Հայաստանը ԵԱՀԿ-ից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101786-Հայաստանը_ԵԱՀԿ_ից_պահանջել_է_դադարեցնել_զենքի_վաճառքն_Ադրբեջանին
Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել հանուն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2018 14:24 Asia/Tehran
  • Հայաստանը ԵԱՀԿ-ից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել հանուն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

Միլանում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում, Զոհրաբ Մնացականյանն ասել է.«Ղարաբաղյան հակամարտության գլխավոր պատճառը մարդու իրավունքների անտեսումն ու Ղարաբաղի ժողովրդի խաղաղ պահանջների դիմաց ուժի կիրառումն է»:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը ցույցադրել է Ռուսաստանի կողմից ձեռք բերված զենքի մի մասը, այդ թվում՝ հեռահար Իսկանդեր և Սկադ հրթիռները:

Ռազմական կարողությունները ցույց տալով, հնարավոր  է, որ Երեւանը նպատակ ունի կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի վերսկսումը:

Այնուամենայնիվ, թշնամական կողմերի  միջև առկա անորոշ կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման ուղիների բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարների անկարողությունը՝ դադարեցնել այս երկարատեւ հակամարտությունը, կուժեղացնի պատերազմի վերսկսման հնարավորությունը:

Այս կապակցությամբ, ռուս փորձագետ և  միջազգային հարաբերությունների վերլուծաբան Օլեգ Կուզնեցովը համոզված է, որ  Այսօր Հայաստանը հայտնվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակցության դաշտում, և Հայաստանի ներքին գործերին  ԱՄՆ միջամտությունների ավելացումն ու Ռուսաստանի համար Հայաստանում աշխատելու համար ստեղծված սահմանափակումները, կարող են անկանխատեսելի արդյունքներ ունենալ:

Միեւնույն ժամանակ, Հայաստանից Ռուսաստանի նահանջը կարող է նշանակել Մոսկվայի կանաչ լույսը Ադրբեջանին,  Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները ազատագրելու համար:

Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաղող երկրներն են: Խումբը սկսեց իր գործունեությունը 1992 թվականին `  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջ դնելու նպատակով: Սակայն մինչ այժմ նրանց տարած աշխատանքներն ապարդյուն են անցել: 

Այս միտման գլխավոր պատճառներից մեկը վերջին 26 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդների քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի հայերին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում, Ռուսաստանը, Իսրայելը, Ուկրաինան, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Թուրքիան և  Պակիստանը, զենք են արտահանել Ադրբեջան: Մյուս կողմից, ԱՄՆ-ը և  Ֆրանսիան, Հայաստանին գաղտնի զենք մատակարարողներ են եղել:

Ռուսաստանը միաժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զենք է վաճառում: Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբին Հայաստանի ներկայացրած պահանջը մտածելու տեղիք է տալիս: 

Միլանում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում, Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը և Հայաստանում ռազմական կարողության ցուցադրությունը վկայում են, որ Երևանի կառավարությունը փորձում է կանխելով պատերազմի վերսկսման հնարավորությունը, միջազգային ասպարեզում և տարածաշրջանում հաղթանակ ապահովել իր համար: