Հայաստանի Հանրապետական կուսակցության 7 հազար անդամներ միաժամանակ հրաժարական են տվել
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետական կուսակցության 7000 անդամներ հրաժարական են ներկայացրել և այժմ կուսակցությունը փլուզման եզրին է:
ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր մասնակցում Հանրապետական կուսակցության ժողովներին, ու չէր շփվում կուսակիցների հետ:
Նախկին իշխող կուսակցության առաջին փոխնախագահ Կարապետյանը, այս տարվա հունիսի 21-ից հրաժարվել էր պաշտոնից:
Նա համարում է, որ թիմակիցները հետեւողականորեն աշխատել են իր դեմ, եւ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել։
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է ղեկավարել ՀՀԿ կուսակցությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության հրապարակած վերջին վիճակագրության համաձայն, կուսակցությունը մինչև 2017 թ. մայիսը ուներ մոտ 166.000 անդամ:
Այնուամենայնիվ, Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ, որ տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողացել էր միայն 60 հազար ձայն քավաքել:
Իրականում, վերջին ընտրություններում նախկին իշխող կուսակցության պաշտոնական անդամների երկու երրորդը հրաժարվել է քվեարկել կուսակցության օգտին:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ՀՀԿ կուսակցությունը շահեց ձայների ընդամենը 4/7 տոկոսը, չգերազանցելով խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ շեմը:
Այս հանգամանքներում ակնհայտ է, որ 7 հազար անդամների միաժամանակյա հրաժարականը ծանր ցնցում է Հայաստանի Հանրապետական կուսակցության վրա:
Թեև այս գործընթացը պետք է դիտարկել կասկածանքով: Մասնավորապես, ՀՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչներն առանց նախապես տեղեկացնելու, վստահության քվե են տվել իրենց կուսակցությանը:
Քանի որ ընտրություններից հետո միայն 7000 հոգի ՀՀԿ-ից հրաժարական են տվել, այս իրավիճակում, որոշ վերլուծաբանների կարծիքով, հազիվ թե խախտումներ չկատարվեին ՀՀԿ-ի ձայների հաշվարկման գործընթացում: Նման իրավիճակում Հայաստանի քաղաքականության դաշտում լարվածությունն անխուսափելի է:
Վերջերս Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացն արժանացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընդդիմության քննադատությանը:
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը հանրապետական կուսակցության թեկնածուներից Դավիթ Շահնազարիյանն ասել էր.«Քաղաքական գործիչների լռության պայմաններում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենաշատ կեղծիքներով և ոչ ժողովրդավարական ընտրություններն էին»:
Պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության 7000 անդամների միաժամանակյա հրաժարականը կարող է հանգեցնել կուսակցության հետագա թուլացմանը:
Միևնույն ժամանակ, կարծես թե, Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի թևի իշխանություններին վերացնել Հայաստանի քաղաքական դաշտից: