Ռուսաստանը փորձում է պահպանել միջուկային զենքի արգելման պայմանագիրը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ իր երկիրը դուրս կգա փոքր և միջին հեռահարության միջուկային զենքերի արգելման (INF) համաձայնագրից :
Պայմանագրից դուրս գալու Թրամփի որոշման հիմնական պատճառը Ռուսաստանի կողմից դրա դրույթների խախտումն է: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Մայք Պոմպեոն դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը երկու ամսով կդադարեցնի միջին հեռահարության միջուկային պայմանագրի անդամակցությունը:
Միացյալ Նահանգները պնդում է, որ վերջին տարիներին Ռուսաստանը մշակել և տեղակայել է մի շարք հրթիռային համակարգեր, որոնք խախտում են Միջուկային զենքի վերաբերյալ կոնվենցիայում սահմանված չափանիշները:
Մոսկվան մերժում է ԱՄՆ-ի պնդումը և նշել է, որ Միացյալ Նահանգները խախտել է այս պայմանագիրը: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ Վաշինգտոնը հավատարիմ է INF պայմանագրին, Մոսկվան ևս հավատարիմ կմնա պայմանագրի դրույթներին:
Այս կապակցությամբ, Ռուսաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեաին է ներկայացրել մի բանաձև՝ միջուկային զենքի արգեկման պայմանագիրը հարգելու կոչով:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագիծը կփորձի բոլոր կողմերին համոզել հավատարիմ մնալ պայմանագրի իրենց պարտավորություններին: Հայտարարությունում նշված է նաև, որ INF համաձայնագրից դուրս գալը լրջորեն խաթարում է զանգվածային ոչնչացման զենքի վերահսկման մեխանիզմները:
INF համաձայնագրի նպատակն էր վերացնել բալիստիկ և կրուզ հրթիռները և հրթիռային կայանները: Եթե ԱՄՆ-ն դուրս գա պայմանագրից, ապա կրկին կվերսկսվի ոչ միայն բալիստիկ հրթիռների և Կրուզ հրթիռների զարգացումը և տեղակայումը, այլև կարելի է կանխատեսել, որ Վաշինգտոնը նորից այդ զենքը կտեղակայի Եվրոպայում, ինչն անկասկած, կհանգեցնի Ռուսաստանի հակազդեցությանը:
Փաստորեն, Եվրոպան դրանով կդառնա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հրթիռային հակամարտության դաշտը:
Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնելով բանաձևի նախագիծը, ձգտում է պահպանել ռազմավարական դաշինքը:
Մոսկվայի տեսանկյունից, Թրամփի կառավարությունը ԱՄՆ-ի ատոմային նոր հայեցակարգի շրջանակում ցանկանում է արտադրել և տեղակայել նոր միջուկային հրթիռներ և զենքեր՝ Ռուսաստանի ու Չինաստանի ենթադրյալ սպառնալիքներին հակազդելու համար:
Մոսկվան հստակ հայտարարել է, որ չի ընդունի պայմանագրում նշված միակողմանի ստուգումները և ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալու դեպքում հավատարիմ չի մնա INFպայմանագրին:
ՌԴ ԱԳՆ զենքի չտարածման և հսկողության վարչության տնօրեն Վլադիմիր Երմյակովի խոսքերով, Եթե ԱՄՆ-ն դուրս գա INF- ի պայմանագրից, ապա ռուսական կողմը այլևս հավատարիմ չի մնա պայմանագրին: