Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությունը քաղաքականացնելը՝ մի դաշինքի փլուզում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101439-Քիմիական_զենքերի_տարածումն_արգելող_կազմակերպությունը_քաղաքականացնելը_մի_դաշինքի_փլուզում
Քիմիական զենքերի մասին կոնվենցիայի վերանորոգման չորրորդ համագումարում, Իրանի արտգործնախարարության միջազգային անվտանգության ու խաղաղության հարցերով գերատեսուչ Ռեզա Նաջաֆին մերժել է զանգվածային ոչնչացման զենքերի ամենամեծ օգտագործող՝ ԱՄՆ-ի կողմից հնչած մեղադրանքները և քննադատել է այդ երկրի դերը համագումարի ձախողման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2018 15:13 Asia/Tehran
  • Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությունը քաղաքականացնելը՝ մի դաշինքի փլուզում

Քիմիական զենքերի մասին կոնվենցիայի վերանորոգման չորրորդ համագումարում, Իրանի արտգործնախարարության միջազգային անվտանգության ու խաղաղության հարցերով գերատեսուչ Ռեզա Նաջաֆին մերժել է զանգվածային ոչնչացման զենքերի ամենամեծ օգտագործող՝ ԱՄՆ-ի կողմից հնչած մեղադրանքները և քննադատել է այդ երկրի դերը համագումարի ձախողման գործում:

Նաջաֆին նշել է, որ ԱՄՆ-ը, որպես զանգվածային ոչնչացման զենքերի ամենամեծ օգտագործող և այդ զենքերն օգտագործողների, այդ թվում Սադդամի նախկին ռեժիմի և սիոնիստական ու ահաբեկչական խմբավորումների հովանավոր, այն դիրքում չէ, որ կարողանա խոսել Քիմիական զենքերի կոնվենցիայի մյուս անդամ պետությունների հետ:

Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությունը միջպետական կառույց է, որը հիմնադրվել է 1997թ. քիմիական զենքերի օգտագործումն արգելող միջազգային կոնվենցիան գործադրվելով:

Իրանը քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպության առաջատարներից է: 

ԱՄՆ-ը իր ավերիչ ու պառակտողական քաղաքականություններով խախտել է միջազգային հանձնառությունները:

Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպության  չորրորդ համաժողովը օրակարգի մեջ է դրել վերջնական փաստաթուղթը, որին ընդդիմացել է ԱՄՆ-ը:

Լավրովը գրել է, որ արևմտյան երկրները փորձում են քիմիական զենքերի տարածումն արգելող կոնվենցիան քաղաքական նպատակների ծառայեցնել:

Իսկ ինչպես կարելի է  փրկել միջազգային այս կոնվենցիան:

Չնայած Զանգվածային ոչնչացման զենքերի մասին դաշինքը վավերացբել է, սակայն որոշ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը, չեն հարգում իրենց հանձնառությունները և վտանգում են կոնվենցիան:

Քաղաքական հարցերի փորձագետ, համալսարանի դասախոս Սիամաք Բաղերին այդ մասին ասում է.«Արևմտյան պետությունները ոչ միայն քիմիական զենքերի առաջին օգտագործողներն են եղել, այլ առաջին արտահանողները և պարտադրյալ պատերազմի տարիներին, Իրաքը քիմիական զենք էր գնում 150 գերմանական, բրիտանական ու ամերիկյան ընկերություններից»:

Իրանն ու միջազգային հանրությունը ծանր գին են վճարել քիմիական զենքերի կոնվենցիայի մասին համաձայնության դիմաց: Հետևաբար ԻԻՀ  խիստ դեմ է այդ զենքերի օգտագործմանը և միջազգային հանրությանը կոչ է անում բոլոր հնարավորություններով պայքարել նման զենքերի արտադրության, տարածման ու օգտագործման դեմ և առավել ուշադիր լինել ահաբեկչական խմբավորումների և նրանց տարածաշրջանային ու վերտարածաշրջանային հովանավորների կողմից այդ զենքերի օգտագործման հարցում: