Ահաբեկիչները քիմիական հարձակում են իրականացրել Սիրիայի Հալեպի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101153-Ահաբեկիչները_քիմիական_հարձակում_են_իրականացրել_Սիրիայի_Հալեպի_դեմ
Հալեպի Ալ-Խալեդիա և Ալզահրա բնակավայրերի ուղղությամբ գրոհայինների արձակած հրթիռների հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի, որոնց թվում կան կանայք և երեխաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2018 14:15 Asia/Tehran
  • Ահաբեկիչները քիմիական հարձակում են իրականացրել Սիրիայի Հալեպի դեմ

Հալեպի Ալ-Խալեդիա և Ալզահրա բնակավայրերի ուղղությամբ գրոհայինների արձակած հրթիռների հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի, որոնց թվում կան կանայք և երեխաներ:

Այն պայմաններում, երբ Սիրիայի բանակը մեծ հաղթանակներ է արձանագրել ահաբեկչական խմբերի դեմ պայքարում, Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի օգտագործման մեջ մեղադրելով5 ահաբեկչական խմբերը փորձում են շեղել հասարակական կարծիքը և իրողությունները գլխիվայր ներկայացնել: Իրականում, Սիրիայի բանակից պարտություն կրելով, Դամասկոսի կառավարության ընդդիմությունը փորձում է  քիմիական զենքի լծակն օգտագործել  կառավարության դեմ և փորձել  իրավիճակը փոխել ահաբեկչական խմբերի օգտին: Դա տեղի ունեցավ 2013 թվականին, երբ ԱՄՆ կառավարությունը սպառնաց պատերազմ սկսել Սիրիայի դեմ: Սակայն Սիրիայի վարչակարգը, քիմիական զենքերը արտասահման տեղափոխելով, վերջ տվեց ստեղծված իրավիճակին: Այնուամենայնիվ, երբեք չի հաստատվել, որ 2013 թ. Օգոստոսին Սիրիայի կառավարությունը Արեւելյան Ղութայում  քիմիական զենք է օգտագործել:

Դոնալդ Թրամփի կառավարությունը, 2017 թ. ապրիլին, առանց որևէ ապացույց ներկայացնելու, Սիրիայի վարչակարգին մեղադրեց Խան Շեյխունում քիմիական զենքի օգտագործման մեջ: Այդ պատրվակով ԱՄՆ-ը հրթիռային հարձակում իրականացրեց Ալ-Շաիրաթ ռազմաբազայի դեմ: 

2018 թ.-ի ապրիլին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Բրիտանիան հրթիռային հարձակում իրականացրեցինԴամսկոսի դեմ: 

Այդուամենայնիվ, կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Սիրիայի կառավարության ընդիմադիր ուժերը ԱՄՆ-ի, Բրիտանաիայի և Ֆրանսիայի օգնությամբ, Սիրիայի տարբեր շրջաններում օգտագործում են քիմիական զենք:

Ռուսական մի լրատվական գործակալություն հաղորդել է, որ «Սպիտակ սաղարտավորներ» խմբի անդամները ֆրանսիացի մասնագետների օգնությամբ քլոր գազի տանկերները տեղափոխել են հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի բնակելի տարածք `քաղաքացիական անձանց դեմ քիմիական հարձակման նախապատրաստման համար:

Ահաբեկչական խմբերն այն պայմաններում են քիմիական զենք օգտագործում, երբ Սիրիայի կառավարությունը և նրա դաշնակիցները մտադիր են սկսել Իդլիբ նահանգի ազատագրման գործողությունը: 

Փաստորեն, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և  Բրիտանիան փորձում են կանխել Սիրիայի Իդլիբի ազատագրման գործողությունը:

Մյուս կողմից, ահաբեկչական խմբերն այն պայմաններում են Հալեպի բնակչության դեմ քիմիական զենք կիրառել, երբ առաջիկա  նոյեմբերի 28-ին և 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալու է Սիրիայի խաղաղության 11-րդ բանակցությունների նստաշրջանը:

Սիրիայի ընդդիմությունը կրկին փորձում է քիմիական զենք օգտագործելով, խափանել  Սիրիայի խաղաղության 11-րդ բանակցությունների հաջողությունը:

Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ աջակցելով ահաբեկչական խմբերին, փորձում է շարունակել Սիրիայի ճգնաժամը: Պատճառն այն է, որ այս պատերազմի շարունակումը և Ռուսաստանի ու դիմադրության առանցքի ղեկավար Իրանի ներգրավումն այս պատերազմի մեջ, բխում է նրանց շահերից: