Իրանը ՀԳՀԾ-ի շուրջ չի բանակցի ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101057-Իրանը_ՀԳՀԾ_ի_շուրջ_չի_բանակցի_ԱՄՆ_ի_հետ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային բանակցությունների նոր փուլ անցկացնելու ջանքերին. ասել է. «ՀԳՀԾ-ն հաջող համաձայնություն է և Իրանը այլեւս չի պատրաստվում ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2018 13:21 Asia/Tehran
  • Իրանը ՀԳՀԾ-ի շուրջ չի բանակցի ԱՄՆ-ի հետ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային բանակցությունների նոր փուլ անցկացնելու ջանքերին. ասել է. «ՀԳՀԾ-ն հաջող համաձայնություն է և Իրանը այլեւս չի պատրաստվում ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցել»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Հռոմում գումարված Միջինարևելյան երկխոսությունների նիստում ասել է, որ դիվանագիտությունը խաղ չի: Նա հավելել  է. « Ես բանակցության և համակեցության կողմանկից եմ, սակայն իմ համար առաջնությունը  Իրանի անկախության պահպանման հարցն է»:

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի հանդուրժի բռնությունը: Նա հավելել է, որ Իրանը չի փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում: Արդյո՞ք Իրանը սատարեց  Սադամին: Արդյոք Իրանն է աջակցել է ԻԼԻՊ-ին, թալիբներին և Ջիբհա Ալ-Նուսրա ուժերին: Արդյո՞ք Իրանը ստեղծեց սեպտեմբերի 11-ը: Արդյո՞ք Իրանն է պաշարել Կատարը և Իրանն է ռմբակոծում Եմենի ժողովրդին:

ՀԳՀԾ-ն Իրանի  և Արևմուտքի միջև տեղի ունեցած  12-ամյա բանակցությունների արդյունքն է, որը ավատրվեց 2015 թ.-ին: Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Բարաք Օբաման էր: Սակայն 2018 թվականի մայիսի 8-ին նախագահ Դոնալդ Տրամփը դուրս է եկել ՀԳՀԾ-ից: 

Այնուամենայնիվ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին և մինչ այժմ եվրոպական երկրները աջակցել են ՀԳՀԾ-ին և շարունակում են պահպանել միջուկային գործարքը և հարաբերություններն Իրանի հետ: Այս համագործակցությունն Ամերիկայի միակողմանիության մերժումն է

Դոնալդ Թրամփի կառավարությունը ընդունելով «Առաջ Ամերիկան» մոտեցումը մինչ այժմ հրաժարվել է միջազգային պայմանագրերից այդ թվում  Փարիզի  կլիմայական միջազգային համաձայնագրից և ՀԳՀԾ-ից: 

ՀԳՀԾ-ն համաշխարհային համագործակցության արդյունք է:Սակայն Թրամփը դա անվանեց ամենավատ գործարքը: Ի վերջո, Իրանին  ճնշելու նպատակով,  Թրամփը դուրս է եկել ՀԳՀԾ-ից, եւ կոչ է արել կրկին բանակցությններ անցկացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իրանցիները մի օր կհամոզվեն վերսկսել բանակցությունները: Սակայն Իրանի արտգործնախարարը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Իրանը այլևս չի պատրաստվում միջուկային ծրագրի շուրջ  բանակցել ԱՄՆ-ի հետ:

Թրամի նպատակն է վերականգնել բանակցությունները, որպեսզի կարողանա  փոխել Իրանի վարքագիծը տարածաշրջանում, որը ցույց է տալիս ամերիկյան բռնությունը: Պաշտպանության և հրթիռային ուժերը Իրանի տարածաշրջանային ազդեցության հզոր բաղադրիչներն են:

Իրանը մեծ ազդեցություն ունի և պատասխանատու դեր է կատարում տարածաշրջանում, և այդ քաղաքականությունը վարում է  գլոբալ խաղաղության  և կայունության ու համաշխարհային համագործակցության շրջանակներում:

Նման իրավիճակում ԱՄՆ-ը փորձում է անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Իրանի դեմ և Թեհրանին մեղադրելով տարածաշրաջանի երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, կոծկել Եմենում, Պաղեստինում և այլ տարածաշրջաններում Վաշինգտոնի աջակցությամբ ռեժիմների կողմից իրականացվող ոճրագործությունները: Հաշվի առնելով տարածաշրջանիի ներկայիս իրողությունները, այն կողմը, որը պետք է փոխի իր վարքագիծը, Իրանը չէ, այլև նրանք ովքեր առևանգում են մի այլ երկրի վարչապետին և դեսպանատնում սպանում են մի ազատ քաղաքացու: