Իրանի պաշտոնատարների ահաբեկումը՝ Բեն Սալմանի իրականություն չդարձած երազանքը
Սաուդյան գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը երկու տարի շարունակ կաշառք բաժանելով, փորձեց ներկայանալ որպես բարեփոխական ու առաջատար քաղաքական գործիչ:
Բայց այսօր այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության բացահայտումը Մոհամմեդ Բեն Սալմանից ոճրագործ արքայազնի դիմագիծ է ստեղծել, ով ահաբեկչության, այլախոհներին սպանելու և իշխանափոխության ուղղությամբ դավեր նյութելու մեծ սեր ունի:
Այս կապակցությամբ ամենավերջին բացահայտմամբ, ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը տեղեկացրեց Իրանի դեմ Բեն Սալմանի նախագծերի մասին:
«Նյու Յորք Թայմզ»-ը վավերագրական մի հաղորդման մեջ նշել է. «Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի մերձավորներից համարվող տեղեկատվական պաշտոնատարներն անցած տարի մասնավոր ընկերությունների կողմից իրանցի պաշտոնատարներին ահաբեկելու շուրջ զրույց են ունեցել մի խումբ առևտրականների հետ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կատարական «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» օրաթերթին տված հարցազրույցում հաստատելով, Նյու Յորք Թայմզ»-ի այդ հաղորդումը, հայտարարել է. «Իրանն ավելի վաղ տեղեկացված է եղել այս դավադիր քայլերի մասին»:
«Արաբիան պաշտոնապես հայտարարել է, որ պատերազմը փոխադրելու է Իրանի սահմաններից ներս, իսկ դրանից հետո Իրանը մասնավորապես իր արևելյան սահմաններում զինված ու ահաբեկչական խմբերի ակտիվացման ականատես եղավ, իսկ ԻԼԻՊ-ը մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացրեց, որոնց շարքին էր Իրանի իսլամական խորհրդարանի դեմ հարձակումը»,-հավելել է Զարիֆը:
Բեն Սալմանի դավադիր քայլերն արտացոլում են Ռիադի թշնամական քաղաքականությունների իրական էությունը, որը պաշտոնապես տարածաշրջանում սադրանքների, պատերազմի և անջատական նախագծերի մշակման կենտրոն է դարձել: Սակայն սաուդցի պաշտոնատարներն անտեսում են այն իրողությունը, որ Արաբիան Վաշինգտոնում ու Թել Ավիվում քաղաքական դերակատարների համար միջոց է ծառայում, ովքեր Ռիադին իրենց նպատակների իրագործման գործիքն են համարում և ոչ ավելին:
Ռիադին գուցե հնարավոր լինի ԱՄՆ-ին ու Իսրայելին իրենց տարածաշրջանային նպատակներին միացնող կամուրջ համարել, բայց անկասկած դա Արաբիայի համար հաղթանակի կամուրջ չի լինելու:
Բրիտանական «Ինդիփենդենթ» պարբերաթերթի վերլուծաբան և թղթակից Ռոբերտ Ֆիսկը Բեն Սալմանի իրականություն չդարձած երազանքների մասին գրում է. «Այն Միջին Արևելքը, որտեղ այսօր ապրում եմ շատ է տարբերվում այն Միջին Արևելքից, որ 40 տարի առաջ հաղորդում պատրաստելու համար այցելեցի: Այն ժամանակ ԱՄՆ-ն իրապես իր համար որոշակի քաղաքականություն ուներ: Թեև այդ քաղաքականությունը շատ հաճախ հիմնված էր երազանքների վրա և դեպի փլուզում գնացող ԽՍՀՄ-ն էլ ուժի հավասարություն ստեղծելու համար դրան ընդդիմանում էր»:
«Հիմա դա ԻԻՀ-ն է, որ հայտարարում է ԻԼԻՊ-ի պարտության լուրը, մինչդեռ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն էր ներկայանում և հայտարարում, թե «առաքելությունն ավարտված է»»,- հիշեցնում է Ռոբերտ Ֆիսկը:
Այդուհանդերձ ԱՄՆ-ի ու Իսրայելի նպատակների շրջագծում Բեն Սալմանը որոշ ծրագրեր ունի Իրանի ու տարածաշրջանի համար և Իրանին հարվածել նրա հյուսած պատրանքներից մեկն է: Այս կապակցությամբ Զարիֆի արտահայտությունները հստակ ու ինի-որ տեղ նաև ազդարարող են:
ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ աշխարհը Կատարին պատժամիջոցների ու շրջափակման մատնելու, Եմենը ռմբակոծելու, Լիբանանի վարչապետին կալանավորելու և Ջամալ Խաշողջիին սպանելու ուղղությամբ Արաբիայի կատարածը չի անտեսի: