ԱՄՆ-ը խոստովանել է, որ ձախողել է Սիրիայի կառավարությունը կործանելու հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102122-ԱՄՆ_ը_խոստովանել_է_որ_ձախողել_է_Սիրիայի_կառավարությունը_կործանելու_հարցում
2011 թվականից Սիրիայում ներքին պատերազմ ու ճգնաժամ է տիրում: Ահաբեկչական խմբավորոմներին հովանավորելով, Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու նպատակով արևմտյան ու արաբական կոաալիցիայի ընդարձակ ջանքերով հանդերձ, Սիրիայի բանակը բազում հաղթանակներ է տարել և ազատագրել է շատ տարածքներ, շնորհիվ Իրանի և Հեզբոլլահի շարժման ազդեցիկ ներկայության և 2015թ. Ռուսաստանի ռազմական ներկայության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2018 09:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը խոստովանել է, որ ձախողել է Սիրիայի կառավարությունը կործանելու հարցում

2011 թվականից Սիրիայում ներքին պատերազմ ու ճգնաժամ է տիրում: Ահաբեկչական խմբավորոմներին հովանավորելով, Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու նպատակով արևմտյան ու արաբական կոաալիցիայի ընդարձակ ջանքերով հանդերձ, Սիրիայի բանակը բազում հաղթանակներ է տարել և ազատագրել է շատ տարածքներ, շնորհիվ Իրանի և Հեզբոլլահի շարժման ազդեցիկ ներկայության և 2015թ. Ռուսաստանի ռազմական ներկայության:

Սիրիայում Դիմադրությունը փշրելու նպատակով, ԱՄՆ-ը արևմտյան ու արաբական կոալիցիայի հետ փորձել է ահաբեկչական զինված խմբավորումներին հովանավորելով, կործանել Բաշշար Ասադի գլխավորած կառավարությունը:

Այսօր Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ անցկացվող Աստանայի նիստերն առանցքային դառնալով, Արևմուտքը գլխավոր դերակատար չէ այդ երկրին առնչվող հարցերում և հենց այդ պատճառով ԱՄՆ-ը փոխել է իր դիրքորոշումը:

Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Ջեյմս Ջեֆրին խոստովանել է, որ Վաշինգտոնն այլևս Սիրիայի օրինական կառավարության կործանմանը չի ձգտում:

Նա ասել է.«Մենք ցանկանում ենք տեսնել մի իշխանություն, որը հիմնովին փոխված է, սակայն դա գործող կառավարության կործանման իմաստով չէ»:

Այդուհանդերձ Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը շարունակվում է և Թրամփի կառավարությունը Սիրիայի վերակառուցման գործընթացում դերակատար լինելը պայմանավորել է գործող կառավարության քաղաքականությունների փոփոխությամբ: Դա նշանակում է, որ Վաշինգտոնը Ասադից պահանջում է ձերբազատվել Դիմադրության առանցքից, ինչը անշուշտ անընդունելի է Դամմասկոսի կառավարության համար:

Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Ջեյմս Ջեֆրին ասում է.«Արևմտյան պետությունները չեն ցանկանում օգնել Սիրիայի վերակառուցմանը, միթե այն դեպքում, որ Դամասկոսի իշանությունը պատրաստ լինի փոխզիջման և ապացուցի, որ այլևս ճգնաժամ չի առաջացնելու:

ԱՄՆ-ն ու Իսրայելը նաև ցանկանում են, որ Իրանի խորհրդատվական ուժերը դուրս գան Սիրիայից: Չնայած Վաշինգտոնը փոխելով իր նախկին դիրքորոշումը, խոստովանել է Իրանի ազդեցությունը Սիրիայում:

Ջեֆրիի խոսքով, ԱՄՆ-ն ընդունում է, որ Թեհրանը պահպանի իր դիվանագիտական դերակատարությունը Սիրիայում: Թվում է, թե Վաշինգտոնի պաշտոնատարները մոռացել են, որ Իրանը իր տարածաշրջանային քաղաքականությունը ճշտում է հաշվի առնելով իր և իր դաշնակիցների անվտանգության շահերը:

Իրանը Սիրիայի օրինական կառավարության խնդրանքով, խորհրդատվական ներկայություն է ունեցել այդ երկրում և մեծ դեր է ունեցել ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի բանակի տարած հաղթանակներում:

Սիրիայի արտգործնախար՝ Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է, որ իրանական ուժերը և Լիբանանի Հեզբոլլահի ուժերը Սիրիայի կառավարության խնդրանքով են այդ երկրում պայքարում ահաբեկչության դեմ:

Հետևաբար Սիրիայից իրանական ուժերի դուրս գալու մասին Վաշինգտոնի պահանջներին խիստ ընդդիմանում են Բաշշար Ասադն ու իր կառավարությունը: