ԻԻՀ գերագույն առաջնորդի շեշտադրումը իսլամական արժեքների և հեղափոխության շարունակության վրա
Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան Սրբազան պաշտպանության շրջանի և սրբավայրերի պաշտպան մի խումբ նահատակների հարազատների հետ հանդիպման ժամանակ, բարձր է գնահատել հավատացյալ նոր սերնդի նահատակության ոգին ու խիզախությունը և այն բնութագրել է «հեղափոխության հրաշք»:
Այաթոլլահ Խամենեին ժողովրդին, երիտասարդներին, ինչպես և պաշտոնյաներին կոչ է արել զգոն լինել ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային իմպերիալիզմի ճակատի դավադրության հանդեպ: Նա տարածաշրջանի հետադեմ ռեժիմներին ու սիոնիստներին համարել է ԱՄՆ-ի գործընկերները՝ Իրանի դեմ ուղղված դավադրությունների ու թշնամանքի մեջ:
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Իհարկե, մենք ավելի ուժեղ ենք նրանցից, քանի որ նրանք իսլամական հանրապետության դեմ չեն կարողացել որևէ քայլ անել և այժմ էլ չեն կարողանալու»:
Հեղափոխության հաղթանակից հետո ամերիկացիները միշտ փորձում էին, ինչպես հեղափոխությունից առաջ իշխել Իրանին, բայց նրանք չեն հասել այդ նպատակին, և իհարկե, այսուհետ էլ կձախողեն:
Այսօր, երիտասարդ հավատացյալ և հեղափոխական Իրանի ժողովուրդը, հեղափոխության առաջին երիտասարդության նույն ոգով, իսլամական պետության քառասուն տարիների ընթացքում պատասխանատվություն և քաջություն զգալով պաշտպանում է իր երկիրն, ինքնություն ու իսլամը:Այս արժեքների շարունակությունը նշանակում է Իսլամական Հանրապետության հզորությունը և ճնշումներին դիմադրելու կարողությունը: Սա երկու ուղերձ է պարունակում Իրանի թշնամիների համար: Նախ, Իրանի ժողովրդի վրա իշխելու երազանքը երբեք չի իրականան: Երկրորդ, նահատակների ուղին շարունակվելու է և Իրանի ժողովուրդը պահպանելու է Իսլամական հեղափոխության իդեալները եւ արժեքները:
Անդրադառնալով ԱՄՆ-ի վերջին քայլերին, մասնավորապես՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ նրանց նպատակն էր պատժամիջոցներ սահմանելով, ներքին պատերազմ հրահրել Իրանում: Նրա խոսքերով, թշնամին փորձում է ժողովրդական խռովություններ առաջացնելով, երկրում այսպես ասած «տաք ամառ» ստեղծել, սակայն նրա ջանքերը ձախողել են:
Փաստն այն է, որ Իրանի Իսլամական հեղափոխությունը քառասուն տարի շարունակում է իր զարգացման ուղին և դիմադրելով համաշխարհային իմպերիալիզմին, իր արժեքները տարածել է աշխարհում և տարածաշրջանում:
Անկասկած, այդ արժեքների շարունակությունը և այդ ջանքերի հաջողությունը պայմանավորված է բոլոր նահատակների արյամբ ու սրբավայրերի պաշտպանները նույն հոգեկանով շտապեցինեն պայքարել ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ:
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ մի ժողովրդի, որը ողջունում է Աստծո ուղին և նահատակությունը, ոչ մի ուժ չի կարող կասեցնել և այդ ժողովուրդը միշտ հաղթում է: Իրանի ժողովուրդը վճռականորեն դիմադրում է ԱՄՆ-ին և տարածաշրջանում նրա դաշնակիցներին :
Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի խոսքերը պատմական իրականություն են և հիշեցում են «հեղափոխության հրաշքի» մասին, որը դեռեւս շարունակվում է: