Հայտարարություն Վրաստանում ընտրողների քվեների գնման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101401-Հայտարարություն_Վրաստանում_ընտրողների_քվեների_գնման_կապակցությամբ
Վրաստանի նախագահական ընտրություններին միջազգային որոշ դիտորդները 600 քաղաքացիների բանկային պարտքերը ներելու Թբիլիսիի կառավարության քայլը համարում են փորձ՝ իշխող կուսակցության օգտին ընրողների քվեները գնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2018 15:25 Asia/Tehran
  • Հայտարարություն Վրաստանում ընտրողների քվեների գնման կապակցությամբ

Վրաստանի նախագահական ընտրություններին միջազգային որոշ դիտորդները 600 քաղաքացիների բանկային պարտքերը ներելու Թբիլիսիի կառավարության քայլը համարում են փորձ՝ իշխող կուսակցության օգտին ընրողների քվեները գնելու համար:

ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ու մադկային իրավունքների գրասենյակների անձնակազմից, ու այդ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից բաղկացած միջազգային դիտորդների խումբը5 հաստատելով ընտրողների քվեների գնման լուրը5 մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Վրաստանի իշխող կուսակցություն՝ «Վրաստանի հեռանկար»-ի թեկնածու Սալոմե Զորաբիշվիլին ընտրությունների այս փուլում կառավարության հնարավորությունները օգտագործել է իր օգտին»:

Սալոմե Զորաբիշվիլիի հաղթանակը հայտարարվելուց հետո Վրաստանի կառավարության ընդդիմադիր ուժերի միության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, բողոքելով ընտրությունների արդյունքի դեմ, իր կողմնակիցներին կոչ է արել կիրակի օրը մասնակցել Թբիլիսիում անցկացվելիք հակակառավարական ցույցին: Կառավարության ընդդիմադիրները հայտարարելով որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ծավալուն խախտումներ են տեղի ունեցել, հայտարարել են, որ կառավարության հնարավորությունները օգտագոծվել են հօգուտ Զորաբիշվիլիի և երկրորդ փուլի արդյունքները անվավեր են ճանաչում:

Վրաստանի նախագահական ընտրություններում մասնակցել են ընդհանուր ընտրողների 56.23 տոկոսը: Թվային այս պատկերը ցույց է տալիս, որ ընտրությունների 2-րդ փուլում ավելի քան 9 տոկոսով ավելացել է քվեարկողների թիվը: 

Ընտրատարածքներից դուրս անցկացված սոցհարցումների արդյունքները հրապարակվելուց անմիջապես հետո, աքսորի մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի հաղորդագրությամբ դատապարտել է «ծավալուն ընտրակեղծիքները»: Նախքան պառլամենտական համակարգի անցնելը, սա  ժողովրդի մասնակությամբ Վրաստանի վերջին նախագահական ընտրությունն է:

Թբիլիսի կառավարության ընդդիմադիները այն դեպքում են բողոքում, երբ Վրաստանի սահմանդրության բարեփոխումներից հետո նախագահության պաշտոնը ընդհանրապես վերածվելու է խորհրդանշական պաշտոնի: Այս պայմաններում, պարզ չէ, թե Թբիլիսիի կառավարության ընդդիմադիրներն ինչո՞ւ են դիմել հակակառավարական բողոքների: Փաստորեն պետք է ասել, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Սալոմե Զորաբիշվիլին ու Գրիգոլ Վաշաձեն երկուսն էլ միևնույն դիրքորոշումն ունեն: Երկուսի աշխատանքային օրակարգում տեղ է գտել Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման քաղաքականությունը: Իրականում, դեպի արևմուտք հակվածության առումով, երկու դիվանագետներն էլ նույն կարծիքին են: Հատկանշական է, որ Սալոմե Զորաբիշվիլին ու Վրաստանի իշխող կուսակցությունը ցականցում են բարեփոխումները իրականացնել աստիճանաբար ու դանդաղ տեմպերով, սակայն ընդդիմադիր կողմը և Գրիգոլ Վաշաձեի կողմնակիցները այդ քաղաքականության իրագործմանը զուգահեռ կարևորում են ՌԴ-ի դիրքորոշումների դեմ հակադրության և այդ երկրի հետ լարվածությունների առավել սրման անհրաժեշտությունը: Ակնհայտ է, որ արևմտյան որոշ պետությունների հատկապես ԱՄՆ-ի կողմից հովանավորվող այս սխալ քաղաքականությունը Վրաստանի օգտին չի լինելու:

Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ այնպես ինչպես ավելի վաղ Վրաստանի պառլամենտի նախկին նախագահ տիկին Նինո Բուրջանաձեն էր ասել.«Վրաստանի նախագահական ընտրությունների ճակատագիրը որոշվել է վրաց միլիարդատեր ու «Վրաստանի հեռանկար» կուսակցության առաջնորդ Իվանիշվիլիի փողերով»: