Հայաստանը ԵԱՀԿ-ից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել հանուն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
Միլանում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում, Զոհրաբ Մնացականյանն ասել է.«Ղարաբաղյան հակամարտության գլխավոր պատճառը մարդու իրավունքների անտեսումն ու Ղարաբաղի ժողովրդի խաղաղ պահանջների դիմաց ուժի կիրառումն է»:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը ցույցադրել է Ռուսաստանի կողմից ձեռք բերված զենքի մի մասը, այդ թվում՝ հեռահար Իսկանդեր և Սկադ հրթիռները:
Ռազմական կարողությունները ցույց տալով, հնարավոր է, որ Երեւանը նպատակ ունի կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի վերսկսումը:
Այնուամենայնիվ, թշնամական կողմերի միջև առկա անորոշ կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման ուղիների բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարների անկարողությունը՝ դադարեցնել այս երկարատեւ հակամարտությունը, կուժեղացնի պատերազմի վերսկսման հնարավորությունը:
Այս կապակցությամբ, ռուս փորձագետ և միջազգային հարաբերությունների վերլուծաբան Օլեգ Կուզնեցովը համոզված է, որ Այսօր Հայաստանը հայտնվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակցության դաշտում, և Հայաստանի ներքին գործերին ԱՄՆ միջամտությունների ավելացումն ու Ռուսաստանի համար Հայաստանում աշխատելու համար ստեղծված սահմանափակումները, կարող են անկանխատեսելի արդյունքներ ունենալ:
Միեւնույն ժամանակ, Հայաստանից Ռուսաստանի նահանջը կարող է նշանակել Մոսկվայի կանաչ լույսը Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները ազատագրելու համար:
Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաղող երկրներն են: Խումբը սկսեց իր գործունեությունը 1992 թվականին ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջ դնելու նպատակով: Սակայն մինչ այժմ նրանց տարած աշխատանքներն ապարդյուն են անցել:
Այս միտման գլխավոր պատճառներից մեկը վերջին 26 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդների քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի հայերին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում, Ռուսաստանը, Իսրայելը, Ուկրաինան, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Թուրքիան և Պակիստանը, զենք են արտահանել Ադրբեջան: Մյուս կողմից, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, Հայաստանին գաղտնի զենք մատակարարողներ են եղել:
Ռուսաստանը միաժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զենք է վաճառում: Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբին Հայաստանի ներկայացրած պահանջը մտածելու տեղիք է տալիս:
Միլանում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում, Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը և Հայաստանում ռազմական կարողության ցուցադրությունը վկայում են, որ Երևանի կառավարությունը փորձում է կանխելով պատերազմի վերսկսման հնարավորությունը, միջազգային ասպարեզում և տարածաշրջանում հաղթանակ ապահովել իր համար: