Պաղեստինցիների պայքարը՝ ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102662-Պաղեստինցիների_պայքարը_ԻԻՀ_առաջնորդի_տեսանկյունից
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլա Խամենեին ընդգծել է.« Պաղեստինը կշարունակի մնալ հզոր, և Աստծո օգնությամբ, շատ մոտ ապագայում այդ երկրի ժողովրդը կհասնի վերջնական հաղթանակի»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 31, 2018 14:00 Asia/Tehran
  • Պաղեստինցիների պայքարը՝ ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլա Խամենեին ընդգծել է.« Պաղեստինը կշարունակի մնալ հզոր, և Աստծո օգնությամբ, շատ մոտ ապագայում այդ երկրի ժողովրդը կհասնի վերջնական հաղթանակի»:

Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նոխալեի հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Դիմադրության շնորհիվ կարող ենք հաղթել: Աստծո օգնությամբ, մինչ այսօր դիմադրել և հաղթել ենք Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում»: 

Անկասկած Պաղեստինի ճակատագիրը չի որոշվելու փոխզիջման միջոցով և  ԱՄՆ-իսրայելական պլաններով:

Փաստն այն է, որ դիմադրությունը և նահատակների ոգին, Սիոնիստական ռեժիմի  և  նրա կողմնակիցների դեմ պայքարը, մինչ այժմ խոչընդոտել են Պաղեստինի դեմ ԱՄՆ, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ծրագրերը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է, որ Սիոնիստական ռեժիմը, որը նախորդ երկու պատերազմներում պահանջում էր հրադադարի ռեժիմի հաստատում դիմակայության խմբերի հետ, վերջին հրադադարից 48 ժամ հետո հրադադարի կոչ է արել, ինչը նշանակում է, որ սիոնիստական ռեժիմը ծնկի է եկել:

Ակնհայտ է, որ դիմադրության շարժման հետ մեկտեղ, ճնշված և տեղահանված պաղեստինցիների անվերապահ իրավունքների լիակատար  աջակցությունը, օկուպանտ Սիոնիստական ռեժիմին պաղեստինյան տարածքներից դուրս վռնդելու համար իսլամական  երկրների պատասխանատվության մաս է կազմում: Հենց այդ տեսակետից, Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է պաղեստինցիներին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով իմպերիալիստական ճակատի կողմից  Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործադրվող ծանր ճնշմանն ասել է.«Այս ճնշումները երբեք չեն ազդի մեր աստվածային նպատակներից շեղվելու վրա, և մենք կշարունակենք աջակցել Պաղեստինին»: 

Պաղեստինցի վերլուծաբան Խայամ ալ Զաաբին կարծում է, որ միասնությունն ու դիմադրությունը Երուսաղեմը և պաղեստինյան տարածքները ազատագրելու միակ ճանապարհն են:

Նա ասել է.«Մենք այժմ ունենք մի մեծ մարտահրավեր և պետք է փոխենք մեր ռազմավարությունն ու մեխանիզմները:Քանի որ անցյալի մարտավարությունը և նախագծերը  չեն կարողցել շոշափելի արդյունքներ ունենալ: Իսրայելի ռեժիմը չի ընդունում քաղաքական գործընթացն ու  բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են պաղեստինյան հարցի լուծմանը: Այժմ զավթիչներին դիմակայելու լավագույն տարբերակն է շարունակել դիմադրությունը բոլոր ձևերով և պայքարել իսրայելական բնակավայրերի և Երուսաղեմի հրաեականացման քայլերի դեմ»:

Դիմադրությունը  շարունակելու դեպքում միայն հնարավոր է կյանքի կոջել Պաղեստինի ժողովրդի իդեալը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Դիմադրության շնորհիվ կարողացել ենք հաղթել: Աստծո օգնությամբ, մինչ այսօր դիմադրել և հաղթել ենք Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում: Ապագայում Սիոնիստական ռեժիմի անկման գործընթացը  շարունակվելու է»: