Թեհրանի արձագանքն Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101546-Թեհրանի_արձագանքն_Իրանի_հրթիռային_ծրագրի_հետ_կապված_մեղադրանքներին
ԱՄՆ-ը նոր ճնշումների ալիք է բարձրացրել Իրանի հրթիռային ծրագրի շուրջ, որին մասնակցում են նաև եվրոպական որոշ երկրներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2018 14:11 Asia/Tehran
  • Թեհրանի արձագանքն Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված մեղադրանքներին

ԱՄՆ-ը նոր ճնշումների ալիք է բարձրացրել Իրանի հրթիռային ծրագրի շուրջ, որին մասնակցում են նաև եվրոպական որոշ երկրներ:

Իրանի հրթիռային ծրագիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելու վերաբերյալ Եվրոպական որոշ երկրների կողմից ներկյացրած նախագծի կապակցությամբ  ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է.-«ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ծիծաղելի օգտագործումը չի կարող կոծկել այդ համաձայնությունների վերաբերյալ երկրի պարտավորությունների ոտնահարումը»:

Իրանի հրթիռային պաշտպանության ծրագիրը չի հակասում ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին:

ԱՄՆ կառավարության պաշտոնյաները այն պայմաններում են Իրանին մեղադրում  ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի խախտման մեջ, երբ ավելի վաղ, Իրանի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյա Բրայան Հուքն ասել էր.«2231 բանաձևի համաձայն Իրանին  պարզապես  կոչ է ասվել է որևէ գործողություն չծավալել միջուկային մարտագլխիկներով հրթիռներ ձեռք բերելու համար»:

Իրանի հրթիռային ու պաշտպանական մշակված ու թափանցիկ ծրագրում միջուկային մարտագլխիկներով հրթիռներ ունենալու մասին որևէ ապացույց գոյություն չի ունեցել, չունի և չի ունենալու:

ԱՄՆ-ը և Եվրոպան այն պայմաններում են Իրանի անվտանգության և հրթիռային պաշտպանական ծրագրերի մասին խոսում, երբ անտեսում են տարածաշրջանին սպառնացող իրական վտանգները: 

Եթե Իրանը փորձեր տարածաշրջանում անվտանգություն ստեղծել, այսօր ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի և նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքները, կհայտնվեին Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և որոշ եվրոպական երկրների կողմից հովանավորվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակման թիրախում:

Երբ Իրանի սպառնալիքներին հակազդելու պատրվակով ամերիկացիները առաջարկեցին Եվրոպայում  տեղակայել հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ԱՄՆ-ը հայտարարեց, որ չնայած Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ կայացած համաձայնությանը, ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը կշարունակի մնալ Եվրոպայում: 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այն ժամանակ մի հոդվածում գրել էր, որ Միացյալ Նահանգների բանավոր և վարքային հակասությունները վկայում են այն մասին, որ Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքներն սկզբից եղել են միայն պատրվակ:

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ հակահրթիռային համակարգը մնալու է այն պատճառով, որ համակարգը հիմնականում ուղղված չէ Իրանի սպառնալիքի դեմ:

ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը երկու ռազմավարական նպատակներ է հետապնդում Իրանի դեմ: 

Նախ ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ, որ պատժամիջոցներն ազդել են Իրանի տնտեսության վրա: Այդ նպատակին հասնելու համար, ԱՄՆ-ը ունի Եվրոպայի աջակցության կարիքը: Սակայն նույնիսկ Եվրամիության բանավոր հավաստիացմամբ, ԱՄՆ-ը դեռևս չի կարողանում հասնել իր նպատակին:

Հասան Ռոհանին Թեհրանի արևելքում գտնվող Սեմնան նահանգի զարգացման նիստում ասել է. «Իրանի մեծ ժողովուրդը երբեք չի ենթարկվելու թշնամիներին և անկասկած իրանցիները վերջնական հաղթողներն են լինելու»: 

ԱՄՆ երկրորդ նպատակն է թուլացնել Իրանի պաշտպանական կարողությունները, սակայն Իրանի ռազմական հզորության նկատմամբ ԱՄՆ-ի խտրական վերաբերմունքը վկայում է ներքին գործերին միջամտելու և միջազգային իրավունքի ակնհայտ խախտման մասին: