Բրիտանիայի արտգործնախարարի այցը Թեհրան. Ռազմավարական նպատակներով համապարփակ բանակցություններ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100877-Բրիտանիայի_արտգործնախարարի_այցը_Թեհրան._Ռազմավարական_նպատակներով_համապարփակ_բանակցություններ
Երկուշաբթի առավոտյան, Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը Թեհրան է ժամանել: Սա Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում նրա առաջին այցն է Իրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2018 08:18 Asia/Tehran
  • Բրիտանիայի արտգործնախարարի այցը Թեհրան. Ռազմավարական նպատակներով համապարփակ բանակցություններ

Երկուշաբթի առավոտյան, Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը Թեհրան է ժամանել: Սա Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում նրա առաջին այցն է Իրան:

Ներկա պայմաններում, նկատի առնելով Թրամփի միակողմանի քաղաքականությունները, Բրիտանիայի արտգործնախարարի այցն ու բանակցությունները ռազմավարական նպատակներ են հետապնդում: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային ու միջազգային ոլորտներում  երկու երկրի հարաբերությունները և ՀԳՀԾ-ի հետ կապված հարցեր:

ՀԳՀԾ-ի պահպանումը մեծ նշանակություն ունի Իրանի ու Եվրոպայի համար: Անցած նոյեմբերի 5-ին, Բրիտանիայի արտգործնախարարն իր իրանցի պաշտոնակից Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում կարևորել է Եվրոպայի կողմից հատուկ մեխանիզմների անհապաղ իրագործումը՝ Իրանի հետ տնտեսական համագործակցությունը պահպանելու համար:

ՀԳՀԾ-ի իրագործման հարցում Իրանն ունի մի շարք դժգոհություններ: Իրանն ակնկալում է, որ Բրիտանիայի կառավարությունը և մյուս եվրոպական պետությունները բանկերի համար այնպիսի ձևաչափեր մշակեն, որ հնարավոր լինի վերացնել ԱՄՆ-ի կամայական և անօրինական քայլերի պատճառով բանկային հարաբերություններում առաջացած արգելքներն ու սահմանափակումները: Անշուշտ Բրիտանիայի արտգործնախարարի Իրան այցելության ընթացքում կքննարկվեն այդ ձևաչափերն ու ակնկալիքները:

Շոտլանդիայի ազգային օրաթերթում լույս տեսած հոդվածում, Բրիտանիայի նախկին ներքին գործերի նախարար Բրայան Վիլսոնը ոչ կառուցողական է բնութագրել Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները, ասելով, որ Լոնդոնը պետք է հեռու մնա Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականություններից, որովհետև այդ կողմնորոշումը զարտուղի է տանելու:

Իրանի դեմ Թրամփի ոչ-կառուցողական շրջափակումների նկատմամբ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից հստակ դիրքորոշման որդեգրման դեպքում, պարզ կդառնա Լոնդոնի վճռակամությունը Թրամփի ծայրահեղական քաղաքականություններից հեռու մնալու համար:

Հաշվի առնելով առաջիկա ամիսների ընթացքում Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը, ակնկալվում է, որ Լոնդոնն անկախ փաթեթ կներկայացնի Իրանի հետ առևտրային հարաբերությունները հովանավորելու համար:

Տնտեսական հարցերի ավագ փորձագետ Չարլզ Բլաք Մորն ասել է.«Բրեքզիթը դրական ազդեցություն է ունեցել Իրանում ակտիվ ներկայություն ունենալու հարցում բրիտանական ընկերություններիւ  հետաքրքրված լինելու վրա»:

Բլաք Մորն ասել է.«Առևտրական հարաբերությունների պատճառով Բրիտանիան ավելի հզոր հարաբերություններ կհաստատի Իրանի հետ: Մեծ թվով բրիտանական ընկերություններ ցանկանում են Իրանի հետ առևտրական երկկողմ համաձայնագիր ստորագրել և ես համոզված եմ, որ այդպիսով մեր դիվանագիտությունը ևս ավելի է հզորանալու»:

Բրիտանիայի արտգործնախարարի Իրան ուղևորության ընթացքում, տնտեսական համագործակցությունների շրջանակում բանակցությունների նոր փուլ է սկսվել Թեհրանի ու Լոնդոնի միջև:  Բանակցությունները պետք է այնպես ընթանան, որ Իրանը կարողանա օգտվել ՀԳՀԾ-ի շահերից:

Թեհրանի հետ Լոնդոնի քաղաքական բանակցություններն ու գործակցությունը կարող են հանգեցնել տարածաշրջանում կայունության հաստատման նպատակով համագործակցության: Այսօր բոլորին հայտնի է, որ Իրանն իր կառուցողական դերակատարությամբ տարածաշրջանը փրկել է ահաբեկչությունից ու ոչնչացումից և դա ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի հետ: