՀԳՀԾ-ից և  Իրանի ժողովրդի դեմ հակամարդկային պատժամիջոցները վերականգնելով մեկնարկը դրեց մի նախագծի, որն ԻԻՀ ԱԳ նախարարը դա տնտեսական ահաբեկչություն է կոչել: Հիմա տեղեկություններ են հրապարակվում են այն մասին, որ Թրամփի մերձավորներն Իրանում ահաբեկչության ու խռովության հրահրման ծառայություններ վաճառելով գործնականում Ռիադի ու Վաշինգտոնի մասնակցությամբ ահաբեկչության առևտրի ցանց են ստեղծել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ձևավորված մաֆիոզ ցանցի հարուստ առևտրականներն, այդ թվում մանկապղծության մեջ մեղադրվող և Էմիրությունների դե ֆակտո իշխան Մոհամմեդ Բեն Զաեդի խորհրդական Ջորջ Նադերը, սիոնիստ մեծահարուստ Ջոել Զմելը և զինված վարձկանների «Բլաքվաթեր» վատահամբավ ընկերության նախկին գործադիր տնօրեն և Թրամփի վարչակազմի փոխանցումային խմբի խորհրդական Էռիք Փրինսն այն անհատներից են եղել, ովքեր Իրանում խռովության հրահրման ու ահաբեկչության նախագիծը վաճառքի  համար ներկայացրել են Արաբիայի գահաժառանգին: Վերջերս բացահայտված Իրանում խռովության հրահրման ու ահաբեկչության նախագիծը 2 միլիարդ դոլարի դիմաց վաճառվել է Սաուդյան Արաբիային: Ամերիկացի առևտրականների հետ հանդիպման ժամանակ Մոհամմեդ Բեն Սալմանի ներկայացուցիչը նրանցից  միայն պահանջել է խոշոր գումարներ ստանալու դիմաց ահաբեկել իրանցի պաշտոնատարներին, այդ թվում գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: «Նյու Յորք Թայմզ» օրաթերթի անցած օրը կատարած հաղորդման համաձայն Մոհամմեդ Բեն Սալմանի խորհրդական Ահմեդ Աըսիրին, ով Ջամալ Խաշողջիի սպանության գործին մասնակցություն ունենալու մեղադրանքով վերջերս ազատվել է իր պաշտոնից, շուրջ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ-ի մասնավոր բաժնի տնօրենների հետ հանդիպման ժամանակ տեղեկացել է իրանցի պաշտոնատարներին, այդ թվում Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ահաբեկելու նպատակով վարձկանների ծառայության վերցնելու նրանց կարողության մասին: Իրանցի պաշտոնատարներն ու իրանական ԶԼՄ-ներն անգամներ տեղեկացրել էին Իրանի տարածքում խափանարարություններին ու ահաբեկչական հարձակումներին Սաուդյան Արաբիայի մասնակցության մասին, սակայն արևմտյան ԶԼՄ-ներն ու պաշտոնատարներն աջակցություն ցուցաբերելով Արաբիայի թագավորության հակաիրանական կողմնորոշման անտեսում էին այդ մեղադրանքները:

 

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ի կանաչ ազդանշանը Եմենում պատերազմական ոճրագործություններին

 

ԱՄՆ-ի քաղաքական ու զինվորական պատասխանատուները գրեթե միաժամանակ պահանջել են վերջ տալ  Եմենում պատերազմին: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Վաշինգտոնի պետայրերը հոգնել են Եմենում Սաուդյան կոալիցիայի դաժան կոտորածներից ու պատերազմական ոճրագործություններին և պահանջում են Եմենում հրադադար հաստատել և վերջ տալ պատերազմին ու արյունահեղությանը, սակայն այդ կապակցությամբ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնի լրացուցիչ պարզաբանումները այլ իրողություն են պարզում և բացահայտում են Սպիտակ տանը տիրող մտածողությունը: Բոլտոնն ընդգծում է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սաուդյան կոալիցիային և դա ԱՄՆ-ի ազգային անվտանգության ուղղությամբ վերցված քայլ է գնահատում: Ջոն Բոլտոնի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Եմենի պատերազմի մասին Թրամփի և նրա վարչակազմի երկու անդամների հայտնած դիրքորոշումները քարոզչական սպառում ունեն և փորձում են քողարկել Սպիտակ տան մտադրություններն ու որոշումները: Եմենում պատերազմին վերջ տալու ցանկություն հայտնելուն զուգահեռ թրամփյան Ամերիկան Սաուդյան կոալիցիային կանաչ ազդանշան է ցույց տալիս, որպեսզի ամեն գնով պատերազմն ավարտի հօգուտ իրեն, սակայն հիշեցնում է, որ դրա համար սահմանափակ ժամանակ ունի: Դրան զուգահեռ Եմենում խաղաղության բանակցությունները հետաձգվում են, որպեսզի այդպիսով Սաուդյան կոալիցիայի համար Եմենում իր վերջին շանսերը փորձելու բացառիկ հնարավորություն ստեղծվի:

 

Ալիք

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան

 

Նոյեմբերի 12-ին  լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը պաշտոնապես հայտարարեց` նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել:

«Դա եղել է միջդիրքային տարածություն, որը, այո, կրճատվել է, ընդ որում` Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ երբևիցե ՀՀ զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել: Մենք դիմել ենք որոշակի միջոցների, որպեսզի չեզոքացնենք հնարավոր առավելությունները, որոնք կարող էին տեղին ունենալ այդ պայմաններում: Այդ գործողությունները շատ հաջող կատարվել են», - ասաց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով հարակից բնակավայրերին, Տոնոյանը նշեց.«Հրամկազմը շփումների մեջ է տեղի բնակչության հետ, աշխատում է իրենց հետ, բացատրում, որ այդ դիրքերի տեղափոխումը չպետք է սպառնալիք համարեն, ռիսկերը, որոնք գոյություն ունեն, նվազեցվել են: Այս խնդիրը բարձրացվել է նաև մեր տարբեր գործընկերների առջև»:

Yerkir.am-ի հարցին` հայկական կողմը նախիջևանյան հատվածում դիրքային բարելավում ունի՞, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Այո»:

 

 

Արմենպրես

Հայաստանը բաց երկխոսություն է ունենալու Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ. Աննա Նաղդալյան

 

Հայաստանն ուշադրությամբ  հետևում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման շուրջ  ստեղծված զարգացումներին, արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ես ուղղակի այս պարագայում կարող եմ ընդգծել, որ մենք բաց երկխոսություն ենք ունենալու գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ, հստակորեն ներկայացնելու ենք մեզ հուզող բոլոր հարցերը և բացատրելու ենք մեր գործողությունների տրամաբանությունը»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ այս պահին միայն այսքանը կարող է ասել, երբ իրադրությանը կտրվի համապարփակ գնահատական, այդ ժամանակ ավելի մանրամասն կկարողանան ներկայացնել  հետագա քայլերը: