ԱՄՆ վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին՝ Միջին հեռահարությամբ զենքերի պայմանագրի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2018 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է դուրս գալ Միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագիր՝ INF-ից: Այս ռազմավարական ու չափազանց կարևոր պայմանագրից հեռանալու համար ԱՄՆ-ի ներկայացրած գլխավոր պատճառը եղել է Ռուսաստանի կողմից դրա կետերի ոտնահարումը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի օրը հայտարարեց, որ Վաշինգտոնը 60 օրով առկախում է Միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագրին իր հավատարմությունը, որպեսզի Մոսկվան այդ ժամանակահատվածում ապացուցի դրա հանդեպ իր հանձնառությունը, այլապես ԱՄՆ-ն հրաժարվելու է այդ պայմանագրից:
Վաշինգտոնի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են սպառազինական վերահսկողության պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների իրագործման հարցում ստելու մեջ և հայտարարում, որ INF-ին Մոսկվայի հավատարմության մասին վկայող որևէ ապացույց չկա:
Հակազդելով Վաշինգտոնի այս սպառնալիքին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. «Հակադարձելով INF-ից ԱՄՆ-ի հավանական դուրս գալուն, Ռուսաստանն ընդլայնելու է իր ռազմական կարողությունները»: Միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության վրա INF-ից Վաշինգտոնի հրաժարման բացասական հետևանքների պատճառով, Մոսկվան, որպես ռազմավարական այս պայմանագրի մյուս կողմը, դրա կապակցությամբ լուրջ զգուշացրել է ԱՄՆ-ին: Ռուսաստանի արտաքին քաղաքականության կառույցը և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատարներ, Թրամփի որոշման հայտարարմանը հաջորդած ծանր օրերին դիրքորոշվեցին դրա դեմ և դա միահեծանության ուղղությամբ վերցված քայլ և այն որակեցին որպես համաշխարհային գերպետություն իր դիրքի ամրագրմանն ուղղված ԱՄՆ-ի ջանք:
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն այն պայմաններում է Մոսկվային մեղադրում այս պայմանագիրը ոտնահարելու մեջ, երբ այդ կապակցությամբ որևէ ապացույց չի ներկայացրել: Ռուսաստանն անգամներ հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա այս պայմանագրին, Մոսկվան էլ մանրակրկիտ կերպով գործադրելու է դրա կետերը: Պոմպեոյի կողմից ռուսներին ներկայացված 60-օրյա վերջնագիրն իրականում նպատակ ունի խստացնել Մոսկվայի դեմ ճնշումներն, ընդ որում նաև եվրոպացիների կողմից և նրան պարտադրել հանձնվել այն սպառազինություններից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջի դիմաց, որոնք ըստ ԱՄՆ-ի, ոտնահարում են INF-ը:
Դա ի տես այն բանի, որ ռուսների համոզմամբ, Ռումինիայում տեղակայված ԱՄՆ-ի հակահրթիռային կայանում «Էմ Քա 41» սարքերի տեղադրումը, «Բի 61» տեսակի ղեկավարվող միջուկային ռումբերի նոր տեսակի ու նաև ամերիկյան դրոնների տեղակայումը եվրոպական երկրներում INF-ի բացահայտ ոտնահարում են համարվում և ԱՄՆ-ն պիտի դրանց դեմ գործնական քայլեր ձեռնարկի:
Թվում է, որ ԱՄՆ-ն INF-ից հրաժարվելու համար պատրվակ է որոնում, որպեսզի հնարավորություն ունենա առանց սահմանափակության ընդլայնել իր միջուկային նոր սպառազինությունը: Այս կապակցությամբ Թրամփը հայտարարել է. «ԱՄՆ-ն ընդլայնելու է իր միջուկային սպառազինությունը, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չդադարեցնեն իրենց միջուկային սպառազինության ընդլայնումը»:
Իրականությունն այն է, որ ոչ արևմուտքը և ոչ էլ Մոսկվան համաձայն չեն հիշյալ պայմանագրի նման տեսքով գոյատևմանը: Վաշինգտոնի տեսակետից հիշյալ պայմանագրին պիտի միանա նաև Չինաստանը, որը մեծ թափով ընդլայնում է իր միջին և կարճ հեռահարությամբ հրթիռային համակարգերը: Իսկ ռուսների համոզմամբ հիշյալ պայմանագրին պիտի միանան Եվրոպայի միջուկային երկրները համարվող Ֆրանսիան ու Բրիտանիան: