Ասիական խորհրդարանների վեհաժողովը, ցուցադրում է Ասիայի հզորությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101349-Ասիական_խորհրդարանների_վեհաժողովը_ցուցադրում_է_Ասիայի_հզորությունը
Այսօր, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ներկայությամբ մեկնարկեց Ասիական խորհրդարանների ասոցիացիայի  գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 30, 2018 10:38 Asia/Tehran
  • Ասիական խորհրդարանների վեհաժողովը, ցուցադրում է Ասիայի հզորությունը

Այսօր, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ներկայությամբ մեկնարկեց Ասիական խորհրդարանների ասոցիացիայի  գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանը:

Իրանի իսլամական խորհրդարանը Ասիական խորհրդարանների ասոցիացիայի հիմնադիրն է, որի  մշտական քարտուղարությունը գտնվում է Թեհրանում: Ասիական խորհրդարանների ասոցիացիան 2006 թվականին  կյանքի է կոչվել Թեհրանում: Ասիական խորհրդարանների ասոցիացիայի հերթական նախագահն է Թուրքիան: Յուրաքանչյուր երկիր նախագահությունը ստանձնում է երկու տարի ժամկետով: Հաջորդ տարի 2019 թվականին Իրանում կանցկացվի Ասիական խորհրդարանների ասոցիացիայի  գլխավոր ասամբլեայի  հերթական նստաշրջանը:

Ասիական երկրներում բազում հնարավորությունների ու պոտենցիալների, այդ թվում՝ հսկայական էներգակիրների, բնական ռեսուրսների և ամենակարևորը՝ մեծ մարդուժի գոյությունը պահանջեցին ստեղծել ֆորում, որը կկարողանա ղեկավարել այս պոտենցիալները և դրանք ուղղորդել դեպի քաղաքական ու տնտեսական զարգացում, ինչն ի վերջո կհանգեցնի խաղաղության ու անվտանգության հաստատման: Այդ իսկ պատճառով, ձևավորվեց Ասիական երկրների խորհրդարանների գլխավոր ասամբլեան: Եվ այժմ բոլոր ջանքերը կենտրոնացել են «ասիական պառլամենտ» ստեղծելու վրա, որն այս ասոցիացիան կուղղորդի դեպի սահմանված նպատակներ:

Ավելի վաղ, Ասիական խորհրդարանների գլխավոր ասամբլեայի 10 նստաշրջաններ են կայացել ասիական երկրների միջև սիներգիայի հասնելու և համագործակցության ընդլայնման նախադրյալներ ստեղծելու նպատակով:  Այժմ Ստամբուլում ընթանում է Ասիական խորհրդարանների ասոցիացիայի  գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանը:

Ասիական խորհրդարանների ասամբլեայի գլխավոր քարտուղար Մոհամմադ Ռեզա Մաջիդին, նշելով, որ այս ասոցիացիայի ձևավորման և նրա ամենամյա նիստերի անցկացման նպատակն է ստեղծել ասիական պառլամենտ ասել է.«Ասիա մայրցամաքը ունի հին քաղաքակրթություն ու մշակույթ և ասիական պառլամենտի ստեղծումը կօգնի ասիական երկրներին, որպեսզի վերջիններս միասնաբար դիմակայեն մարտահրավերներին, այդ թվում՝ ահաբեկչությանը, աղքատությանն ու հիվանդություններին»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, չորեքշաբթի երեկոյան նշելով, որ Ստամբուլի նիստը կենտրոնացած է համագործակցությունների վրա, ասել է.«Եթե ասիական խորհրդարանները կարողանան ձևավորել ասիական երկրների համագործակցությունը, դրական արդյունքներ կստացվեն»:

Անտարակույս հավաքական համագործակցությունը կնպաստի Ասիայի տարբեր շրջաններում առկա  խնդիրների կարգավորմանը: Անգործությունը, աղքատությունը, խտրությունը, անապահովությունը և ահաբեկչությունն Ասիայի հասարակությունների այսօրվա մարտահրավերներն են: Խորհրդարանը, որտեղ ժողովրդի կամքն է տիրում, ծրագիր մշակելու և մտքեր փոխանակելու վայր է լուսավոր հեռանկար կերտելու համար,  և նման պայմաններում ասիական պառլամենտի ձևավորումն ավելի ու ավելի է նշանակություն ստանում խնդիրները կարգավորելու համար:  

Արտաքին գործոնները մեծ դեր ունեն այդ խնդիրների առաջացման հարցում: Լարիջանիի խոսքով. «Հաշվի առնելով այն խարխլված վիճակը, որ ամերիկացիներն են ստեղծել ասիական երկրների միջև տնտեսական համագործակցությունների համար, պետք է առավելագույնս  օգտվել Ասիայում առկա պոտենցիալներից»:

Ասիական խորհրդարանների ասոցիացիայի  գլխավոր ասամբլեան ունի 40 հիմնական և 16 դիտորդ անդամներ: Այս մեծ թիվը խոսում է ասիական երկրների ղեկավարների մոտ այս ֆորումի նշանակության մասին:

Աստանայի գործընթացի շրջանակում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի համագործակցությունը հաջող օրինակ է Ասիայում երկրների միջև համագործակցություններն ընդլայնելու համար: Այս շրջանակում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հինգշաբթի օրը Ստամբուլում ասել է.«Տարբեր բլոկներում տարածաշրջանային համագործակցությունները  շատ արդյունավետ են Ասիայի համար,  ինչը կարելի է ժամանակի ընթացքում ընդլայնել»: