Թրամփը սպառնացել է արձակել կառավարության աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101853-Թրամփը_սպառնացել_է_արձակել_կառավարության_աշխատանքը
Հեռուստատեսային տեսախցիկների առջև ԱՄՆ-ի նախագահի և Կոնգրեսի ղեկավարների աննախադեպ վեճի ժամանակ, Դոնալդ Թրամփ սպառնացել է արձակել կառավարության աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2018 08:06 Asia/Tehran
  • Թրամփը սպառնացել է արձակել կառավարության աշխատանքը

Հեռուստատեսային տեսախցիկների առջև ԱՄՆ-ի նախագահի և Կոնգրեսի ղեկավարների աննախադեպ վեճի ժամանակ, Դոնալդ Թրամփ սպառնացել է արձակել կառավարության աշխատանքը:

Թրամփը նոյեմբերին կայացած ընտրություններից հետո  Կոնգրեսում դեմոկրատականների ղեկավարների հետ առաջին հանդիպման ժամանակ հստակ կերպով ասաց, որ եթե Կոնգրեսը չապահովի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար անհրաժեշտ  5 միլիարդ դոլար բյուջեն, կարձակի ֆեդերալ կառավարության աշխատանքը: ԱՄՆ նախագահն այդ երկրի ժամանակակից պատմության մեջ աննախընթաց հայտարարություն կատարելով Կոնգրեսին կողմնակի կերպով ռազմական հեղաշրջմամբ սպառնաց: Թրամփն ԱՄՆ-ի ուժերի գլխավոր հրամանատարի դիրքից ասաց. «Եթե չկատարեք այն ինչը, որ մենք ցանկանում ենք, ես հնարավոր բոլոր միջոցներով, թե ձեր միջոցով, թե ռազմական միջոցով և կամ որևէ այլ միջոցով կարձակեմ կառավարության աշխատանքը»:

Իհարկե ավելի վաղ և նույնիսկ Թրամփի նախագահության շրջանում Սպիտակ տան և Կոնգրեսի միջև ծագած տարաձայնության պատճառով, ֆեդերալ կառավարության աշխատանքն արձակվել է: Այդուհանդերձ սա առաջին անգամ է, որ ԱՄՆ նախագահը հեռուստադիտողի առաջ կառավարությունն արձակելու սպառնալիք  է հնչեցնում:

Ամեն դեպքում, եթե մինչև դեկտեմբերի 21-ը Սպիտակ տունն ու Կոնգրեսը բյուջեի օրինագծի շուրջ համաձայնության չհանգեն, ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքն արդեն որերորդ  անգամ արձակվելու է: Դեմոկրատականները իրենց համաձայնությունն են տվել սահմանային նախաձեռնությունների անվան ներքո հարկատուների 1,5 միլիարդ դոլարի հատկացմանը: Դա ի տես այն բանի, որ Թրամփը պահանջում է պատ կառուցել Մեքսիկայի սահմանին: Պատի կառուցումը 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թրամփի տված խոստումներից էր: Նա անգամներ հայտարարել է, որ այդ պատի  կառուցմամբ Մեքսիկայի սահմանից անօրինական միգրանտների հոսքը դանդաղելու և կամ դադարեցվելու է: Մինչդեռ քննադատները կասկածում են այդ պատի արդյունավետության կապակցությամբ:

Թվում է, որ նույնիսկ նախքան նոր Կոնգրեսի  աշխատանքի մեկնարկը, որտեղ դեմոկրատականները մեծամասնություն են լինելու Ներկայացուցիչների պալատում, Թրամփի և ԱՄՆ-ի օրենսդիր իշխանության միջև լիարժեք պատերազմի մեկնարկը տրվել է: Թրամփը նպատակ ունի նախքան հունվարի 3-ին նոր Կոնգրեսի աշխատանքի մեկնարկը, ճնշում գործադրել մրցակից կուսակցության վրա , որպեսզի անօրինական միգրատներին դիմակայելու հարցում նրանց զիջումներ պարտադրելով նաև նվազագույնի իջեցնի իր իմպիչմենտի նախագծի ներկայացման հավանականությունը: Ակս նպատակին հասնելու համար, ԱՄՆ նախագահը նույնիսկ չի հրաժարվում ֆեդերալ կառավարության աշխատանքն արձակելուց, ինչը անգործության է մատնելու կառավարության մի քանի հարյուր հազար աշխատողների և դադարեցնելու է երկրի կարևոր բաժինների աշխատանքը: ԱՄՆ-ում հանցագործությանը և անօրինական միգրանտների մուտքի բացասական հետևանքներին դիմակայելու ժեստով, Թրամփը ցանկանում է ամերիկացի քվեարկողների մոտ վերականգնել իր խաթարված հեղինակությունը և 2020 թվականի նախագահական ընտրությունների համար առավել ձայներ շահել:

Սենատում դեմոկրատականների ղեկավար Չաք Շումերն ասում է. «Հարցը չափազանց պարզ է: Նախագահը ցանկանում է արձակել կառավարության աշխատանքը: Սա նրա դիրքորոշումն է և դրա վրա պնդում է որպեսզի ստանա պատի կառուցման համար անհրաժեշտ 5 միլիարդ դոլար բյուջեն: Նա պատ չի ստանալու և դրա փոխարենն արձակվելու է նրա կառավարության աշխատանքը»: