Իրանի դեմ ուղղված Բահրեյնի անհիմն հայտարարությունը
Բահրեյնի ԱԳ նախարարը հայտարարել է,որ Իրանի պաշտոնյաները հրահրիչ արտահայտություններով հարցականի տակ են դնում Բահրեյնի ինքնիշխանությունը:
Բահրեյնի ԱԳ նախարար՝ Շեյխ Խալեդ Բեն Ահմեդ Ալե Խալիֆան ասել է.«Չնայած տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին ,Իրանը մեր հարևանն է և մենք համագործակցում են այս երկրի հետ»:
Իրանի և Պարսիցծոցյան որոշ արաբական երկրների միջև հարաբերությունները լարված են,որի պատճառը թյուրիմացություններն են և այն հրահրիչ քայլերը ,որ իրականանում են տարածաշրջանային որոշ շրջանակների և օտարերկրյա միջամտողների կողմից:
ԻԻՀ որոշակի սկզբունքներ ունի իր արտաքին քաղաքականության մեջ,որոնք հիմնված են բռնահարվածների իրավունքները պաշտպանելու, և ժողովուրդների իրավունքները հարգելու վրա:
Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի նման վարչակարգերը հակառակ իրենց հայտարարություններին, փաստորեն քայլում են տարածաշրջանում ճգնաժամ հարուցելու , Իսրայելի դիմաց Իսլամ աշխարհը թուլացնելու և իրենց ժողովուրդների պահանջներն անտեսելու ուղղությամբ: Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը(ՊԾՀԽ) և Արաբական պետությունների լիգան(ԱՊԼ) անցած ամիս Սաուդյան Արաբիայի պահանջին ընթացք տալով, Իսրայելի ոտնձգություններին դիմակայող «Հեզբոլլահ» Դիմադրության շարժմանը ահաբեկիչ անվանելով, Ռիադի թելադրած ուղությամբ քայլ վերցրեցին:
Սաուդյան Արաբիան քաղաքական դիտորդների կարծիքով իշխում է Պարսից ծոցի համագործակցության խորհրդում և Արաբական պետությունների լիգայում: Ռիադը փաստորեն արաբական երկրներին դարձրել է Սիոնիստական ռեժիմի շահերի պաշտպանը:
Իսլամ աշխարհը մեծ հարվածներ է ստացել Ռիադի Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին ու սադրանքներին ուշադրություն չդարձնելու պատճառով,ինչը տարածաշրջանի անվտանգության ու կայունության օգտին չի կարող լինել: Հաշվի առնելով այս իրողությունները, Իրանի դեմ Բահրեյնի ԱԳ նախարարի արտահայտությունները կարող են երկու նպատակ հետապնդել: Առաջին՝ տարածել Իրանաֆոբիան: Նման դիրքորոշումները առիթ են համարվում Սիոնիստական ռեժիմի համար,որը ձգտում է պառակտում սերմանել Իսլամ աշխարհում և ճգնաժամ հարուցել տարածաշրջանում: Երկրորդ նպատակն է՝ օրինականություն տալ Բահրեյնի բռնահարված ժողովրդի դեմ իրականացվող ճնշողական քայլերին:
Բահրեյնի պաշտոնյաները Սաուդյան Արաբիայում ստեղծված իրավիճակից օգտվելով փորձում են թաքցնել այդ ռեժիմի թայֆայական գաղափարները և այնպես ներկայացնել, թե իրենք որևէ առնչություն չունեն բռնապետական քայլերի ու ոճրագործությունների հետ:
Իրանին Բահրեյնի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրելը ոչնչով չի կարող օգնել այդ երկրի խնդիրների կարգավորմանը: Այդ վերաբերմունքները Բահրեյնին կկանգնեցնի սպառնալիքների ու անապահովության առջև: Մինչդեռ Իրանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանում: Իրանը ձգտում է համագործակցել բոլոր հարևան երկրների հետ,բայց որոշ արաբական երկրներ փորձում են հակառակ ուղղությամբ ընթանալ: Բահրեյնի ԱԳ նախարարի հիմքից զուրկ հայտարարությունը միտված է խաբելու իրենց և ուրիշներին: Բահրեյնի վարչակարգը հալածողական քայլերի առումով ահավոր անցյալ ունի իր վկայականում և նման հայտարարություններով փորձում է խույս տալ ճշմարտությունից: