Մտահոգություն կա, որ ԱՄՆ-ի շուկաներում վերստին լճացում կառաջանա
Wall Street-ի ֆոնդային բորսայի ինդեքսի անկմանը զուգահեռ, Միացյալ Նահանգների գանձապետ Սթիվ Մնուչին, այդ երկրի խոշոր բանկերի ղեկավարներից օգնություն է խնդրել:
ԱՄՆ-ի վեց խոշոր բանկերի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցում, նրանց կոչ է արել վերականգնել ԱՄՆ-ի տնտեսական ու ֆինանսական մթնոլորտի կայունությունն ու խաղաղությունը: Այդուհանդերձ, այդ լուրը տարածվելուց հետո, Wall Street-ի ֆոնդային բորսայի ինդեքսն ինչպես անցած օրերին, շարունակեց անկում ապրել: Վիճակագրական տվյալները վկայում են, որ անցած շաբաթ ԱՄՆ-ի ֆոնդային շուկաները 1929 թվականի մեծ լճացումից ի վեր, ծանրագույն շաբաթն են թիկունքում թողել: 2018 թվականի դեկտեմբեր ամիսը վատագույն դեկտեմբերն է ճանաչվել 1931 թվականից ի վեր:
ԱՄՆ-ում կապիտալի շուկայի վերլուծաբանները համոզված են, որ աշխարհի տնտեսական աճի կանխատեսված նվազումը, իր դաշնակիցների դեմ ԱՄՆ-ի առևտրային պատերազմի հետևանքներից է: Տրիլիոն դոլարանոց բյուջեի դեֆիցիտի ժամանակաշրջանին վերադարձը և այդ երկրի կառավարության մեջ ստեղծված խառնաշփոթ իրավիճակը, ԱՄՆ-ում սպասվող տնտեսական լճացման պատճառներից են:
Հաշվարկումները ցույց են տալիս, որ Թրամփը պնդելով ԱՄՆ-ի գլխավոր գործընկերների, այդ թվում Չինաստանի դեմ առևտրային պատերազմը շարունակելու վրա, բացասական ազդեցություն է թողնում այդ երկրի տնտեսական աճի և բնականաբար համաշխարհային առևտրի վրա և այդ վիճակը 2019 և 2020 թվականներին կհանգեցնի ԱՄՆ-ի տնտեսական սղաճին:
Վերլուծաբան և ներդրումների ոլորտում ակտիվ ստրատեգ Լիզ Ան Սանդերսն ասում է.«Մեծ հավանականությամբ, ԱՄՆ-ի տնտեսությունը լճացման ուղղությամբ կընթանա, և իհարկե այս հարցը կախված է այն պայմաններից, որ 2019 թվականին առաջանալու են:
Ի դեպ ԱՄՆ-ի ֆինանսական շուկաների վերահսկման գլխավոր կառույցը համարվող Դաշնային պահուստային համակարգին ուղղված ԱՄՆ նախագահի խիստ քննադատությունն ավելի է բարդացրել շուկաների վիճակը: Թրամփն իր թուիթերյան էջում գրել է,«Բանկային տոկոսադրույքի ավելացման պատճառով, Դաշնային պահուստային համակարգն է ԱՄՆ-ի տնտեսական խնդիրների գլխավոր պատճառը»: Միաժամանակ շշուկներ են տածավել այդ հզոր կառույցի՝ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերեմ Փաուելին աշխատանքից ազատելու Դոնալդ Թրամփի որոշման մասին:
Թրամփի խստաոճ հայտարարությունները, Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնից Ջերեմ Փաուելին ազատելը և Դաշնային կառավարության գործունեության վերստին դադարեցումը խառնաշփոթ վիճակ է ստեղծել ԱՄՆ-ի ֆինանսական շուկաներում և անվստահություն է առաջացրել խոշոր դրամատերերի մոտ:
Այդ իսկ պատճառով, երկուշաբթի օրը Ուոլ Սթրիթ ֆոնդային շուկայի երկու ինքդեքսները Ս. Ծննդյան ամենավատ գիշերն են ունեցել պատմության ընթացքում: Դոու Ջոնսի ինդեքսը՝ երկրում գործարար ակտիվության կարևորագույն ցուցանիշը, 500 միավոր անկում է ապրել, կազմելով ավելի քիչ քան 22 հազար միավոր:
Այս վիճակի շարունակվելը կարող է ծանր հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի տնտեսության համար:
Այդ իսկ պատճառով, գանձապետի գլխավորությամբ կազմվել է հատուկ աշխատանքային խումբ, որպեսզի ԱՄՆ-ի խոշոր բանկերի օգնությամբ կանխվի 2007-2008 թթ.-ի ֆինանսական ճգնաժամի կրկնվելը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Դաշնային կառավարության աշխատանքի դադարեցվելը, Դաշնային պահուստային համակարգի նկատմամբ Թրամփի վերաբերմունքը, և Չինաստանի դեմ առևտրային պատերազմը շարունակվելու կապակցությամբ Թրամփի պնդումները, այդ նպատակի իրականացումը շատ դժվար է լինելու: Այն էլ այն դեպքում երբ ԱՄՆ-ում մեկնարկել են 2020 թ. Նախագահական ընտրությունների մրցակցությունները և մոտալուտ ֆինանսական ճգնաժամը սանձելու գործում Թրամփի ձախողումը վտանգելու է ընտրություններում վերստին հաղթելու նրա շանսը: