Գազայում դիմադրության հետցնցումները. Իսրայելի կառավարությունը փլուզման եզրին
Պաղեստինի դիմադրության ռազմավարությունը և Իսրայելի ռեժիմին Գազայում հրադարադրի հաստատման ընդունումը պարտադրելու քայլը, տարաձայնություններ է առաջացրել այդ ռեժիմի կառավարությունում: ԶԼՄ-ները հայտնել են, որԻսրայլեի պատերազմի նախարար Ավիգդոր ԼԻբերմանը հրաժարական է տվել և Նեթանյահույի կառավարությունը գտնվում է փլուզման եզրին:
Իսրայելի ու Պաղեստինի դիմադրության միջև նոր ընդհանրումները մեկնարկել են անցած կիրակի օրը: Բախումների այս փուլում զոհվել է 8 պաղեստինցի, այդ թվում նաև ՀԱՄԱՍ շարժման հրամանատարներից Նուր Բերքեն: Սպանվել է նաև իսրայելցի բարձրաստիճան սպա: Դրանից հետո Սիոնիստական ռեժիմի կործանիչները երկու օր ռմբակոծել են Գազայի գոտու տարբեր շրջանները և դիմադրության ուժերը, դիմելով պատասխան քայլի, 460 հրթիռ են կրակել սինոնիստաբնակ ավանների ուղղությամբ: Դիմադության առանցքի այս ամուր դիմակայումն պատճառ է դարձել, որ Իսրայելի ու Գազայի պաշտոնյաները Եգիպտոսի, Կատարի, ՄԱԿ-ի ու Նորվեգիայի միջնորդական ջանքերի շնորհիվ, ընդունեն Գազայում հրադադրի հաստատումը:
Սա Պաղեստինի դիմադրության հաղթանակը և Իսրայելի բացահայտ պարտությունն էր:
Դիմադրության հաղթանակն էր, քանի որ երկօրյա բախումների ընթացքում ապացուցվեց դիմադրության ուժերի հրթիռային ու ճշգրիտ թիրախավորման կարուղությունը: Սիոնիստական ռեժիմի Երկաթյա գմբեթ համակարգը, ինչի կարողությունների մասին բազմիցս խոսել էին իսրայելցիները, դիմադրության արձակած 460 հթրիռներից միայն 100-ն է չեզոքացրել, իսկ մյուս 360-ը բախվել են ճշտված թիրախներին: Իսրայելի բանակի մամլո քարտուղար Ռոնին Մենլիսը ստիպված խոստովանել է, որ սա Երակթյա գմբեթ համակարգի կարողության գագաթնակետն է եղել: Այլ խոսքով, մեկ անգամ ևս ապացուցվել է այդ համակարգի անարդյունավետությունը:
Գազայում հրադադարի հաստատումը Սիոնիստական ռեժիմի պարտությունն էր քանի որ՝
1.Այն հանգեց Իսրայլեի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականին: Չնայած որ Լիբերմանը որպես հիմնական պատճառ Գազայում հրադադարի հաստատման հետ իր հակառակությունն է ներկայացրել, սական իսկական պատճառը նրա անկարողությունն է՝ դիմադրության ուժերի նկատմամբ: ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից Սամի Աբուզահրին ասել է.«Իսրայելի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը փաստոերն այս քայլով խոստովանում է, որ անկարող է դիմակայել Պաղեստինի դիմադրության ուժերին»:
2.Լիբերմանի հարաժարականով Իսրայելի կառավարության մեջ գոյություն ունեցող տարաձայությունները, որոնց մասին լուրեր էին հրապարակվում, այժմ բացահատ տեսք են սացել: Նեթանյանուն պարտադրված է եղել հայտարարել, որ եթե Լիբերմանը հրաժարական տա, պետք է պառլամենտական արտահերթ ընտրությունների անցկացվեն: Իրականում դիմադրության ռազմավարությունը Իսրայլեի կառավարության փլուզման պատճառ է դարձել:
3.Դիմադրության ռազմավարությունը պատճառ դարձավ, որ սիոնիստաբնակ ավանների բնակիչներն անապահովություն զգան ու ռազմատենչության հարցով խստորեն քննադատեն Նեթանյահույի կառավարությանը: Սա այն դեպքում, երբ այդ ավանների բնակիչների մեծամասնությունը ներգաղթյալներ են: Օկուպացված տարածքներում անապահովությունը կհանգեցնի արտագաղթի: Այս հիմունքով էլ սիոնիստական Յեդիոթ Ահարոնեթ թերթը գրել է.«Իսրայլեի կառավարությունը, ՀԱՄԱՍ-ի կործանման փոխարեն, կործանման եզրին է հասցրել օկուպացված տարածքների բնակչության համբերությունը ու նաև Իսրայելի կառավարության փլուզման պատճառ է դարձել»:
Ի վերջո պետք է ասել, որ չնայած Իսրայելը հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից ու տարածաշրջանում հետապնդում է արաբական որոշ երկրների հետ հարաբրությունների նորմալացման քաղաքականությունը, սակայն Գազայի գոտում դիմադրության ուժերի հետ վերջին բախումը ցուդադրեց Իսրայելի խոցելիությունը և ապացուցեց, որ առավել քան երբևէ աճել է դիմադրության ուժերի զսպողականությունը և այն կախված չէ ԱՄՆ-ի ու արաբական երկրների օգնությունից: