Թրամփը ձգտում է Խաշեղջիի սպանության հարցում արդարացնել Մուհամմեդ Բեն Սալմանին
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում այդ ռեժիմին քննադատող լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանությունը գերխնդիր է դարձել Արաբիայի գահառանգ Մուհամմեդ Բեն Սալմանի համար:
Խաշեղջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո այնտեղից դուրս չեկավ:
18 օր ժխտելուց հետո, սաուդյան վարչակազմը միջազգային ճնշումների տակ, հաղորդագրություն տարածելով, խոստովանեց Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Խաշեղջիի սպանությունը և հայտարարեց, որ ձերբակալվել են 18 հոգի, այդ թվում այդ սպանության համար Ռիադից գործուղված խմբի 15 անդամները:
ԱՄՆ-ում ևս հակադարձել են այդ վայրագ սպանությանը և կառավարությունից, հատկապես Կոնգրեսից պահանջել են պատժել սաուդյան վարչակազմին:
Այս բոլորն այն դեպքում, երբ շաբաթ օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դեռ ԿՀՎ-ի գնահատականը չի ստացել Խաշեղջիի սպանության մասին և իրեն ասել են, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը դերակատարություն չի ունեցել այդ սպանության գործում: Սակայն իրողությունն այն է, որ ԿՀՎ-ն իր գնահատումներում եկել է այն եզրակացության, որ Մուհամմեդ Բեն Սալմանն է արձակել հյուպատոսարանում Խաշեղջիի սպանության հրահանգը:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթն ասել է.«Խաշեղջիի սպանության մեջ դերակատար անձանց դեմ Վաշինգտոնն այնպիսի քայլեր է ձեռնարկելու, որ չխաթարվեն ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ռազմավարական հարաբերությունները»:
Թվում է, թե Թրամփի այս դիրքորոշման գլխավոր պատճառը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններն են: Թրամփն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա, որի ընթացքում ավելի ան 110 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինական պայմանագրեր է կնքել սաուդցիների հետ: Այդ այցի ընթացքում ստորագրվել են շուրջ 450 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր և դա նշանակում է հարյուր հազարավոր աշխատատեղերի ստեղծում ամերիկացիների համար:
Բնականաբար Թրամփն անգամ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերին առևտրական տեսանկյունից է դիտում և երբեք այդ ռեժիմի կողմից մի ընդդիմադիրի սպանության պատճառով չի հրաժարվի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններից: Թրամփն իր նախագահության շրջանն սկսելիս հայտարարեց, որ իրեն չեն հետաքրքրում ԱՄՆ-ի հետ դաշնակից պետությունների ներքին հարցերը, հատկապես մարդու իրավունքների վիճակը:
Սա Վաշինգտոնի երկակի մոտեցումն է մարդու իրավունքների նկատմամբ: ԱՄՆ-ը թշնամի կամ մրցակից պետություններում հետևում է մարդու իրավունքների վիճակին, սակայն անտեսում է բարեկամ ու դաշնակից պետություններում, այդ թվում Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների վիճակը:
Չնայած Ջամալ Խաշեղջչիի սպանության հարցում Մուհամմեդ Բեն Սալմաննին անմեղ ներկայացնելու Թրամփի ջանքերին, մեծ են ճնշումները, հատկապես ԱՄՆ-ի Կոնգրեսում՝ սաուդցիների այդ ոճրագործության հակադարձելու համար:
Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերզն այդ մասին գրել է.«ԱՄՆ-ը պետք է վերանայի Սաուդյան Արաբիայի բռնապետության հետ հարաբերությունները և այդ քայլը պետք է սկսի Եմենում տեղի ունեցող աղետալի պատերազմում իր հովանավորությանը վերջ դնելով»: