Թրամփը ծառայում է սաուդցիների նավթային դոլարներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100990-Թրամփը_ծառայում_է_սաուդցիների_նավթային_դոլարներին
Մի քանի շաբաթ սպասումից հետո, ԱՄՆ-ի նախագահը հաղորդագրություն է տարածել Խաշեղջիի սպանության գործում Սաուդյան Արաբիայի գահաժառանգի դերակատարության մասին հրապարակված զեկույցների վերաբերյալ և իր լիարժեք հովանավորությունը հայտնել Ռիադի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2018 15:19 Asia/Tehran
  • Թրամփը ծառայում է սաուդցիների նավթային դոլարներին

Մի քանի շաբաթ սպասումից հետո, ԱՄՆ-ի նախագահը հաղորդագրություն է տարածել Խաշեղջիի սպանության գործում Սաուդյան Արաբիայի գահաժառանգի դերակատարության մասին հրապարակված զեկույցների վերաբերյալ և իր լիարժեք հովանավորությունը հայտնել Ռիադի նկատմամբ:

Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի անվտանգության կառույցները քննարկում են տեղեկությունները: Հնարավոր է Սաուդյան Արաբիայի գահաժառանգը տեղյակ է եղել այդ ահավոր դեպքի մասին, կամ էլ ոչ»:

Թրամփը չի քննադատել Սաուդյան Արաբիայի գահաժառանգին և դա պատճառաբանել է անցած տարի այդ երկիր այցելության ընթացքում կնքված խոշոր պայմանագրերով:

Հաղորդագրությունը հրապարակվել է այն դեպքում, երբ աշխարհի հանրային կարծիքը զայրացած է սաուդյան վարչակազմին քննադատ լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանության կապակցությամբ: Աշխարհի մեծ թվով պետություններ համոզված են, որ Մուհամմեդ Բեն Սալմանը դերակատար է եղել այդ սպանության մեջ և սպանությունը նրա հրահանգով է տեղի ունեցել: Անգամ ԿՀՎ-ն է Բեն Սալմանին մեղավոր ճանաչել այդ հարցում: ԱՄՆ-ի Կոնգրեսում  ոչ կուսակցական կառույցները պահանջել են դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը և Ռիադից պահանջել դադարեցնել Եմենի դեմ հարձակումները, իսկ Վաշինգտոնից պահանջել են չհովանավորել Բեն Սալմանին:

Սակայն թվում է, թե Թրամփը մտադիր է միայնակ դեմ կանգնել Սաուդյան Արաբիայի դեմ համաշխարհային բողոքներին: Թրամփի այդ կողմնորոշումն անգամ զայրացրել է իր կուսակիցներին:

Քննադատելով Սաուդյան Արաբիայի նկատմամբ Թրամփի հովանավորությունը, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, սենատոր Բոբ Քորքերն ասել է.«Երբեք չեի մտածում, որ մի օր Սպիտակ Տունը լինելու է Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հասարակայնության հետ կապի վարչությունը:

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը մի հաղորդագրության մեջ ասել է.«Ես համոզված եմ, որ դա Սաուդյան Արաբիայի առաջին հաղորդագրությունն է և ոչ թե ԱՄՆ-ի »:

Ասիայի արևմուտքում Թրամփը հետևել է «նախ Սաուդյան Արաբիա» քաղաքականությանը, ինչը խնդիրներ ու ճգնաժամ է առաջացրել այս տարածաշրջանում: Բեն Սալմանն ԱՄՆ-ի հովանավորությամբ, մարդկային տրագեդիա է ստեղծել Եմենում, շրջափակման է ենթարկել Կատարը, Լիբանանի վարչապետին առևանգելով հրաժարական է պարտադրել և ի վերջո Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում մորթել է ԱՄՆ-ի քաղաքացիությունն ընդունած ընդդիմադիր լրագրողին:

Հետևաբար կարելի է ակնկալել, որ ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով, Սաուդյան Արաբիայի պաշտոնատարներն ավելի ահավոր ոճրագործություններ կիրականացնեն: Այսպիսով, ԱՄՆ-ի կողմից մարդկային ու բարոյական արժեքները սաուդցիների նավթային դոլարներին տիրելու ճանապարհի զոհն են դառնում: