Շվեդիայի բանակցությունների ավարտը և սաուդյան կոալիցիայի ձախողումը
Դեկտեմբերի 6-ին, եմենական կողմերի մասնակցությամբ, Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիսի գլխավորությամբ, Ստոկհոլմում մեկնարկել էին Եմենի խաղաղության բանակցությունների չորրորդ շրջանը, որը հինգշաբթի օրն ավարտեց իր աշխատանքը, այն պայմաններում, երբ լրատվական աղբյուրները տեղեկացրել են Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակումների սրման մասին :
Սաուդյան կոալիցիայի հարձակումները սրվել են այն դեպքում, երբ Շվեդիայի խաղաղության բանակցությունների վերջին օրը, եմենական խմբերը համաձայնության են եկել ՄԱԿ-ի վերահսկողությամբ Ալ-Հոդայդա նավահանգստում հրադադարի հաստատման և հումանիտար օգնությունների այդ նավահանգիստ մուտք գործելու շուրջ:
Շվեդիայի խաղաղության բանակցություններում ԱՄՆ-ը իր որդեգրած քաղաքականություններով առիթ ստեղծեց Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների շարունակման համար: Ստոկհոլմի բանակցությունների մասին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաղորդագրություն տարածելով, նշել է, որ պետք է շարունակվեն այս նիստում կայացած համաձայնությունների մասին բանակցությունները և այդպիսով կանաչ ազդանշան է ցույց տրվել Շվեդիայի խաղաղության համաձայնագիրը խախտելու և Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակումների շարունակման համար:
Շվեդիայի խաղաղության բանակցությունների նկատմամբ ԱՄՆ-ի և սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի վերաբերմունքը վկայում է այն մասին, որ նրանք դժգոհ են այդ բանակցությունների ձեռքբերումներից, որոնք Անսարալլահի ջանքերով նաև քաղաքական ու մարդկային շահ է ունենալու Եմենի ժողովրդի համար, հետևաբար իրենց խափանարարություններով փորձում են կանխել այդ համաձայնության իրագործումը:
Ի վերջո, Անսարալլահի չորս տարի դիմադրության և մեկ շաբաթ տևած բանակցությունների արդյունքում, Եմենի ժողովուրդը սաուդյան կոալիցիային և միջազգային հանրությանը պարտադրեց ընդունել այն իրողությունը, որ այդ երկրի ճգնաժամի կարգավորումը միայն քաղաքական ճանապարհով է հնարավոր:
Իրողությունն այն է, որ ինչպես սաուդցի պաշտոնատարներն էին խոստացել, Եմենի դեմ պատերազմը երեք շաբաթով չավարտվեց և ոչ էլ ինչպես Էմիրություններն էր վերջերս խոստացել, Ալ-Հոդայդա նավահանգիստն էլ չհանձնվեց: Հետևաբար Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն փորձեցին դիվանագիտական բանակցությունների տեսքով վերջ դնել Եմենի դեմ պատերազմում իրենց խայտառակ պարտությանը:
Այդ շրջանակում, սաուդյան կոալիցիան և նրանց գլխավոր հովանավոր ԱՄՆ-ն, փորձեցին բանակցությամբ հասնել իրենց հետապնդած նպատակներին: Սակայն վերջին ամիսների ընթացքում, ոտնձգությունների դիմաց ժողովրդական Դիմադրության շարժման հաղթանակների արդյունքում, Շվեդիայի խաղաղության բանակցություններում Անսարալլահն առաջատար դիրք զբաղեցրեց ու սաուդյան կոալիցիան ձախողեց:
Ալ-Հոդայդայում ռազմական գործողությունների դադարեցումը և հումանիտար օգնությունների այդ տարածք առաքումը մեծ հաղթանակ է Անսարալլահի համար:
Մյուս հաղթանակն այն է, որ Անսարալլահը ՄԱԿ-ի և անգամ Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի կառավարության կողմից պաշտոնապես բանակցության կողմ ճանաչվեց:
Եմենի Անսարալլահի համար Շվեդիայի խաղաղության բանակցությունների մյուս ձեռքբերումներից էր այն, որ չնայած ԱՄՆ-ի ու Արևմուտքի կանաչ ազդանշանին, Աբդե Ռաբե Մանսուր Հադիի ուժերին և սաուդյան կոալիցիայի վարձկաններին չհաջողվեց գրավել Ալ-Հոդայդա քաղաքն ու նավահանգիստը և նրանք պարտադրված բանակցության մեջ մտան: