Իրանը ողջունել է Ստոկհոլմի բանակցությունների արդյունքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102074-Իրանը_ողջունել_է_Ստոկհոլմի_բանակցությունների_արդյունքները
Իրանի իսլամական հանրապետությունը, որ միշտ առաջարկում էր եմենցի-եմենցի ձևաչափով բանակցությունների անցկացմանը, ողջեւնել է Ստոկհոլմի բանակցությունների արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2018 09:16 Asia/Tehran
  • Իրանը ողջունել է Ստոկհոլմի բանակցությունների արդյունքները

Իրանի իսլամական հանրապետությունը, որ միշտ առաջարկում էր եմենցի-եմենցի ձևաչափով բանակցությունների անցկացմանը, ողջեւնել է Ստոկհոլմի բանակցությունների արդյունքները:

«Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Եմենի ճգնաժամը նոր փուլ է թևակոխել, Իրանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն ասել է.«Համաշխարհային արթուն խղճերի շարժում է սկսվել` Եմենում ընթացող պատերազմը դադարեցնելու համար»:

Անդրադառնալով Իրանի առաջարկած չորս կետանոց նախագծին, որը 2015 թվականին ներկայացվել է Եմենի ճգնաժամի կարգավորման համար, Ղասեմին նշել է.«Այս նախագիծը մեկն է այն ճանապարհներից, որոնք կարող են խաղաղություն ու կայունություն հաստատել, և համեմատաբար ավելի նորմալ պայմաններ ստեղծել այդ երկրում  ու վերջ դնել ագրեսիային»:

Իրանի նախագիծը հիմնված է հրադադար հաստատելու և թաշնամությանը վերջ դնելու, հումանիտար օգնությունների առաքման, եմենական բոլոր կողմերի միջև քաղաքական բանակցությունների սկսման և ազգային համընդհանուր կառավարության կազմավորման վրա:

Շվեդիայում ՄԱԿ-ի վերահսկողությամբ եմենական խմբերի միջև անցկացված բանակցություններում դրական քայլեր ձեռնարկվեցին այդ ուղղությամբ: Դեկտեմբերի 6-ին, Ստոկհոլմում մեկնարկած Եմենի խաղաղության բանակցությունների չորրորդ փուլը դեկտեմբերի 13-ին ավարտեց իր աշխատանքը, նախնական համաձայնության գալով Ալ-Հոդայդայում հրադադարի հաստատման և գերիների փոխանակման հարցերի շուրջ:

Սննդամթերք, դեղորայք ու կենցաղային իրեր առաքելու համար ավիագծերի բաց լինելը և Ալ-Հոդայդայում ՄԱԿ-ի անվտանգության ուժերի վերահսկողությունը, համաձայնության կետերից են: Եմենի խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է 2019թ. հունվարի վերջերին:

Եմենի ճգնաժամի ավարտը համաշխարհային կամք է պահանջում, հատկապես արևմտյան պետությունների կողմից՝ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի անմարդկային քայլերը դադարեցնելու համար: Սաուդյան կոալիցիան, ԱՄՆ-ի հովանավորությամբ, 2015թ. մարտի 26-ին գրոհեց Եմենի դեմ և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման ենթարկեց այդ երկրին: Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով սպանվել են հազարավոր եմենցի խաղաղ բնակիչներ և այսօր այդ երկիրը մարդկային աղետ է դիմագրավում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշել Բաշլետը պահանջում է վերջ դնել խաղաղ բնակչության տառապանքին և դա Եմենում տեղի ունեցած դառն իրողությունների ընդունման իմաստով է, որը պետք է լուրջ ընդունվի միջազգային հանրության կողմից: Նման պայմաններում, եմենական-եմենական բանակցությունների ուղղությամբ խաղաղության հաստատումը հույժ նշանակալի է:

ԻԻՀ համոզված է, որ Եմենի ճգնաժամի կարգավորումը միայն քաղաքական ճանապարհով է հնարավոր: Չնայած Շվեդիայի բանակցությունների արդյունքները կարելի է կարևոր քայլ համարել Եմենի պատերազմին վերջ դնելու ուղղությամբ, այդուհանդերձ դեռ շարունակվում են մտահոգությունները: 

Դոհայի միջազգային նիստում, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ցավոք, Սաուդյան Արաբիան չի ցանկանում նվազեցնել լարվածությունները և համոզված է, որ դա բխում է իր շահերից»: