Ֆրանսիայում շարունակվում են Մակրոնի կարավարության քաղաքկանության դեմ ցույցերը
Ֆրանսիայում ժողովրդական ցույցերի տարածումն ու ցուցարարների դեմ իշխանությունների կողմից բռնության կիրառումը քաղաքական և սոցիալական լարվածությունեն առաջացրել այդ երկրում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետին խնդրել է հանդիպել բողոքարարների ներկայացուցիչների հետ՝ ճգնաժամը քններկելու և ելքեր գտնելու համար: Մյուս կողմից, Ֆրանսիացի քաղաքական գործիչները, հատկապես Սենատի ներկայացուցիչները, կառավարությանը կոչ են արել պատասխան տալ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառման համար:
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարեշեն կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին անդրադառնալ ստեղծված ճգնաժամային իևավւճակին: Ֆրանսիայի Սենատը երեքշաբթի օրը իմպիչմենտի կենթարկի ներքին գործերի նախարար Քրիստոֆեռ Կաստնրերին:
Ցույցերը Ֆրանսիայում սկսվեցին այն պայմաններում, երբ այդ երկրում վաղուց կան բազմաթիվ տնտեսական խնդիրներ, այդ թվում՝ գործազրկություն և գնաճ:
Նախագահ ընտռվելուց հետո, հասարակության կենսամակարդակի բարելավման նպատակով, Մակրոնը ձեռնարկել է տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ: Սակայն նրա քաղաքականությունները չեն կարողացել բարելավել ֆրանսացիների կենցաղային պայմանները և նրանք բողոքի ցույցեր են անցկացնում նախագահի քաղաքականության դեմ: Ավելի վաղ, աշխատանքային օրենքի բարեփոխումների պատճառով նույնպես Ֆրանսիայում բողոքի ալիք էր բարձրացել: Այս անգամ բողոքի համար առիթ է ծառայել վառելիքից ավելի բարձր հարկ գանձելու կառավարության ծրագիրը:
Ֆրանսիայի կառավարությունը որոշել է 2019 թ․-ին ավելացնել բենզինի և դիզվառելիքի գները: «Դեղին ժիլետավորներ»-ի հակադրամատիրական շարժման կողմից սկսված և Մակրոնի կառավարության գործունեության ու նրա առաջարկած տնտեսական բարեփոխումների դեմ ուղղված բողոքի ալիքը Ֆրանսիայում սկսվեց շուրջ երեք շաբաթ առաջ: Ցույցերի տարածումը դարձել է խոշոր մարտահրավեր Ֆրանսիայի կառավարության և նախագահ Մակրոնի համար;
Ֆրանսիայի նախագան ասել է․«Անցած տարվա համեմատ իրավիճակը ցանկալի չէ, բայց ես զարմացած չեմ: Ես կասկած չունեմ, որ այդ բարեփոխումները հաջողությամբ կավարտվեն»:
Այժմ ցուցարարները պահանջում են Մակրոնի հրաժարականը: Սակայն ոստիկանության կողմից ցուցարարների դեմ գորադրված բռնությունները և նրանց պահանջների անտեսումը, վատթարացրել են իրավիճակը:
Ֆրանսիայի ոստիկանությունը վերջին մի քանի օրվա ընթացքում ցուցարարների դեմ օգտագործել է առցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 680 մարդ է ձերբակալվել: Վիրավիրվել են տասնյակ մարդիկ:
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշերը հայտարարել է, որ կառավարությունը պետք է անհապաղ իրականացնի ցուցարարների պահանջները՝ ճգնաժամից դուրս գալու համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է վարչապետ Էդվարդ Ֆիլիպին՝ «դեղին բաճկոնների» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Սա այն դեպքում, երբ նա ավելի վաղ ասել էր, որ պատրաստ չի նահանջել իր որոշումից:
Այդուամենայնիվ բողոքի ցույցերը ցույց են տալիս նախագահ Էմանուել Մակրոնի որոշումից ֆրանսիացիների հիասթափությունը: Բողոքողներն ասում են, որ ժամանակն է Ֆրանսիայում փոխել բազմաթիվ քաղաքական և հասարակական հարցեր: