Գուտերեշը զգուշացրել է բազմակողմության դեմ ուղղված լուրջ սպառնալիքների մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102089-Գուտերեշը_զգուշացրել_է_բազմակողմության_դեմ_ուղղված_լուրջ_սպառնալիքների_մասին
Խորհրդային Միության փլուզումից և 1991 թ.-ին սառը պատերազմի ավարտից հետո երկբևեռ համակարգը նույնպես ավարտվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2018 14:02 Asia/Tehran
  • Գուտերեշը զգուշացրել է բազմակողմության դեմ ուղղված լուրջ սպառնալիքների մասին

Խորհրդային Միության փլուզումից և 1991 թ.-ին սառը պատերազմի ավարտից հետո երկբևեռ համակարգը նույնպես ավարտվեց:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում, աշխարհը շարժվում է բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղղությամբ: 

Այնուամենայնիվ, այս նոր միջազգային համակարգի սկզբունքներն ու կանոնները դեռեւս չեն հաստատվել, բայց միաժամանակ փորձեր են արվում հակադարձել Միացյալ Նահանգների միակողմանի քաղաքականությանը, որը պնդում է, թե գերտերություն է:

َԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շրջանում փորձ է արվում  վերսկսել ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը: Թրամփը, գերակայությունն տալով ԱՄՆ-ի շահերն ու նպատակնեին, կարծում է, որ Վաշինգտոնի միակողմանի ու ինքնանպատակ քաղաքականությունը կուժեղացնի ԱՄՆ-ին և  կհաղթի իր մրցակիցներին:

Միացյալ Նահանգների նախագահը ձգտում է բռնությամբ և միակողմանի քաղաքակնությամբ, միջազգային հարցերում հասնել իր նպատակներին:

Միացյալ Նահանգները ենթադրում է, որ համաշխարհային ոստիկանական ուժ  է և կարող  է լուծել  գլոբալ խնդիրները՝  ռազմական ուժի  և  տնտեսական ուժի ու պատժամիջոցների միջոցով:

Քանի որ միջազգային համակարգը շարժվում է բազմաբևեռացման ուղղությամբ, դա վկայում է,, որ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնավորված չէ միջազգային միջավայրի և գլոբալ միտումների փաստերի վրա: ԱՄՆ-ի այս մոտեցումը հանգեցրել է միջազգային ասպարեզում այդ երկրի առավել մեկուսացմանը:

Կիրակի օրը, Դոհայի միջազգային գագաթնաժողովի փակման ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  կոչ է արել ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ հակամարտություններին վերջ դնելու համար: Նա ընդգծել է, որ բազմակողմ և միջազգային համագործակցությունը խաթարված է:

Գուտերեշն ընդգծել է, որ բազմակողմ և միջազգային համագործակցությունը խաթարված է և սա այսօրվա աշխարհում ամենամեծ հակասությունն է համարվում:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ բազմակողմանի աշխարհի անցումային շրջանը հիմնականում տագնապալի ժամանակաշրջան է, և դրա համար  համաշխարհային համակարգում մարդկությունն ականատես է լինում  շփոթության և քաոսային վիճակի: 

Այս անցումային շրջանի առանձնահատկությունը պետք է լինի անկանխատեսելի և դրա պատճառով ավելացրել է հակամարտությունների քանակը և աշխարհում սպառնալիքների տարածումը:

Գուտերեշի տեսակետն ընդունվում է միջազգային ուժերի կողմից, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը: Նրանք կոչ են անում Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերակատարությամբ, ստեղծել բազմակողմանի միջազգային համակարգ:

Ռուսաստանի և Չինաստանի բազմակողմ ձևաչափով և տնտեսական ու քաղաքական ուժերի նոր կենտրոնների ձեւավորման աշխարհակարգի մոտեցումը հակասում է ԱՄՆ-ի շահերին: Այդ իսկ պատճառով, Վաշինգտոնը, հատկապես Թրամփի ժամանակ, ձգտում է կանխել այդ համակարգի լիարժեք իրացումը: