ԵՄ-ն և Կենտրոնական Ասիայի երկրներն ընդգծում են ՀԳՀԾ-ի նշանակությունը
Միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) համարվում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ եվրոպական դիվանագիտության կարևոր նվաճումներից մեկը, չնայած մայիսի 8-ին այդ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման ԵՄ-ն և եվրոպական եռյակը (Գերմանիան, Ֆրանսիա, Բրիտանիա) անգամներ ընդգծել են այդ համաձայնության պահպանման նշանակությունը:
Բացի 4+1 խմբի անդամներից, այլ երկրներ, այդ թվում՝ Իրանի հարևաններն ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման կարևորությունը: Այդ թվում ԵՄ-ն և Կենտրոնական Ասիայի երկրներ հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ ընդգծեցին որպես դիվանագիտական կարևոր ձեռքբերում այս համաձայնության գործադրումը շարունակվելու անհրաժեշտությունը:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում համատեղ հաղորդագրություն հրապարակելով ընդգծեցին ՀԳՀԾ-ի գործադրման անհրաժեշտությունը: Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարները, ողջունելով ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած միջուկային պարտավորությունների հանդեպ Իրանի լիարժեք ու ազդեցիկ հավատարմության շարունակվելը, կարևորեցին ՀԳՀԾ-ի պահպանումը:
Հաղորդագրության մեջ ասված է. «ՀԳՀԾ-ն միջուկային ապատարածման ճարտարապետության մեջ կարևոր մի տարր և դիվանագիտական կարևոր նվաճում է, որը միաձայնությամբ ընդունվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի միջոցով»:
ԵՄ-ի դիտանկյունից ՀԳՀԾ-ի խախտվելը բացասական մեծ ազդեցություն է գործելու միջազգային անվտանգության ու խաղաղության վրա և միևնույն ժամանակ հարցականի տակ է առնելու Եվրոպայի դիվանագիտության հեղինակությունը: ԵՄ բարձրաստիճան պաշտոնատարներ, այդ թվում Մոգերինին և եվրոպական որոշ երկրների ղեկավարներ նկատի առնելով ՀԳՀԾ-ի արդյունավետությունը պահանջում են դրա գոյատևումը:
Նկատի առնելով Իրանի գեոպոլետիկական ու տնտեսական նշանակությունը և տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության վրա գործած ազդեցությունը, Կենտրոնական Ասիայի երկրները ցանկանում են, որ ՀԳՀԾ-ն պահպանվի: Միևնույն ժամանակ որպես միջազգային էներգիայի շուկաների վրա ազդող կարևոր երկրներից մեկն Իրանի նշանակությունն անհերքելի է և Իրանին նավթային պատժամիջոցների ենթարկելու ԱՄՆ-ի ջանքը շուկաներում անկայունության պատճառ են դառնում: Կենտրոնական Ասիայի երկրները պահանջում են պահպանել Ասիայի արևմուտքում ու դրա արդյունքում նաև Կենտրոնական Ասիայում կայունությունն ու անվտանգությունը: Մինչդեռ ՀԳՀԾ-ն լքելու և պատժամիջոցները վերականգնելու, նաև Իրանի հանդեպ թշնամական կողմնորոշում ընդունելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերը ոչ մի այն Միջին Արևելքում անկայունության ու անապահովության պատճառ են դառնում, այլև դրա հետևանքներն ազդելու են նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա: Հիշյալ երկրները լավապես գիտակցում են, որ Իրանը լիարժեք բարյացակամությամբ կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները և դա ԱՄՆ-ն է, որ խոստումնադրժությամբ և ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը կոպտորեն խախտելով ՀԳՀԾ-ն լքելով անօրինական քայլի է դիմել:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը խոստումնադրուժ ու անհավատարիմ անվանելով ԱՄՆ-ին ասել է. «Իրանը լիազորված է լքել ՀԳՀԾ-ն և վերսկսել ուրանի հարստացումը, քանի որ Վաշինգտոնը ոտնահարե է միջազգային այդ համաձայնությունը»: Դա ի տես այն բանի, որ պաշտոնական Թեհրանն ընդգծում է, որ եթե Եվրոպան անկախ ինքնիշխանության է ձգտում պիտի ընդդիմակա ԱՄՆ-ի պահանջներին: