Պուտինը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
Ռուսաստանը, որպես 4 + 1- ի խմբի կարևոր անդամ, մշտապես ընդգծել է միջուկային համաձայնության պահպանման անհրաժեշտությունը:
Միեւնույն ժամանակ Պուտինն ընդգծել է այս կարևոր միջազգային համաձայնագրի շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացումը: Մոսկվան քննադատել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի դեմ շրջափակումների սահմանումը:
Այս առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ գիշեր Արգենտինայում G20 գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
Պուտինի խոսքով` ՀԳՀԾ-ն պահպանելու դեպքում դա կկանխի Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության նոր ալիքի սրումը: Հետևաբար պետք է ջանքեր գործադրել ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ:
Ռուսաստանը համոզված է, որ միջուկային համաձայնությունը ձեռք է բերվել տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար, և համաձայնության պահպանումը նպաստում է կայունությանը և երաշխավորում միջուկային զենքի չտարածման ռեժիմը:
Իհարկե Մոսկվան ոչ միայն դատապարտում է ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների ապօրինի հրաժարվելու քայլը և 2018 թ. մայիսին երկու փուլով Իրանի դեմ սահմանված միջուկային շրջափակումները, այլև ջանքեր է գործադրում Վաշինգտոն կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու և ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ:
ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի ներկյացուցիչ Միխաիլ Ուլյանովի խոսքերով. «Ամերիկան տնտեսական ճնշում է գործադրում Իրանի դեմ և սպառնալիքների ու բռնության քաղաքականություն է վարում վարել Իրանի դեմ»:
Կրեմլի պաշտոնյաները լավ են հասկանում, որ ԱՄՆ պատժամիջոցները բարդացնում և դժվարացնում է Իրանի միջուկային գործարքի իրականացումը:
Այս կապակցությամբ, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն Իրանի և Ռուսաստանի միջև առեւտրական ու էներգետիկ փոխհարաբերությունների, և նույնիսկ ռուսական Սվիֆտն Իրանի կողմից հնարավոր կիրառման մասին են խոսում:
Ռուսաստանը հայտարարել է, որ այդ երկրները պետք է համակարգեն իրենց ֆինանսական տեխնոլոգիաները, որպեսզի ռուսական ներքին ֆինանսական հաշվետվական համակարգերի օգտագործման առումով խնդիրներ չառաջանան:
Չնայած ՀԳՀԾ-ն պահպանելուն ոււղված 4+1 խմբի անդամների, ներառյալ՝ Ռուսաստանի գործադրած ջանքերին, պետք է ընդգծել, որ Իրանը վերջին 40 տարիների ընթացքում կարողացել է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին և այսօր կարող է օրինակ հանդիսանալ այլ եկրների համար ովքեր հատնվել են Վաշինգտոնի շրջափակումների թիրախում:
ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը հիմնված է բացառապես միակողմանիության, ահաբեկման եւ այլ երկրներին իր կարժիքը պարտադրելու պահանջների վրա:
Հետևաբար, եթե միջազգային ուժերը, ներառյալ՝ Ռուսաստանը, եթե ուզում են պահպանել ՀԳՀԾ-ն, պետք է դիմակայեն Վաշինգտոնի բռնի մոտեցմանը և պաշտպանեն Իրանի օրինական իրավունքները:
Թեհրանն ընդգծել է որ հավատարիմ է ՀԳՀԾ-ի ծրջանակում իր պարտավորություններին, մինչև այն ժամանակ, երբ կպահպանվեն իր նպատակային շահերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության նվազեցումը: