Սահանդ ռազմանավն Իրանի պաշտպանական եւ կանխարգելիչ ուժի լավագույն օրինակն է
Իրանի Սահանդ ամենաարդիական նավը միացավ Իրանի հզոր նավատորմին:
Իրանի արդիական Սահանդ ռազմանավը միացել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի նավատորմին:
Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Ծովակալ Հոսեյն Խանզադին ասել է, որ Սահանդ ռազմանավի սարքավորումների արտադրությունը կատարվում է Իրանի փորձագետների կողմից: Նա հավելել է, որ դա ավելի հեշտ է Իրանի համար:
Իրանում արտադրվող սարքավորումների որակն այսօր հավասար է համաշխարհային առաջատար երկրների սարքավորումների որակին:
Սահանդ ռազմանավի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նավը կարող է 150 օր մնալ ազատ ջրերում և օվկանոսներում:
Ռուսական «Սպուտնիկ» գործակալությունը գրել է.-«Սահանդի նման արտասահմանյան նավերի գինը կազմում է 300 մլն դոլար: Սակայն այն Իրանում արտադրվել է արժեքի մեկ երրորդի ծախսով: Բացի այդ, նման նավերն արտադրվում են մի քանի երկրներից կազմված կոնսեցիոմի կողմից՝ 3-4 տարում: Իսկ Իրանն այն արտադրել է 2-3 տարում»:
Իրանի ռազմանավի ամենակարեւոր առավելությունը տեղական տեխնոլոգիան է: Ռազմանավը տեխնոլոգիական առումով 100% իրանական է:
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անցած շաբաթ երկրի բանակի ծովուժի հրամանատարների հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով թշնամիների կողմից Իրանի դեմ ստեղծված թշնամական ճակատին հավելել է.-«Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ որևէ մեկի հետ պատերազմ սկսել, սակայն պետք է ավելացնի իր կարողությունները, որպեսզի թշնամին ոչ միայն վախենա հարձակվել Իրանի վրա, այլև զինված ուժերի համերաշխության և արդյունավետ ներկայության շնորհիվ, սպառնալիքի ստվերը հեռանա մեր ժողովրդի գլխից»:
Այս առումով, Իրանի բանակի ծովուժի հրամանատարի խոսքերն ունեն հստակ ուղերձ: Ծովակալ Խանզադին ասել է.-«Պարսից ծոցից մինչև Օմանի ծով, մենք ասում ենք առաջին խոսքը: Աշխարհի 36 երկրներց միայն մի քանիսն են մասնակցում տարածաշրջանի ծովային համագործակցությանը: Սակայն ԻԻՀ կարողացել է լավագույն ձևով դա իրականացնել: Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ գտնվող ծովերի տարածքային անվտանգությունն ապահովվել է 100 տոկոսով և մենք թույլ չենք տա, որ որևէ ուժ խաթարի ազատ ջրերի անվտանգությունը»:
Ծովային սահմանների պաշտպանությունը համարվում է ցանկացած երկրի կարևորագույն նպատակը: Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմը, մուտք գործելով ազատ ջրեր, դարձել է օվկիանոսային նավատորմի հզոր ուժ:
Իրանի կարողությունը ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում, ինչպիսին է Սահանդ ռազմանավը, պատճառ է դարձել, որ Իրանն առավել աչքի ընկնի աշխարհում ծովային արդյունաբերության ոլորտներում: