Թեհրանում Բրիտանիայի արտգործնախարարի հանդիպումներն ու բանակցությունները. Իրանը քննադատում է Եվրոպային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100924-Թեհրանում_Բրիտանիայի_արտգործնախարարի_հանդիպումներն_ու_բանակցությունները._Իրանը_քննադատում_է_Եվրոպային
Երկուշաբթի օրը, Թեհրանում Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«ՀԳՀԾ-ի խախտումը ԱՄՆ-ի կողմից Եվրամիության հեղինակության, պատվի ու դիրքի անտեսում է նշանակում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2018 09:03 Asia/Tehran
  • Թեհրանում Բրիտանիայի արտգործնախարարի հանդիպումներն ու բանակցությունները. Իրանը քննադատում է Եվրոպային

Երկուշաբթի օրը, Թեհրանում Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«ՀԳՀԾ-ի խախտումը ԱՄՆ-ի կողմից Եվրամիության հեղինակության, պատվի ու դիրքի անտեսում է նշանակում»:

Քննադատելով մարդու իրավունքները ոտնահարող պետություններին, այդ թվում՝ Բահրեյնին ու Սաուդյան Արաբիային զենք ու անվտանգության սարքավորումներ վաճառելու Բրիտանիայի կառավարության քայլը, Շամխանին ասել է.«ԱՄՆ-ի կառավարության հետ որոշ եվրոպական պետությունների համընթաց լինելը բացասական մոտեցում է առաջացնելու Իրանի և տարածաշրջանի հանրային կարծիքի մոտ և նրանք համարվելու են տարածաշրջանում ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի ու որոշ հետադեմ պետությունների հանցակիցը»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց ի վեր, եվրոպական երկրները տարբեր պատճառներով կարևորել են Իրանի հետ համագործակցությունը և առևտրատնտեսական հարաբերությունների շարունակվելը: Նրանք այդ մասին հաղորդագրություն են տարածել:

Ֆրանս-24 հեռուստաընկերության քաղաքական փորձագետ Մաթիո Մաբենն ասել է.«Չնայած Եվրոպայի օրենքները շատ թույլ են Վաշինգտոնին դիմակայելու համար, սակայն նրանք այլևս անկարող են իրենց պարտադրել աշխարհին»:

Ներկա պայմաններում Եվրոպան շատ դանդաղ է ընթանում որոշումներ կայացնելիս: Եվրամիությունը երկու ճանապարհ ունի:

Առաջին ճանապարհը անկախության հիմամբ է, որը ցույց է տալու, որ այդ միությունը հարգում է միջազգային հանձնառությունները:

Երկրորդ ճանապարհն է հանձնվել ԱՄՆ-ի ճնշումներին , որն անշուշտ չի սահմանափակվելու ՀԳՀԾ-ով  և ծախսատար է լինելու Եվրամիության ապագայի համար:

ԱՄՆ-ի շրջափակումները հակասում են ՄԱԿ-ի հռչակագրին, մարդու իրավունքների դաշինքին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին: Այդ շրջափակումներն ուղղակիորեն թիրախ են դարձրել Իրանի ժողովրդին և Եվրոպայի կողմից ԱՄՆ-ի ապօրինի այդ քայլի դեմ հակազդեցություն չցուցաբերվելը բոլոր երկրների վնասին է լինելու:

ՀԳՀԾ-ի նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը ԱԽ-ի բանաձևի շրջանակում այդ համաձայնության հովանավորություն չի կարելի գնահատել: Կարելի է ասել, որ ՀԳՀԾ-ի հարցով եվրոպական կողմի դիրքորոշումներ կասկածներ են նկատելի: գարդիան օրաթերթին տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը դժգոհություն է հայտնել SPV ֆինանսական ձևաչափի ստեղծման հարցում Եվրամիության դանդաղ գործելակերպի կապակցությամբ: Զարիֆը նշել է, որ Եվրոպան հայտարարել էմ որ քաղաքական առումով հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ին, սակայն ցավոք գործնականում շատ դանդաղ է ընթացել այդ ուղղությամբ:

Ակնհայտ է, որ ԻԻՀ-ը նկատի առնելով Վաշինգտոնի ոչ-պատշաճ քայլերը, որոշում է կայացրել ազգային շահերի համաձայն: Այդ կապակցությամբ հստակորեն արտահայտվել է Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ՝ Սեյեդ Աբբաս Էրաղչին: Երկուշաբթի օրը, «Միջազգային համակարգ» թեմայով միջազգային նիստում Էրաղչին ասել է.«Եվրոպական երկրները և ՀԳՀԾ-ի մյուս կողմերը իրենց միջազգային հեղինակությունը պահպանելու համար, պետք է հնարավարություն ստեղծեն Իրանի շահերի ապահովման համար: ՀԳՀԾ-ն խնդրի հայտնվելու դեպքում, կվտանգվի նաև Եվրոպայի անվտամգությունը և եթե ԱՄՆ-ը մտածում է, որ Ասիայի արևմուտքն ավելի հզոր է լինեկու մյուս պետություններից: