ՀՀ  արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101823-ՀՀ_արտահերթ_խորհրդարանական_ընտրություններում_հաղթել_է_Նիկոլ_Փաշինյանի_Իմ_քայլը_դաշինքը
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում ամրապնդեց իր իշխանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2018 14:02 Asia/Tehran
  • ՀՀ  արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում ամրապնդեց իր իշխանությունը:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը շահել է ձայների 3.89 տոկոսը: «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Օրինաց երկիր», «Սասնա ծռեր» և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»  կուսակցություններից յուրաքանչյուրը շահել է ձայների ավելի քիչ քան երկու տոկոսը, իսկ «Մենք» դաշինքը, որի կազմում են  «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները, շահել է ձայների ընդամենը երկու տոկոսը: 

Նիկոլ Փաշինյանը, սույն թվականի ապրիլին տեղի ունեցած խաղաղ ցույցերի արդյունքում դարձավ վարչապետ: Նա հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց, որպեսզի ճանապարհ բացի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Իրականում Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով նպատակ ուներ Հայաստանի ԱԺ-ը մաքրել Հայաստանի նախկին կառավարության կողմնակից պատգամավորներից:

Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի արտահերթ  ընտրություններում խորհելու տեղիք է տալիս այն փաստը, որ նախկին իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որ համարվում է գործող կառավարության ընդդիմադիր կուսակցությունը, 1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր, Հայաստանի պատմության մեջ  առաջին անգամ ձախողել է հաղթահարել 5 տոկոսանոց նախընտրական շեմը՝ հավաքելով ընդամենը 4.7 տոկոսձայն: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը հաջողվել է հավաքել ընդամենը 59 հազար ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 4.7 տոկոսը:

Ներկայումս Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ է Ազգային Ժողովի մեծամասնությունը և անտարակույս նա կարող է ավելի արդյունավետ քայլեր կատարել տնտեսական իրավիճակի բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարի կապակցությամբ տված իր խոստումների իրականացման ճանապարհին:

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո, տեղեկացրեց Ռուսաստանի հետ ռազմական ու տնտեսական հարաբերությունները շարունակելու և Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի նկատմամբ նախկին կառավարության քաղաքականություններին հետևելու մասին: Փաշինյանի այս դիրքորոշումը նշանակում է, որ շարունակվելու է Ղարաբաղյան տարածքի սեփականության հարցով հայ-ադրբեջանական հակամարտության ներկա գործընթացը:

Ավելի վաղ, իր հարցազրույցներում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոչ արևմտամետ է և ոչ էլ ռուսամետ է և խորապես հավատարիմ է մնալու Հայաստանի ազգային շահերին:

Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Փաշինյանի կանխատեսելի հաղթանակը կարող է ժողովրդական երաշխիքով, Հայաստանի ներքին ու տարածաշրջանային նպատակներն առնվազն մեկ քայլ առաջ տանել: