Ռուսաստանը դեմ է ՀԳՀԾ-ն Իրանի այլ հարցերի հետ կապակցելուն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101934-Ռուսաստանը_դեմ_է_ՀԳՀԾ_ն_Իրանի_այլ_հարցերի_հետ_կապակցելուն
2018 թվականի մայիսի 8-ին Համատեղ գործողությունների համապափակ ծրագրից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն մշտապես փորձել է Իրանի միջուկային ծրագիրը կապակցել մյուս հարցերի հետ և արդարացնել միջուկային համաձայնագրից  իր դուրս գալը: Այս կապակցությամբ, Վաշինգտոնը, շահարկելով Իրանի հրթիռային ծրագիրը և սպառնալի ներկայացնելով Իրանի տարածաշրջանային քայլերն ու քաղաքականությունները, մտադիր է եղել 4+1 խմբի մյուս անդամ երկրներին ևս համոզել Իրանի դեմ դիրքորոշում  որդեգրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2018 15:18 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է ՀԳՀԾ-ն Իրանի այլ հարցերի հետ կապակցելուն

2018 թվականի մայիսի 8-ին Համատեղ գործողությունների համապափակ ծրագրից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն մշտապես փորձել է Իրանի միջուկային ծրագիրը կապակցել մյուս հարցերի հետ և արդարացնել միջուկային համաձայնագրից  իր դուրս գալը: Այս կապակցությամբ, Վաշինգտոնը, շահարկելով Իրանի հրթիռային ծրագիրը և սպառնալի ներկայացնելով Իրանի տարածաշրջանային քայլերն ու քաղաքականությունները, մտադիր է եղել 4+1 խմբի մյուս անդամ երկրներին ևս համոզել Իրանի դեմ դիրքորոշում  որդեգրել:

Այնուամենայնիվ 4+1 խմբի անդամները, մասնավորապես՝ նրա արևելյան թևը, այսինքն՝ Ռուսաստանն ու Չինաստանը, մշտապես ընդդիմացել են ԱՄՆ-ի դիրքորոշմանը:

Չորեքշաբթի օրը թիվ 2231 բանաձևի գործադրման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ընդգծել է, որ Մոսկվան դեմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը այլ հարցերի հետ կապակցելուն:

Նեբենզյայի խոսքով՝ Ռուսաստանը հարգում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցում հիմնական նշանակություն ունեցող ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարուղարի կոչը, և հետևում է դրան: Մոսկվան համաձայն է նաև այն հայեցակետին, ըստ որի այն հարցերը որոնք չկան այս համաձայնագրում չպետք է դառնան պատրվակ՝ համաձայնագրի տապալման համար:

Մոսկվայի կարծիքով, ներկայումս ՀԳՀԾ-ի հարցում հակասական իրավիճակ է տիրում: Քանզի ԱՄՆ-ն, որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ, ոչ  միայն բացեիբաց հրաժարվում է գործադրել թիվ 2231 բանաձևը, այլև փորձում է մյուս երկրներին ևս պատժել Անվտանգության խորհրդի և ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի որոշումները գործադրելու պատճառով: Իսկ ՌԴ-ի այս դիրքորոշումն ուղղակիորեն հակադրվում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս գումարած  նիստում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի բալիստիկ հրթիռների գործունեությունը դուրս է եկել վերահսկողությունից: Պնդելով, որ Իրանը տարբեր եղանակներով խախտում է թիվ 2231 բանաձևը, նա պահանջել է վերջ դնել Իրանի հրթիռային փորձարկումներին: Այնուամենայնիվ, ինչպես ասել է ՌԴ ներկայացուցիչը, ՀԳՀԾ-ի և Իրանի հրթիռային ծրագրի միջև ոչ մի առնչություն չկա : Ամերիկացիները ինչպես որ  անցյալում, այսինքն՝ երբ Պոմպեոն Իրանի մասին 12 նախապայմաններ առաջ քաշեց, մշտապես պնդում է, որ ուղղակի կապ կա Իրանի միջուկային ծրագրի և մյուս հարցերի, հատկապես Իրանի հրթիռային ծրագրի ու նրա տարածաշրջանային քաղաքականությունների միջև:  

Վաշինգտոնի այդ կողմնորոշումը չի ընդունվում ՀԳՀԾ-ի մյուս անդամների ու ՄԱԿ-ի կողմից, քանի որ ԱՄՆ-ի պահանջները ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս են: ԱՄՆ-ն Իրանից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել իր միջուկային ծրագիրը, հրթիռային ծրագիրը և մի կողմ դնել իր տարածաշրջանային քաղաքականությունը: Իրանը չի ընդունում այդ պահանջը և Թեհրանն ընդգծելով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, այն էլ Իրանի շահերը պահպանվելու դեպքում, դեմ է իր հրթիռային ծրագրում և տարածաշրջանային քաղաքականություններում որևէ սահմանափակում մտցնելուն:  

Ինչպես ասում է քաղաքական հարցերի փորձագետ Բարբարա Սլավինը. «Անվտանգության խորհրդում Պոմպեոյի հայտարարությունները ոչ մի արժեք չեն ներկայացնում: Այդ բոլորը կատարվում են հոգեբանական պատերազմ իրականացնելու նպատակով: ՄԱԿ-ի ԱԽ-ը ոչ մի քայլ չի անելու Իրանի հրթիռային ծրագրի դեմ: Այս հարցն արդեն զետեղված է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևում և Իրանն ասում է, որ իր փորձարկումները չեն խախտում այդ բանաձևը»:

Թվում է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը, որ կիրառվել է այդ երկրի մյուս միակողմանի քաղաքականությունների շրջանակում, հաջողության հասնելու ոչ մի շանս չունի և հաշվի առնելով առկա փաստերը, կարելի է կանխատեսել, որ ի վերջո Վաշինգտոնը ստիպված կլինի ընդունել իր քաղաքականության պարտությունը: