Եվրոպան որոշակի նախաձեռնությունների է դիմում ՀԳՀԾ-ն պահպանելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101267-Եվրոպան_որոշակի_նախաձեռնությունների_է_դիմում_ՀԳՀԾ_ն_պահպանելու_համար
2015 թվականի հուլիսին Իրանի և 5+1 խմբի միջև կնքված միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ չափազանց կարևոր համաձայնություն է համարվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2018 08:28 Asia/Tehran
  • Եվրոպան որոշակի նախաձեռնությունների է դիմում ՀԳՀԾ-ն պահպանելու համար

2015 թվականի հուլիսին Իրանի և 5+1 խմբի միջև կնքված միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ չափազանց կարևոր համաձայնություն է համարվում:

 Սակայն 2018 թվականի մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ- ի հրաժարումը բացասական անդրադարձավ  համաձայնագրյ գրա և հակադարձելով այդ քայլին, ՀԳՀԾ-ի անդամ մյուս երկրներն ընդգծեցին ՀԳՀԾ-ի արդյունավետությունը և գործնական քայլերի դիմելով դրա պահպանման անհրաժեշտությունը, որի նպատակն է Իրանին խրախուսել հավատարիմ մնալու ՀԳՀԾ-ին:

Այս շրջանակում, ՀԳՀԾ-ի անդամները կրկին անգամ հայտարարեցին համաձայնության հանդեպ իրենց հավատարմությունը:

Ֆեդերիկա Մուգերինիի գրասենյակը երեքշաբթի օրն ԻԻՀ նախագահի տեղակալ և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպումից հետո մի հաղորդագրությամբ ընդգծեց, որպես տարածաշրջանի ու Եվրոպայի հիմնասյուներից մեկը ՀԳՀԾ-ն պահպանելու այդ միության կամքը:

Այս հաղորդագրությունն արտացոլում է ՀԳՀԾ-ի հանդեպ ԵՄ-ի և դրա արևմտյան մյուս անդամների, այսինքն՝ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ընդհանուր կողմնորոշումը: ԵՄ-ի դիտանկյունից ՀԳՀԾ-ի խաթարումը և այս համաձայնության չեղարկումը բացասական հետևանքներ կունենա միջազգային խաղաղության ու անվտանգության համար և միևնույն ժամանակ խիստ հարցականի տակ կառնի Եվրոպայի դիվանագիտությունը: Այս նկատառումները պատճառ դարձան, որ ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատարներն, այդ թվում՝ Մոգերինին և եվրոպացի որոշ ղեկավարներ, ՀԳՀԾ-ի արդյունավետությունը նկատի առնելով, ընդգծեն դրա պահպանման անհրաժեշտությունը: Հետևաբար, չնայած Վաշինգտոնի սանձազերծած հոգեբանական պատերազմին, Բրյուսելն ընդգծեց ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ իր քայլերի շարունակվելը:

Իրականում, ԵՄ-ի դիտանկյունից, ՀԳՀԾ-ն բազմակողմ մի համաձայնության մի օրինակ է, որը կարող է միջազգային այլ հակամարտությունների կարգավորման համար ձևաչափ ծառայել: Այդ պատճառով էլ ԵՄ-ն ձգտում է տարբեր նախաձեռնությունների, այդ թվում «Արգելակման օրենք»-ի թարմացմանը և կամ Իրանի հետ ֆինանսական, առևտրական ու էներգետիկ փոխանակումները շարունակելու նպատակով SPV կոչվող ֆինանսական հատուկ մեխանիզմի ստեղծմանը:

Այդուհանդերձ, 2018 թվականի նոյեմբերի 5-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը գործադրման հանձնվելով հանդերձ, եվրոպացիների կողմից SPV-ի մեխանիզմը դեռ գործադրման չի հանձնվել: Դա հանգեցրել է Թեհրանի խիստ հակազդեցությանը: Ալի Աքբար Սալեհիի ընդգծմամբ, Իրանի ժողովրդի համբերությունը գնալով վերջանում է և ՀԳՀԾ-ի հետ կապված Եվրոպայի քայլերի համար նախատեսված մի քանի ամսյա ժամկետի ավարտին երկար ժամանակ չի մնացել:

ՀԳՀԾ-ի արևմտյան անդամների կողքին, դրա արևելյան անդամները, մասնավորապես՝ Ռուսաստանը, պնդում են ՀԳՀԾ-ի գործադրման և տրված խոստումների իրագործման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով միջուկային համաձայնության հանդեպ Ռուսաստանի ու Ֆրանսիայի ընդհանուր կողմնորոշմանն ընդգծեց Իրանի հետ միջուկային համաձայնությանը բոլոր անդամների հավատարմության անհրաժեշտությունը:

Ռուսաստանի դիտանկյունից, ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը երաշխավորող նախաձեռնություններն անհապաղ գործադրման պիտի հանձնվեն: Լավրովի ընդգծմամբ, ՀԳՀԾ-ում մնացած բոլոր կողմերը քայլեր պիտի ձեռնարկեն, որպեսզի ԱՄՆ-ի միակողմանի հրաժարման և այլ երկրների դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով Իրանի հետ համագործակցությունը չխաթարվի:

Այսպիսով թվում է, որ ՀԳՀԾ-ի պահպանման համար միջազգային կամք ու համաձայնություն գոյություն ունի, որն առավել շեշտադրված է 4+1 խմբի մոտ և սա վատ լուր է համարվում Թրամփի վարչակազմի համար, որը հայտարարում է, թե Իրանի վրա ճնշումներ գործադրելով և պատժամիջոցներ գործադրելով, փորձում է Թեհրանին պարտադրել հանձնվել Վաշինգտոնի անօրինական ցանկություններին: