Աբբաս Էրաղչիի բանակցությունները Մոսկվայում. խորհրդակցություններ երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102286-Աբբաս_Էրաղչիի_բանակցությունները_Մոսկվայում._խորհրդակցություններ_երկկողմ_և_տարածաշրջանային_հարցերի_վերաբերյալ
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ու Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային, ուրբաթ օրը ՌԴ ԱԳ նախարարի օգնական Սերգեյ Ռյաբկովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ զրուցել են քաղաքական, տարածաշրջանային, միջազգային ու նույնպես երկկողմ կարևորագույն խնդիրների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2018 08:38 Asia/Tehran
  • Աբբաս Էրաղչիի բանակցությունները Մոսկվայում. խորհրդակցություններ երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ու Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային, ուրբաթ օրը ՌԴ ԱԳ նախարարի օգնական Սերգեյ Ռյաբկովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ զրուցել են քաղաքական, տարածաշրջանային, միջազգային ու նույնպես երկկողմ կարևորագույն խնդիրների մասին:

ՌԴ ԱԳՆ օգնական Սերգեյ Ռյաբկովը նույնպես հանդիպման ընթացքում ցանկություն է հայտնել, որպեսզի ընդլայնվեն երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունները: Նա ասել է.«Այս երկխոսությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն երկու երկրի, այլև տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության ապահովման համար»:

Իրանը և Ռուսաստանը զգալի քաղաքական և տնտեսական կարողություններ ունեն և ընդգծելով երկու երկրների կարողությունները, որ հարաբերությունները կարող են հետագա առաջընթաց գրանցել: 

Հյուսիս-հարավ միջանցքի տարանցման ճանապարհի մեկնրկով երկու երկրների տնտեսական հարաբերությունները արդեն իսկ կարող են մտնել ռազմավարական մակարդակ: Տարածաշրջանային ու միջազգային հարթակում Իրանն ու ՌԴ-ն լավ հարաբերություններ ունեն և  համարյա միևնույն դիրքորոշումն ունեն տարբեր խնդիրների վերաբերյալ:

Իրանի և Ռուսաստանի միջև անվտանգության հարաբերությունների հաստատումը կշարունավկի ձևավորել առաջիկա տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները:

Չինաստանի Շանհայի համագործակցության կազմակերպության տասնմեկերորդ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ  ընդգծելով տնտեսական, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտներում Մոսկվայի համագործակցությունը Թեհրանի հետ հայտարարել էր, ՌԴ-ի համագործակցությունը եւ Իրանի հետ կշարունավկեն ամրապնդել տարածաշրջանային կայունությունը, այդ թվում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում:

Իրականում, երկկողմ հարաբերություններում եւ ռազմավարական համագործակցություններում Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները դրական են: Բացի ՀԳՀԾ-ի պահպանման շուրջ գոյություն ունեցող համաձայնությունից երկու երկրների փոխհարաբերությունները այլ ոլորտներում գտնվում են ռազմավարական մակարդակում, որ համահունչ են կոլեկտիվ կայունության և անվտանգության պահպանման ռազմավարական նպատակներին:  

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռյաբկովն ընդգծել է. «Մենք ջանքեր ենք գործադրում Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները կանխելու համար, և մենք վճռական ենք իրականացնել ՀԳՀԾ-ն»:

Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարցերի բնագավառում հարաբերությունները դրսևորել են դրա արդյունավետությունը:

Այս կապակցությամբ, Սիրիայում հաջողությամբ իրականացվող անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանն ու Իրանը հուսալի գործընկերներ են և շահագրգռված են երկու երկրների համագործակցությունը ընդլայնել տարածաշրջանի բոլոր երկրներում:

Թուրքիա կատարծ իր վերջին այցի ընթացում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը սերտորեն համագործակցում են միմյանց հետ: Մենք որոշել ենք շարունակել այս համագործակցությունը: Բոլորը հավատում են, որ զավթողական դարաշրջանը ավարտվել է, և տարածաշրջանի ժողովուրդները որոշում են իրենց ընդհանուր շահերի համաձայն:

Էրաղչիի բանակցությունները և խորհրդակցությունները Մոսկվայում վկայում  վաղուց սկսած  երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով շարունակվող բանակցությնների մասին:

Բացի Սիրիայի հանդեպ քաղաքականության համակարգողներից, Աստանայի բանակցությունները, քաղաքական օրակարգի շրջանակներում, նաև  լավ հնարավորություն է ընձեռել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների առջև համադրման և կոնվերգենցիայի համար: