Հայաստանի Հանրապետական կուսակցության 7 հազար անդամներ միաժամանակ հրաժարական են տվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102179-Հայաստանի_Հանրապետական_կուսակցության_7_հազար_անդամներ_միաժամանակ_հրաժարական_են_տվել
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետական կուսակցության 7000 անդամներ հրաժարական են ներկայացրել և այժմ կուսակցությունը փլուզման եզրին է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2018 13:12 Asia/Tehran
  • Հայաստանի Հանրապետական կուսակցության 7 հազար անդամներ միաժամանակ հրաժարական են տվել

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետական կուսակցության 7000 անդամներ հրաժարական են ներկայացրել և այժմ կուսակցությունը փլուզման եզրին է:

ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր մասնակցում Հանրապետական կուսակցության ժողովներին, ու չէր շփվում կուսակիցների հետ:

Նախկին իշխող կուսակցության առաջին փոխնախագահ Կարապետյանը, այս տարվա հունիսի 21-ից հրաժարվել էր պաշտոնից:

Նա համարում է, որ թիմակիցները հետեւողականորեն աշխատել են իր դեմ, եւ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել։

 Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է ղեկավարել ՀՀԿ կուսակցությունը: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության հրապարակած վերջին վիճակագրության համաձայն,  կուսակցությունը  մինչև 2017 թ. մայիսը ուներ մոտ 166.000 անդամ:

Այնուամենայնիվ, Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ, որ տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողացել էր միայն 60 հազար ձայն քավաքել:

Իրականում, վերջին ընտրություններում նախկին իշխող կուսակցության պաշտոնական անդամների երկու երրորդը հրաժարվել է քվեարկել կուսակցության օգտին:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած  Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ՀՀԿ կուսակցությունը շահեց ձայների  ընդամենը 4/7 տոկոսը, չգերազանցելով խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ շեմը:

Այս հանգամանքներում ակնհայտ է, որ 7 հազար անդամների միաժամանակյա հրաժարականը ծանր ցնցում է Հայաստանի Հանրապետական կուսակցության վրա:

Թեև այս գործընթացը պետք է դիտարկել կասկածանքով: Մասնավորապես, ՀՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչներն առանց նախապես տեղեկացնելու, վստահության քվե  են տվել իրենց կուսակցությանը:

Քանի որ ընտրություններից հետո միայն 7000 հոգի ՀՀԿ-ից հրաժարական են տվել, այս իրավիճակում, որոշ վերլուծաբանների կարծիքով, հազիվ թե խախտումներ  չկատարվեին ՀՀԿ-ի ձայների հաշվարկման գործընթացում: Նման իրավիճակում Հայաստանի քաղաքականության դաշտում լարվածությունն անխուսափելի է:

Վերջերս Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացն արժանացել է  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընդդիմության քննադատությանը:

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ  ընտրությունների օրը  հանրապետական կուսակցության թեկնածուներից Դավիթ Շահնազարիյանն ասել էր.«Քաղաքական գործիչների լռության պայմաններում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենաշատ կեղծիքներով և ոչ ժողովրդավարական ընտրություններն էին»: 

Պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության 7000 անդամների միաժամանակյա հրաժարականը կարող է հանգեցնել կուսակցության հետագա թուլացմանը:

Միևնույն ժամանակ, կարծես թե, Հայաստանի ներկայիս իշխանությունները  փորձում են այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի թևի իշխանություններին վերացնել Հայաստանի քաղաքական դաշտից: