Իրանի բանակի ծովուժի հզորացումը` հեղափոխության Գերագույն առաջնորդի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101285-Իրանի_բանակի_ծովուժի_հզորացումը_հեղափոխության_Գերագույն_առաջնորդի_տեսանկյունից
Իրանի Իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդն Իրանի բանակի հրամանատարների և սպաների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, գնահատելով բանակի, հատկապես՝ ծովուժի վերջին 40 տարիների առաջադիմությունները, նշել է, որ դրանք եղել են մեծ ձեռքբերումներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2018 13:54 Asia/Tehran
  • Իրանի բանակի ծովուժի  հզորացումը` հեղափոխության Գերագույն առաջնորդի տեսանկյունից

Իրանի Իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդն Իրանի բանակի հրամանատարների և սպաների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, գնահատելով բանակի, հատկապես՝ ծովուժի վերջին 40 տարիների առաջադիմությունները, նշել է, որ դրանք եղել են մեծ ձեռքբերումներ»:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, նոյեմբերի 28-ին Իրանի բանակի ծովուժի օրվա առիթով կայացած հանդիպման ժամանակ նշել է.«Այս փաստի առկայությունը հետամնացության փոխարինման անհրաժեշտության հետ մեկտեղ ցույց է տալիս համակարգի բոլոր մասերում այդ թվում` բանակի ծովուժում կրկնակի աշխատանքի անհրաժեշտությունը»:

Իրանի Իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդն ընդգծել է.«Պետք է փորձել հզորացնել երկրի կարողություններն ու պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները նույնիսկ չհամարձակվեն սպառնալ Իրանի մեծ ժողովրդին»:

Իրանի ռազմածովային ուժը սրբազան պաշտպանական տարիներին արժևորեց իր առաքելությունը: Իրանի նավատորմը այսօր նույնպես կարևոր դեր է խաղում ծովային սահմանները պաշտպանելու և ծովերի oւ միջազգային ջրային ուղիների անվտանգությունը պաշտպանելու համար և սրբազան պաշտպանության տարիների փորձի,հավատացյալ երիտասարդների ստեղծագործական ջանքերի հիման վրա կարողացել է ապահովել Մակրանի, Օմանի և ազատ ջրերի անվտանգությունը:

Իրանի ծովուժի նավատորմն ազատ ջրերում գործողություններ իրականացնելով ցույց է տվել իր առանցքային դերը ծովային անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես՝ Հնդկական օվկիանոսում, Միջերկրական ծովում և Սուեզի ջրանցքում:

Իրանի պաշտպանական ոլորտի առաջընթացը կանխարգելիչ բնույթ ունի: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերով. «Ծովուժի Նավատորմի ներկա սերունդը խորապես հավատում է իր ուժին: Իսկ «Սահանդ» ռազմանավի և «Ֆաթեհ» սուզանավի կառուցումը վկայում է անընդհատ աճող զարգացման մասին»:

Անկասկած, Իրանի ԶՈՒ պատրաստվածության բարձրացումը կարող է նպաստել երկիրը սպառնալիքներից պաշտպանելուն:

«Թաբին» ռազմավարական հետազոտությունների կենտրոնն անդրադառնալով Իրանի ծովուժի հզորացման անհրաժեշտությանը, գրել է. «Ծովային կանխարգելիչ ուժի ստեղծման սկզբունքներից մեկը ծովային սարքավորումների արտադրության, շինարարության և օգտագործման տեխնոլոգիաների ձեռքբերումն է: Էլեկտրոնային նավագացիոն համակարգերը և սուզանավները, հակառադարային ռազմանավերը, էլեկտրոնային կառավարմամբ հագեցած և ղեկավարվող հրթիռները, ծովուժի զարցագման  համար  անհրաժեշտ սարքավորումներն են»: 

Տարածաշրջանում, հատկապես Պարսից ծոցում անվտանգության ապահովումը, պետք է իրականացվի տարածաշրջանի երկրների կողմից: Քանի որ օտարերկրյա միջամտությունը և օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում միշտ եղել է անապահովության ու ճգնաժամերի ստեղծման գործոն: Թշնամիների նպատակն է միջամտել աշխարհաքաղաքական նշանակության ունեցող տարածաշրջաններում, ստեղծել անվտանգության կախվածություն և միլիարդավոր դոլարների զենք վաճառել ու պահպանել իրենց ռազմաբազները տարածաշրջանում: Դրա համար նավատորմի դերը ռազմավարական անվտանգության պահպաման համար անհրաժեշտ է:

Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ որևէ մեկի հետ պատերազմ սկսել, սակայն պետք է ավելացնի իր կարողությունները, որպեսզի թշնամին ոչ միայն վախենա հարձակվել Իրանի վրա, այլև զինված ուժերի համերաշխության և արդյունավետ ներկայության շնորհիվ, սպառնալիքի ստվերը  հեռանա  Իրանի ժողովրդի գլխից»: