Ռուսաստանը հակադարձել է INF պայմանագրի վերաբերյալ բանաձեւին
2018 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է , որ Միացյալ Նահանգները դուրս կգա փոքր և միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման (INF) պայմանագրից:
Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը 60 օրվա համար կդադարեցնի փոքր և միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման (INF) համաձայնագիրը, որպեսզի Մոսկվան այդ ժամանակահատվածում ապացուցի դրա հանդեպ իր հանձնառությունը, այլապես ԱՄՆ-ն հրաժարվելու է այդ պայմանագրից:
Ի պատասխան ԱՄՆ բացասական գործողություններին, ուրբաթ օրը Ռուսաստանը մի բանաձև ներկայացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վաշինգտոնի ապակայունացնող գործողությունները կանխելու նպատակով:
Այնուամենայնիվ, միջուկային զենքի պայմանագրի պահպանման մասին Ռուսաստանի ներկայացրած բանաձեւի նախագիծը չի արժանացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աջակցությունը:
Այս նախագծի օգտին քվեարկել է 43 երկիր, 46 թեր եւ 78 երկիր ձեռնպահ է մնացել: Այս փաստաթղթին աջակցել են Իրանը, Սիրիայն, Չինաստանը, Ավստրիան եւ Բելառուսը: ԱՄՆ-ն, Լեհաստանը և Ուկրաինան այն երկրների շարքում են, որ բանաձևի դեմ են քվեարկել:
Ռուսաստանի ԱԳՆ-ի մի հաղորդագրություն տարածելով ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում INF պայմանագրի պահպանման բանաձեւի մասին դեմ քվեարկությունը նոր հարված է աշխարհի անվտանգության կառուցվածքին: Մոսկվայի պաշտոնյաները պնդել են, որ Միացյալ Նահանգները ճնշում գործադրելով ուրիշ երկրների վրա փորձել է խոչընդոտել այս բանաձևի ընդունումը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին Միավորված ազգերի կազմակերպության անդամներին ուղղված նամակում կոչ է արել բոլոր անդամ երկրներին դեմ քվեարկել բանաձևին:
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան ասել է, որ ՄԱԿ-ի անդամներին ուղղված նամակում ԱՄՆ-ը կոչ է արել մերժել INF պայմանագրի պահպանման վերաբերյալ Ռուսաստանի կողմից ներկայացված բանաձևը:
Ռուսաստանի առաջարկած բանաձեւի հիմնական նպատակն այն էր, որ պայմանագիրը պետք է խթանի Եվրոպայի միջազգային հանրության անվտանգության հիմքերի ամրապնդմանը:
«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում, ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Պայմանագիրը արգելում է Վաշինգտոնին և Մոսկվային Եվրոպայում բալիստիկ եւ քրուզ տեսակի հրթիռներ տեղակայել: Համաձայն դրա ՝ պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ:
INF-ից դուրս գալու դեպքում ԱՄՆ-ը կշարունակի միջին և փոքր հեռահարության և քրուզ տեսակի հրթիռների տեղակայումը եվրոպական երկրներում: Վաշինգտոնի այս քայլն անկասկած կհանգեցնի Ռուսաստանի հակազդեցությանը: Այսպես աշխարհը և հատկապես Եվրոպա մայրցամաքը կրկին ականատես կլինեն սպառազինությունների մրցավազքին: