Բաքվի կողմից շարունակվում են Ղարաբաղի հարցով Փարիզին ուղղվող ապարդյուն բողոքները
Ադրբեջանը հերթական անգամ Փարիզին մեղադրել է միջազգային օրենքներն անարգելու մեջ:
Հակազդելով Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության նախագահի Ֆրանսիա կատարած այցին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարել է.«Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցը հակասում է Փարիզի ու Բաքվի միջև ստորագրված պայմանագրերին»:
Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության նախագահի Ֆրանսիա կատարած այցը տեղի է ունենում այն դեպքում, երբ վերջերս այս եվրոպական երկրի երկու դեսպաններ այցելելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան որոշ հարցերում համաձայնության են եկել այս ինքնահռչակ հանրապետության ղեկավարների հետ: Հակազդելով այս քային, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, կանչելով այդ երկրում Ֆրանսիայի դեսպանին, անհրաժեշտ նախազգուշացումներ է արել Փարիզի կառավարությանը: Փարիզում հյուրընկալելով Ղարաբաղի ինքնահչակ Հանրապետության պատվիրակությանը, Ֆրանսիայի կառավարությունը անտեսել է Իլհամ Ալիևի կառավարության նախազգուշացումները: Պետք է իմանալ ո՞րն է Փարիզի այս վարքագծի պատճառը: Որոշ վերլուծաբաններ հայտարարում են, որ Ֆրանսիայի կառավարությունը խստորեն հովանավորում է հայերի դիրքորոշումները: Սա այն դեպքում, երբ Ֆրանսիան Ղարաբաղյան հակամարտության հարցով միջնորդ ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի ղեկավարներից մեկն է համարվում:
ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի միջնորդ խմբի համանախագահներն են: Այս խումբը հիմնադրվել է 1992թ. Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու համար: Ցուցաբերվող ֆինանսկանա օգնություններից բացի Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Նյուս Յորքում ու Փարիզում բացել են Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության ներկայացուցչության գրասենյակներ: Ասվում է, որ այդ գրասենյակների բացվելը անուղղակի կերպով Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության ընդունումն է նշանակում:
Ակնհայտ է, որ այս կարգի երկակի ու խարդախ քաղքականության որդեգրումը մեծապես հարվածելու է Ադրբեջանի ու կողմերի այդ թվում Ֆրանսիայի հետ հարաբերթյուններին: Այդուհանդերձ Ալիևի ու նրա ընտանքի կողմից Փարիզ կատարվող տարեկան ուղեվորությունները կանխել են Բաքվի կողմից Փարիզին ուղղված մեծ թվով սպառնալիքների գործադրումը: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր ու քաղաքական փորձագետ Էլման Նասիրովն այս կապակցությամբ ասել է.«Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունները հիմնադրել է այս երկրի հանգուղյալ նախագահ Հեյդար Ալիևը: 1993թ. նախագահ ընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Ֆրանսիա և այդ այցով ռազմավարական կարևոր քայլ վերցրեց, որովհետև Ֆրանսիայի երկու մեծ ընկերություններ շահագործում էին Ադրբեջանի նավթը և Ֆրանսիան Ադրբեջանում ներդրում էր կատարել: Հեյդար Ալիևը քաջ գիտակցում էր, որ Ֆրանսիան կարևոր պետություն է և Իլհամ Ալիևը նույնպես շարունակում է այդ քաղաքականությունը»:
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ Ֆրանսիայի կողմից Ղարաբաղի հայերին ցուցաբերվող օգնություններն ու այս ինքնահչակ հանրապետությանը ցոցաբերվող քաղաքական ու տնտեսական աջակցությունները խոչընդոտում են Փարիզի ու Բաքվի հարաբերությունների զարգացման ուղին: Իհարկե այս ամենը պայմանավորված է Փարիզի դեմ Բաքվի հնչեցրած սպառնալիքների գործադրմամբ: