Բաքուն բողոքել է ԼՂ-ի ինքնահռչակ հանրապետության նախագահի այցը Մոսկվա
Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում նաև նշված է, թե այս քայլը չի բխում ադրբեջանա-ռուսաստանյան բարձր մակարդակի փոխհարաբերություններից եւ հակասում երկուստեք փոխհարաբերությունների իրավական հենքին:
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Բակո Սահակյանի այցը Ռուսաստանը չի համապատասխանում Բաքու-Մոսկվա հարաբերությունների բարձր մակարդակի հետ:
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները առաջացել են Բաքվի ղեկավարության կողմից Արեւմուտքին եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ ինտեգրվելուն ուղղված ջանքերի հետևանքով:
Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության նախագահի այցը Մոսկվա պատրվակ է Իլհամ Ալիեւի կառավարության արեւմտյան ուժերի համար, որպեսզի կրկին դիրքորոշվեն Ռուսաստանի քաղաքականության դեմ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը փորձում է վերադարձնել հինգ ադրբեջանական հողերը, «Պուտինի խաղաղության պլանի» ներկայացմամբ:
Ռուս Փորձագետ Ալեքսանդր Դուգինի խոսքերով.«Մոսկվան փորձում է համոզել Երեւանի կառավարությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ քաղաքներ Ադրբեջանին և այդպես Բաքվին համոզել տարածաշրջանի երկրների հետ հետագա համագործակցության համար:Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը համամիտ է ղարաբաղյան տարածաշրջանի եւ Հայաստանի օկուպացրած երկու այլ քաղաքների պահպանման շարունակմանը, փորձելով համոզել Երեւանի կառավարությանը, որ Մոսկվան նրանց կողքին է կանգնած»:
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի դիվանագիտական ապարատը մի քանի անհաջող հայտարարություններ է տարածել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կառավարությունների դեմ:
Ադրբեջանի պաշտոնյաները կարծում են, որ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիներն Ադրբեջանի քաղաքացիներ են եւ պետք է համակարգեն իրենց արտասահմանյան այցերը Բաքվի կենտրոնական կառավարության հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անջատողական առաջնորդների ուղեւորությունները արտասահման պատճառ է դարձել Ֆրանսիայի և Ամերիկայի կառավարությունները թուլ տան իրենց երկրներում ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչական գրասենյակներ:
Չնայած Ռուսաստանի պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցուցաբերած աջակցության պնդումերին, Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի հայերը քաղաքական պաշտոնական ներկայացուցչություն չունեն:Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ այցերից հետո Արցախի նախագահն այցելել է նաև Ռուսաստան՝ Մոսկվա։
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչական պատվիրակության այցը Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներին, հաջորդ տարի կարծես թե ադրբեջանա-հայկական տարածքային վեճի վճռորոշ տարի է լինելու է: