Միջուկային համաձայնություն. ԱՄՆ-ի խափանարարության կողքին Եվրոպայի մաքրության աստիճանի ստուգում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102211-Միջուկային_համաձայնություն._ԱՄՆ_ի_խափանարարության_կողքին_Եվրոպայի_մաքրության_աստիճանի_ստուգում
2018թ. վերջին օրերին մոտենալուն միաժամանակ և ՀԳՀԾ-ի պահպանման հարցով եվրոպացիների տված խոստումների գործադրման ակնկալիքով, դեռևս շարունակվում են Իրանի ու Եվրոպայի խորհրդակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2018 08:41 Asia/Tehran
  • Միջուկային համաձայնություն. ԱՄՆ-ի խափանարարության կողքին Եվրոպայի մաքրության աստիճանի ստուգում

2018թ. վերջին օրերին մոտենալուն միաժամանակ և ՀԳՀԾ-ի պահպանման հարցով եվրոպացիների տված խոստումների գործադրման ակնկալիքով, դեռևս շարունակվում են Իրանի ու Եվրոպայի խորհրդակցությունները:

Իրանի ու Շվեդիայի խորդակցությունների չորրորդ փուլի անցկացման համար Ստոկհոլմ է մեկնել Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին: Չորեքշաբթի օրը Էրաղչին հանդիպել ու ՀԳՀԾ-ի մասին զրույց է ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի հետ: 

Աբբաղ Էրաղչիի հետ հանդիպման ժամանակ Մարգոթ Ուալեսթրոմն ասել է.«Հաշվի  առնելով ՀԳՀԾ-ի նշանակությունը ու չնայած որ ԱՄՆ-ն դուրս է եկել այդ համաձայնությունից, եվրոպական երկրները այդ թվում Շվեդիան կոչ են անում ցանկացած պայմաններում պահպանել ՀԳՀԾ-ն»: Շվեդիայի ԱԳ նախարարը նշել է.«Եվրոպական երկրները ջանքեր են գործադրում, որպեսզի հնարավորություններ ստեղծեն Իրանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունները շարունակելու և զարգացնելու համար»:

ԵՄ-ը խոստացել է մինչև 2018թ. ավարտը գործադրման հանձնել Իրանի հետ առևտրական կապերի շարունակման և ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով նախագծված SPV կոչվող ֆինանսական հատուկ մեխանիզմը: Այս քայլի նպատակն է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին: 

ՀԳՀԾ-ից Իրանի տնտեսական շահերը ապահովելու նպատակով Եվրոպային կողմից գործնական քայլեր անելու վճռականությունը ՀԳՀԾ-ի պահպանման հարցով Իրան-Եվրոպա քաղաքական երկխոսության լրացուցիչ տարրն է: ՀԳՀԾ-ի պահպանման հարցով լոկ  քաղաքական աջակցությունը Իրանի կողմից ընդունելի չէ և այն ինչ Իրանին վստահեցնում է շարունակել ներկա իրավիճակը՝ ԱՄՆ-ի շրջափակումների կողքին, Իրանի հետ առևտրի երաշխավորման հարցով Եվրոպայի խոստումների իրագործումն է:

Բրիտանական Financial Times օրաթերթը գրել է.«Իրանին անհրաժեշտ ապրանքատեսակներ վաճառելու համար, Շվեյցարիան շուտով ֆինանսական կանալ է գործարկելու»:

Շվեյցարիայում Իրանի ֆիանսական կանալի գործարկման վերաբերյալ Բրիտանիայի պառլամնետի պատգամավոր Թոմ Բրեքն ասել է.«Սա վկայում է, որ Իրանի ու եվոպական գործընկերների հարաբերությունները դեռևս ակտիվ են»:

Ավելի վաղ ևս լուրեր էին տարածվել այն մասին, որ Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստ են հյորընկալել Իրանի հետ առևտրային հարաբերությունների ոչ դոլարային մեխանիզմի գրասենյակը: Այս ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերը կապված են ԱՄՆ-ի սպառնալիքների ու պատժամիջոցների հետ: ԱՄՆ-ն սպառնացել է, որ ցանկացած եվրոպակա երկիր, որ հյուրընկալի Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմը, շրջափակման է ենթարկվելու: 

Դա կբերի ՀԳՀԾ-ի պահպանման համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզման: Եվրոպան բնականաբար պետք է վճարի ՀԳՀԾ-ի պահպանման գինը: Այս պայմաններում, Եվրոպայի կողմից խոստումների գործադրումը դրական քայլ է անկախության ու ինքնաավարարման հասնելու ուղղությամբ: 

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խառազին, Իրան-Եվրոպա ֆինասական մեխանիզմի իրականացման հավանականության մասին նշել է.«Այս մեխանիզիմի իրագործումը կախված է Եվրոպայից: Մինչ այժմ նրանք այդ ուղղությամբ քայլեր են վերցրել և քաղաքական քայլերի ու երկխոսության հարթակում լավ գործեր են իրականացրել, սակայն այս քայերը այն ժամանակ են ուշադրության արժանի, երբ գործնական դառնան»:

Իրան-Եվրոպա հարաբերությունները վերահսկելու ամենավերջին քայլը Ալբանիայի հակաիրանական հայտարարությունն էր, որին անհապաղ աջակցություն ցուցաբերեց Ջոն Բոլթոնը: Իրանի կողմից Եվրոպայում անապահովություն տարածելու մասին կեծ հայտարարությունները ավելի վաղ արծարծվել էին Դանիայում ու Ֆրանսիայում և Ալբանիայում դրա կրկնությունը խոսում է այս սցենարում գոյություն ունեցող կապերի մասին: