Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ՀԳՀԾ-ին
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից(ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալու մասին արված հայտարարությունն անօրինական քայլ է և հակասում է ՄԱԿ-ի Անվանգության խորհրդի ընդունած թիվ 2231 բանաձևի շրջանակում Վաշինգտոնի ստանձնած պարտավորություններին: Սակայն այնուամենայնիվ Թրամփը ոչ միայն չբավարարվեց դրանով, այլև երկու փուլում, 2018 թվականի օգոստոսին և նոյեմբերին Իրանի դեմ իրականացրեց պատժամիջոցներ:
ՀԳՀԾ-ի անդամ արևմտյան երեք երկրներ Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան և Եվրամիությունը ընդգծում են որպես միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված կարևոր ձեռքբերում ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: Այդ իսկ պատճառով, նրանք ցանկանում են, որ Իրանը շարունակի իր հանձնառությունն այս կարևոր համաձայնագրի նկատմամբ: Այս շրջանակում, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում «Ճգնաժամերի միջազգային խմբի» («International Crisis Group») նիստում ունեցած ելույթում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
Մոգերինին չորեքշաբթի օրն ասել է.«Եվրոպան, անվտանգության նկատառումներից ելնելով, պահպանում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և դա չի անում առևտրային շահերի պատճառով»: ՀԳՀԾ-ի հարցով եվրոպացիները բազմիցս իրենց անհամաձայնությունն են հայտնել Վաշինգտոնին: Նրանք դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների վերականգնումը:
Իրանն առանց Միացյալ նահանգների ՀԳՀԾ-ն պահպանելու համար հնարավորություն է տվել եվրոպացիներին, որպեսզի վերջիններս մեխանիզմներ ստեղծեն այս համաձայնագրի պահպանման համար:
Ի դեպ, Եվրամիությունն ու եվրոպական եռյակը՝ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան այն կարծիքի են, որ ՄԱԳԱՏԷ-ի 12 զեկույցների համաձայն՝ Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կատարել է և հաշվի առնելով այս բնագավառում ՄԱԳԱՏԷ-ի արժանավորությունն ու հեղինակությունը, Իրանի կողմից ՀԳՀԾ-ն խախտվելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարություններն ընդունելի չեն Եվրոպայի կողմից: ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Վերա Յուրովան Եվրախորհրդարանի հերթական նիստում հայտարարել է. «Միությունը համոզված է, որ ՀԳՀԾ-ն փոխարինող ոչ մի խաղաղանպատակ տարբերակ չկա»:
Միջուկային համաձայնագրի՝ ՀԳՀԾ-ի պահպանումը մեծ նշանակություն ունի համաշխարհային հանրության անվտանգության համար:
Այս նկատառումները պատճառ են դարձել, որ Եվրամիության ավագ պաշտոնյաներն, այդ թվում՝ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերկա Մոգերինին և մի շարք եվրոպացի ղեկավարներ, ՀԳՀԾ-ի պահպանումը պահանջեն: Ուստի չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին ու սանձազերծած հոգեբանական պատերազմին, Բրյուսելն ընդգծում է ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ իրականացվող քայլերի անհրաժեշտությունը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպացիները ծավալուն ջանքեր են գործադրել այս միջուկային համաձայնագիրը պահպանելու և հակաիրանական պատժամիջոցների վերականգնման բացասական ազդեցությունները նվազեցնելու նպատակով:
Այնուամենայնիվ Թրամփի կառավարությունը ձևացնում է թե կարևորություն չի տալիս այդ միջոցառումներին և պնդում է հակաիրանական շրջափակումները, մասնավորապես իրանական նավթի վաճառքի վրա էմբարգոն շարունակելու վրա: Թեև այս բնագավառում ձախողումներ է ունեցել, և նավթի գնի բարձրացումը կանխելու պատճառաբանությամբ 8 երկրների ազատել է նավթային պատժամիջոցներից:
ԱՄՆ Պետդեպարտամենտում անցկացված հարցազրույցի ժամանակ «Իրանի գործողության խբի» (Iran Action Group), ղեկավար Բրայան Հուքը խոստովանել է.«Մենք ստիպված էինք 8 երկրի ազատել պատժամիջոցներից,քանի որ չէինք ցանկանում նավթի յուրաքանչյուր բարելի գինը հասնի 90-100 դոլարի»:
Այնուամենայնիվ Իրանի դեմ Վաշինգտոնի կողմից հակաիրանական շրջափակումների շարունակումը պահանջում է, որ Եվրոպան ավելի լուրջ ու ամուր միջոցներ ձեռնարկի Թրամփի միակողմանի քայլերի դեմ և անհապաղ իրականացնի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունների նվազմանն ուղղված միջոցառումները: