Գուտերեշը զգուշացրել է բազմակողմության դեմ ուղղված լուրջ սպառնալիքների մասին
Խորհրդային Միության փլուզումից և 1991 թ.-ին սառը պատերազմի ավարտից հետո երկբևեռ համակարգը նույնպես ավարտվեց:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում, աշխարհը շարժվում է բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղղությամբ:
Այնուամենայնիվ, այս նոր միջազգային համակարգի սկզբունքներն ու կանոնները դեռեւս չեն հաստատվել, բայց միաժամանակ փորձեր են արվում հակադարձել Միացյալ Նահանգների միակողմանի քաղաքականությանը, որը պնդում է, թե գերտերություն է:
َԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շրջանում փորձ է արվում վերսկսել ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը: Թրամփը, գերակայությունն տալով ԱՄՆ-ի շահերն ու նպատակնեին, կարծում է, որ Վաշինգտոնի միակողմանի ու ինքնանպատակ քաղաքականությունը կուժեղացնի ԱՄՆ-ին և կհաղթի իր մրցակիցներին:
Միացյալ Նահանգների նախագահը ձգտում է բռնությամբ և միակողմանի քաղաքակնությամբ, միջազգային հարցերում հասնել իր նպատակներին:
Միացյալ Նահանգները ենթադրում է, որ համաշխարհային ոստիկանական ուժ է և կարող է լուծել գլոբալ խնդիրները՝ ռազմական ուժի և տնտեսական ուժի ու պատժամիջոցների միջոցով:
Քանի որ միջազգային համակարգը շարժվում է բազմաբևեռացման ուղղությամբ, դա վկայում է,, որ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնավորված չէ միջազգային միջավայրի և գլոբալ միտումների փաստերի վրա: ԱՄՆ-ի այս մոտեցումը հանգեցրել է միջազգային ասպարեզում այդ երկրի առավել մեկուսացմանը:
Կիրակի օրը, Դոհայի միջազգային գագաթնաժողովի փակման ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ հակամարտություններին վերջ դնելու համար: Նա ընդգծել է, որ բազմակողմ և միջազգային համագործակցությունը խաթարված է:
Գուտերեշն ընդգծել է, որ բազմակողմ և միջազգային համագործակցությունը խաթարված է և սա այսօրվա աշխարհում ամենամեծ հակասությունն է համարվում:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ բազմակողմանի աշխարհի անցումային շրջանը հիմնականում տագնապալի ժամանակաշրջան է, և դրա համար համաշխարհային համակարգում մարդկությունն ականատես է լինում շփոթության և քաոսային վիճակի:
Այս անցումային շրջանի առանձնահատկությունը պետք է լինի անկանխատեսելի և դրա պատճառով ավելացրել է հակամարտությունների քանակը և աշխարհում սպառնալիքների տարածումը:
Գուտերեշի տեսակետն ընդունվում է միջազգային ուժերի կողմից, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը: Նրանք կոչ են անում Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերակատարությամբ, ստեղծել բազմակողմանի միջազգային համակարգ:
Ռուսաստանի և Չինաստանի բազմակողմ ձևաչափով և տնտեսական ու քաղաքական ուժերի նոր կենտրոնների ձեւավորման աշխարհակարգի մոտեցումը հակասում է ԱՄՆ-ի շահերին: Այդ իսկ պատճառով, Վաշինգտոնը, հատկապես Թրամփի ժամանակ, ձգտում է կանխել այդ համակարգի լիարժեք իրացումը: