Բաքուն բողոքել է ԼՂ-ի ինքնահռչակ հանրապետության նախագահի այցը Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101197-Բաքուն_բողոքել_է_ԼՂ_ի_ինքնահռչակ_հանրապետության_նախագահի_այցը_Մոսկվա
Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում նաև նշված է, թե այս քայլը չի բխում ադրբեջանա-ռուսաստանյան բարձր մակարդակի փոխհարաբերություններից եւ հակասում երկուստեք փոխհարաբերությունների իրավական հենքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2018 13:59 Asia/Tehran
  • Բաքուն բողոքել է ԼՂ-ի ինքնահռչակ հանրապետության նախագահի այցը Մոսկվա

Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում նաև նշված է, թե այս քայլը չի բխում ադրբեջանա-ռուսաստանյան բարձր մակարդակի փոխհարաբերություններից եւ հակասում երկուստեք փոխհարաբերությունների իրավական հենքին:

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Բակո Սահակյանի այցը Ռուսաստանը չի համապատասխանում Բաքու-Մոսկվա հարաբերությունների բարձր մակարդակի հետ:

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները առաջացել են Բաքվի ղեկավարության կողմից Արեւմուտքին եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ ինտեգրվելուն ուղղված ջանքերի հետևանքով:

Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության նախագահի այցը Մոսկվա պատրվակ է Իլհամ Ալիեւի կառավարության արեւմտյան ուժերի համար, որպեսզի կրկին դիրքորոշվեն Ռուսաստանի քաղաքականության դեմ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը փորձում է վերադարձնել հինգ ադրբեջանական հողերը,  «Պուտինի խաղաղության պլանի» ներկայացմամբ:

Ռուս Փորձագետ Ալեքսանդր Դուգինի խոսքերով.«Մոսկվան փորձում է համոզել Երեւանի կառավարությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ քաղաքներ Ադրբեջանին և այդպես Բաքվին համոզել տարածաշրջանի երկրների հետ հետագա համագործակցության համար:Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը համամիտ է ղարաբաղյան տարածաշրջանի եւ Հայաստանի օկուպացրած երկու այլ քաղաքների պահպանման շարունակմանը, փորձելով համոզել Երեւանի կառավարությանը, որ  Մոսկվան նրանց կողքին է կանգնած»:

Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի դիվանագիտական ապարատը մի քանի անհաջող հայտարարություններ է տարածել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կառավարությունների դեմ:

Ադրբեջանի պաշտոնյաները կարծում են, որ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիներն Ադրբեջանի քաղաքացիներ են եւ պետք է համակարգեն իրենց արտասահմանյան այցերը Բաքվի կենտրոնական կառավարության հետ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անջատողական առաջնորդների ուղեւորությունները արտասահման պատճառ է դարձել  Ֆրանսիայի և  Ամերիկայի կառավարությունները թուլ տան իրենց երկրներում ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչական գրասենյակներ:

Չնայած Ռուսաստանի պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցուցաբերած աջակցության պնդումերին, Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի հայերը քաղաքական պաշտոնական ներկայացուցչություն չունեն:Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ այցերից հետո Արցախի նախագահն այցելել է նաև Ռուսաստան՝ Մոսկվա։ 

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչական պատվիրակության այցը Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներին, հաջորդ տարի կարծես թե ադրբեջանա-հայկական տարածքային վեճի վճռորոշ տարի է լինելու է: