Թեհրանում կկայանա ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության ասիական երկրների ղեկավարների գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101655-Թեհրանում_կկայանա_ահաբեկչության_դեմ_պայքարի_համագործակցության_ասիական_երկրների_ղեկավարների_գագաթնաժողովը
Այսօր Թեհրանում կկայանա Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի, Չինաստանի և Ռուսաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2018 07:42 Asia/Tehran
  • Թեհրանում կկայանա ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության ասիական երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Այսօր Թեհրանում կկայանա Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի, Չինաստանի և Ռուսաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարը, նախկին փորձերի փոխանակումը, ընթացիկ ռազմավարությունները և  տարածաշրջանային նոր ու արդյունավետ մոտեցման ընդունումը, հարաբերություններ ընդլայնումը և միջտարածաշրջանային համագործակցությունը:

Տարածաշրջանի կարևոր և  ազդեցիկ երկրների  խորհրդարանների նախագահների ներկայությունը Թեհրանի գագաթնաժողովում  և նիստում քննարկվող  հարցերը, վկայում են տարածաշրջանում անվտանգության նոր ուղղությունների կարևորության մասին:

Փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանի որոշ երկրների վարքագիծը և օտար ուժերի  միջամտությունները պատճառ են դարձել, որպեսզի  վերտարածաշրջանային ուժերը գործադրեն իրենց քաղաքականությունը տարածաշրջանում:

Թեհրանում Չինաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Չեն Ժուի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, անդրադառնալով այդ հարցին, հավելել է.-«Անցյալ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ԻԼԻՊ-ի մեծ թվով ահաբեկիչների տեղափոխել է Աֆղանստան, որի հետևանքով հնարավոր է ահաբեկչության չարիքը տարածել Կենտրոնական Ասիայաի տարածաշրջանում»:

Նման մոտեցումները ոչ միայն  չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, այլև դարձել է տարածաշրջանում անվտանգության խնդիրների առաջացման  մի մասը: 

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ ամերիկյան ինքնաթիռները, չնայած որոշակի վայրերում ահաբեկիչների ներկայության մասին մանրամասն տեղեկություններ ունենալու, հրաժարվում են նրանց դեմ օպերացիաներ իրականացնել, իսկ երբեմն օգնում են ահաբեկիչներին կամ ԻԼԻՊ ղեկավարներին փրկում են Սիրիայի և Իրաքի բանակի ուժերի շրջապատումից:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.-«Տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը պետք է սահմանվի և բացատրվի տարածաշրջանի երկրների սեփական շահերի համաձայն, որպեսզի կանխվի արտաքին ուժերի միջամտությունը և հնարավոր լինի դիմակայել նրանց միակողմանի քաղաքականությունը»:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը համոզված է, որ տարածաշրջանային անվտանգության դիալոգը կարևոր քայլ է ահաբեկչության սպառնալիքի դեմ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Ահաբեկչությունն ընդհանուր սպառնալիք   է և տարածաշրջանի երկրները պետք է համատեղ ջանքերով ու միջազգային կառույցների համագործակցությամբ, փորձեն դիմակայել այդ վտանգին:

Հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարի համատեղ մեխանիզմների ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում տիրող պայմանները, տարածաշրջանի ներկա իրավիճակում Թեհրանի հանդիպման անցկացումը կրկնակի նշանակություն ունի:

Դառն իրականությունն այն է, որ ահաբեկչության սպառնալիքը դեռեւս լուրջ և  տարածված է: Այս առնչությամբ վերջին օրինակը հինգշաբթի  օրը Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար քաղաքում տեղի ունեցած  ահաբեկչական հարձակումն էր:

Չաբահարի ահաբեկչությունը ցույց տվեց, որ տարածաշրջանում անապահովության դեմ պայքարի կազմակերպված ջանքերը շարունակվում են:

Չաբահարի  միջադեպը կրկին ցույց տվեց, որ ահաբեկչության դեմ պայքարի որոշ կեղծ հավակնորդները երկակաի քաղաքականություն են վարում այդ երևույթի նկատմամբ և աշխարհին ապացուցեց, որ նրանք աջակցություն են ցուցաբերում ահաբեկիչներին: