Իրանի պատասխանը Սաուդյան Արաբիայի մարդու իրավունքների մասին հայտարարություններին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդուլլահ Ալ-Մոալեմին անհեթեթ հայտարարություններ է կատարել Իրանի դեմ:
Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչն այն պայմաններում է Իրանի դեմ կեղծ հայտարարություն կատարում, երբ Ռիադը պետք է պատասխանատու լինի Եմենում իրականացրած մարդկային աղետի և սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանության հարցով:
Հակադարձելով Սաուդյան Արաբիայի ներկայացոււցչի հայտարարություններին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստում Իրանի ներկայացուցիչն ասել է.«Չնչին պարկեշտություն ունենալու դեպքում Սաուդյան Արաբիան կլռեր և Իրանում մարդու իրավունքների մասին կարծիք չէր հայտնի»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստում Իրանի ներկայացուցիչն ասել է.«Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, սաուդցի իշխանավորների գլխավոր թշնամիներն են և նրանց կառավարությունը, որ աշակերտներ փոխադրող ավտոբուսին օրինավոր թիրախ է ճանաչում, ԻԼԻՊ-ին է հիշեցնում»:
Սաուդցի ոճրագործները 2015թ. մարտից Եմենի դեմ ռազմական հարձակում իրականացնելով և ցամաքային, ծովային ու օդային շրջափակմամբ, սպանել են ավելի քան 14 հազար խաղաղ բնակիչների, և տասնյակ հազարավոր մարդկանց վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների անօթևան դառնալու պատճառ են դարձել:
Սաուդյան կործանիչները անցած օգոստոսի 8-ին Սաադե նահանգի Զեհյան քաղաքում հարձակվել են աշակերտներ փոխադրող ավտուբուսի վրա, որի հետևանքով նահատակվեցին 52 երեխաներ և 79 ուրիշներ վիրավորվեցին:
Եմենի մարդու իրավունքների կենտրոնի հաղորդման համաձայն, այդ երկրի դեմ հրձակումների սկզբից, Սաուդյան կործանիչները Ալ-Հոդայդայում թիրախ են դարձրել 253 պետական կենտրոններ, 8 լրատվական, 17 մարզական և 92 զբոսաշրջության կենտրոններ:
Ժնևի 1949 կոնվենցիաների համաձայն, Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոտնձգությունը մարդու իրավունքների բացահայտ խախտում է, որի ընթացքում մարդկության դեմ ռազմական ոճրագործություն է տեղի ունեցել:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստում Իրանի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Սաուդյան Արաբիայի վահաբիականությունը սնում է ԻԼԻՊ-ին, Ալ-Ղաիդային ու Թալիբանին:
Արաբական աշխարհի քաղաքական վերլուծաբան Աբդուլբարի Ալ-Աթվանը «Ռայ ալ-Յոմ» թերթում գրել է.«ԱՄՆ-ը որպես Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների հանցակից քողարկում է Սաուդյան Արաբիայի հանցանքը: ԱՄՆ-ը 20 միլիարդ դոլար արժողությամբ զենք է տրամադրել Սաուդյան Արաբիային: Սաուդցի ոճրագործ ու մանկասպան իշխանավորները անապահով են դարձնում տարածաշրջանը և պառատում են առաջացնում իսլամ աշխարհում: Սաուդյան Արաբիան իր անմարդկային քայլերով մարտահրավեր է նետել միջազգան հասարակության մեջ իշխող սկզբունքներին»:
ՄԱԿ-ի հռչակագրի երկրորդ հոդվածի չորրորդ կետն ասում է.«Բոլոր անդամներն իրենց հարաբերություններում հեռու են մնալու բռնությունից և հարգելու են մյուս պետությունների տարածքային ամբողջականությունն ու քաղաքական անկախությունը»:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը չի հարգում ՄԱԿ-ի հռչակագիրը և մյուս միջազգային սկզբունքները: Նման անցյալով Իրանում մարդու իրավունքների մասին Սաուդյան Արաբիայի հայտարարությունները դառը զավեշտի են նմանում: