Գերմանիան դադարեցնում է սպառազինության մատակարարումն Արաբիային
Տարածաշրջանում Արաբիայի թշնամական քաղաքականությունները և Եմենում պատերազմը շարունակվելու պատճառով , որոշ եվրոպական երկրներ տեղեկացրել են Արաբիային զենքի վաճառքի մասին պայմանագրերը վերանայելու մասին:
Այս կապակցությամբ, Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերթը հայտարարել է.«Ոչ միայն այսուհետ ոչ մի զենք չի արտահանվի Արաբիա, այլև չեղարկվելու են Արաբիային զենք-զինամթերքի վաճառքի մասին բոլոր թույլտվությունները»:
Գերմանիան այն դեպքում է որոշել դադարեցնել զենքի մատակարարումը Ռիադին, երբ Արաբիան համարվում է Միջին Արևելքում զենք ներկրող ամենախոշոր երկիրը:
Արաբիան 2017 թվականին հայտնվել է այն տասը երկրների շարքում, որոնց անուններով են գրանցել ռազմական ամենամեծ ծախսերը: ԱՄՆ-ն և Եվրոպան սաուդցիներին ամենախոշոր զենք վաճառողներն են:
Դա այն դեպքում, երբ Արաբիայի ռազմական գնումները տարածաշրջանում հանգեցրել են միլիտարիզմի մակարդակի բարձրացմանը և այդ երկրի թշնամական քայլերի ավելացմանը:
Եմենի դեմ Արաբիայի միլիտարիստական քայլերը Եմենի հազարավոր քաղաքացիների, հատկապես՝ երեխաների ու մանուկների սպանվելու պատճառ են դարձել: Ուստի երկար ժամանակ է, որ աշխարհում քաղաքացիական ակտիվիստները և մարդու իրավունքների կողմնակիցները, ճնշում գործադրելով իրենց կառավարությունների վրա, պահանջել են դադարեցնել զենքի մատակարարումը Արաբիային, որպեսզի Ռիադը դադարեցնի Եմենի դեմ սանձազերծած պատերազմը:
Այս շրջանակում, Ժնևի արդարության ու մարդու իրավունքների խորհուրդը Եվրոպային կոչ է արել միանման դիրքորոշում կիրառել Արաբիային զենք վաճառելու հարցի նկատմամբ: Նա հստակեցրել է.«Սաուդցիներին զենք վաճառելը իրականում նշանակում է մասնակից լինել այդ երկրի անմարդկային քայլերին, հատկապես՝ Եմենի դեմ պատերազմին»:
Մյուս կողմից, Թուրքիայում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունը, ինչպես նաև մարդու իրավունքների բնագավառում Արաբիայի սև դոսիեն և այդ երկրում մարդու իրավունքների ակտիվիստներին ու լրագրողներին ձերբակալելն ու անհամար ոճիրներ գործելը, պատճառ են դարձել, որ առավել քան երբևէ, բացահայտվի Արաբիայում իշխող համակարգի բռնապետական բնույթը:
Այս պայմանները պատճառ են դարձել, որ նույնիսկ Արաբիայի արևմտյան դաշնակիցները հիասթափվեն Ռիադից ու նրանից պահանջեն դադարեցնել Եմենի դեմ սանձազերծած պատերազմը, բացահայտել Խաշողջիի սպանության հետ կապված ճշմարտությունները և հարգել մարդու իրավունքները:
Չնայած այդ պահանջներին, Ռիադը շարունակում է իր քաղաքականությունները: Ուստի Արաբիայի արևմտյան դաշնակիցները մտադիր են վերանայել այդ երկրին զենքի վաճառքի մասին պայմանագրերը:
Թեև արևմտյան երկրները, այդ թվում՝ Գերմանիան, Նորվեգիան, Իտալիան, Ֆինլանդիան և Շվեյցարիան տեղեկացրել են Արաբիային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին և Կանադան էլ հայտարարել է, որ կվերանայի Արաբիայի հետ կնքած իր պայմանագրերը, բայց պարզ է, որ արևմտյան երկրները երկստանդարտ քաղաքականություն են վարում Արաբիայի նկատմամբ:
Թեև շատ երկրներ, հանրային կարծիքի ճնշման տակ տեղեկացրել են Արաբիային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին, բայց գործնականում նրանք ցանկանում են տնտեսական ու սպառազինական լայն հարաբերություններ ունենալ Արաբիայի հետ: